Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24-ը դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-60-Ն, այսուհետ` օրենսգիրք) 68-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի «տարափոխիկ» բառը փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կհստակեցվի հիվանդության պատճառով անջատ պահվող դատապարտյալների շրջանակը: