ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 26.12.1997թ. N ՀՕ-185 (այսուհետեւ օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 1,500-ից 17,500 դրամ:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
Համաձայն «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր կողմ ճանաչում է, որ գնային եւ հարկային միջոցները հանդիսանում են ծխախոտի օգտագործումը կրճատող արդյունավետ եւ կարեւոր միջոց: Ինչպես նաեւ կողմերը պարտավորվում են, նպատակահարմարության դեպքում, ծխախոտային արտադրանքի նկատմամբ կիրառել գնային եւ հարկային միջոցներ, առողջապահական խնդիրների լուծման նպատակով, որոնք ուղղված պետք է լինեն ծխախոտի օգտագործման նվազեցմանը:
Հիմք ընդունելով «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի ապրիլի 1-ի N 215-Ա որոշումը, ի կատարումն «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջների, առաջարկվում է «Տեղական տուրքերի եւ վճարների մաuին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություն՝ փոփոխելով ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերը: