Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-069-09.08.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186) 12-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

ա) հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.   

«1. ազգանվան, անվան եւ հայրանվան փոխման համար, ներառյալ վկայական տալը բազային տուրքի հնգապատիկի չափով»

բ) հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  

«4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություն, լրացում եւ ուղղում կատարելու համար, ներառյալ վկայական տալը բազային տուրքի հնգապատիկի չափով»

գ) հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «կրկնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի չափով» բառերով,

դ) հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  

«7. օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից  երեխայի որդեգրում գրանցելու համար բազային տուրքի քսանապատիկի չափով»

ե) հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  

«8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու, ներառյալ վկայականները տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով»

զ) հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «պետական տուրք վճարողի դիմումի հիման վրա» բառերը հանել, «կրկնօրինակ» բառից հետո լրացնել «տեղեկանք» բառը, իսկ «ծանուցում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը,

է) հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 11-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.  

«11. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնoրինակ, տեղեկանք uտանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով»

ը) հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 12-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.  

«12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար
 
բազային տուրքի կրկնապատիկի չափով»

թ) հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.  

«13. Քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով»

ժ) հոդվածի 2-րդ մասում «կրկնակի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո՟խու՟թյուններ եւ լրացումներ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Սույն օրենքի ընդունումը նպատակ ունի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համապատասխանեցնել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Միեւնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է վերահաշվարկել նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը` հաշվի առնելով այն իրական ծախսերը եւ մատուցված ծառայությունների շրջանակները, որոնք կատարվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանցում փոփոխություններ, ուղղումներ եւ լրացումներ մտցնելու, կորած գրանցումները վերականգնելու ընթացքում: