Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-065-07.08.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8-ը հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, 5-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները, 19-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը, 27-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ եւ հինգերորդ պարբերությունները, 36-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ եւ վեցերորդ պարբերությունները եւ 47-րդ հոդվածի չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

1-ին կետից հանել «քրեակատարողական տեսչության պետ» բառերը,

2-րդ կետից հանել «քրեակատարողական ավագ տեսուչ» բառերը,

3-րդ կետից հանել «քրեակատարողական տեսուչ» բառերը,

4-րդ կետից հանել «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի չորրորդ մասի «արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «կառավարությունը» բառով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության» բառերը:

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին եւ 3-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության)» բառերը,

2) 4-րդ կետից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների)»  բառերը.

3) 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների)» բառերը:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի աղյուսակ 1-ից հանել «քրեակատարողական տեսչության պետ», «քրեակատարողական ավագ տեսուչ», «քրեակատարողական տեսուչ» եւ «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ» բառերը:

Հոդված 8. Օրենքի  35-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ եւ չորրորդ պարբերություններից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)» բառերը:

Հոդված  9. Օրենքի 36-րդ հոդվածի   2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողի» բառերը:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից: