Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8-ը հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, 5-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները, 19-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը, 27-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ եւ հինգերորդ պարբերությունները, 36-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ եւ վեցերորդ պարբերությունները եւ 47-րդ հոդվածի չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`
1-ին կետից հանել «քրեակատարողական տեսչության պետ» բառերը,
2-րդ կետից հանել «քրեակատարողական ավագ տեսուչ» բառերը,
3-րդ կետից հանել «քրեակատարողական տեսուչ» բառերը,
4-րդ կետից հանել «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի չորրորդ մասի «արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «կառավարությունը» բառով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության» բառերը:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին եւ 3-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության)» բառերը,
2) 4-րդ կետից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների)» բառերը.
3) 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների)» բառերը:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի աղյուսակ 1-ից հանել «քրեակատարողական տեսչության պետ», «քրեակատարողական ավագ տեսուչ», «քրեակատարողական տեսուչ» եւ «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ» բառերը:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ եւ չորրորդ պարբերություններից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)» բառերը:
Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողի» բառերը:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է վերացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական տեսչությունը քանի որ այն ըստ էության արդեն լուծել է ժամանակի թելադրանքով իր առջեւ դրված խնդիրները: Բացի այդ, քրեակատարողական տեսչության որոշ գործառույթներ կվերապահվեն ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը: