Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186) 12-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
ա) հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. ազգանվան, անվան եւ հայրանվան փոխման համար, ներառյալ վկայական տալը | բազային տուրքի հնգապատիկի չափով» |
բ) հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություն, լրացում եւ ուղղում կատարելու համար, ներառյալ վկայական տալը | բազային տուրքի հնգապատիկի չափով» |
գ) հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «կրկնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի չափով» բառերով,
դ) հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար | բազային տուրքի քսանապատիկի չափով» |
ե) հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու, ներառյալ վկայականները տալու համար | բազային տուրքի եռապատիկի չափով» |
զ) հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «պետական տուրք վճարողի դիմումի հիման վրա» բառերը հանել, «կրկնօրինակ» բառից հետո լրացնել «տեղեկանք» բառը, իսկ «ծանուցում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը,
է) հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 11-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«11. քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնoրինակ, տեղեկանք uտանալու ծանուցում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով» |
ը) հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 12-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով» |
թ) հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«13. Քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով» |
ժ) հոդվածի 2-րդ մասում «կրկնակի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: