ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման կանգնելու եւ հաշվառումից դուրս գալու, հարկ վճարողի հաշվառման համար ստանալու, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման, ինչպես նաեւ հարկ վճարողների հաշվառման հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին օրենսդրությունը
Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման կանգնելու եւ հաշվառումից դուրս գալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդ՟ված 3. Օ՟րեն՟քի գոր՟ծո՟ղութ՟յան ո՟լոր՟տը
Սույն օ՟րեն՟քը տա՟րած՟վում է՝
ա) Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յունում պե՟տա՟կան գրան՟ցում ստացած կազմակերպությունների, պե՟տա՟կան կառավարչական եւ համայնքային հիմ՟նարկ՟նե՟րի, օտա՟րերկր՟յա կազմակեր՟՟՟պութ՟յուն՟նե՟րի՝ Հա՟յաս՟տա՟նի Հանրա՟պե՟տութ՟յան տարածքում հաշվառված առանձնացված ստորաբաժանում՟նե՟րի (մասնաճ՟յու՟ղե՟րի, ներկայացուցչություննե՟րի) (այսուհետ՝ կազմակերպություն) վրա,
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա՝ բացառապես այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես հարկային գործակալ՝ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով,
գ) Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան անհատ ձեռնարկատերերի վրա,
դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում բերված հասկացությունները օգտագործված են հետեւյալ իմաստներով՝
հարկային մարմին ՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանման համաձայն հարկային մարմին,
հարկ վճարող ՝ օրենսդրությամբ սահմանված հարկեր եւ (կամ) այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆի՟զի՟կա՟կան եւ ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձ (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզի՟կա՟կան ան՟ձ, օ՟տա՟րերկր՟յա ի՟րա՟վա՟բա՟նա՟կան ան՟ձի հիմ՟նարկ՟, օտար՟երկր՟յա իրավաբա՟նա՟կան ան՟ձի մաս՟նաճ՟յու՟ղ, ներ՟կա՟յա՟ցուց՟չութ՟յուն), հիմ՟նարկ՟, տեղա՟կան ինքնակառա՟վար՟ման մար՟մին,
հարկ վճարողի հաշվառում ՝ պետական գրանցում ստացած կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրում եւ հաշվառում,
հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ՝ պետական գրանցում կամ հաշվառում ստացած կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելիս տրամադրվող հաշվառման համար,
հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ ՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) վերաբերյալ տվյալների միասնական բանկ,
անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ ՝ հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ, ում եկամուտները չեն ձեւավորվում բացառապես հարկային գործակալ հանդիսացող անձանցից ստացվող եկամուտների հաշվին,
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություն ՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանման համաձայն ռեզիդենտ կազմակերպություններ,
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն ՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանման համաձայն ռեզիդենտ չհանդիսացող կազմակերպություն,
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձ ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանման համաձայն ռեզիդենտ ֆիզիկական անձ,
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ ՝ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանման համաձայն ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձ:
2. Սույն օրենքում այլ բան նշված չլինելու դեպքում, ֆիզիկական անձ հասկացությունը կիրառվում է այդ թվում անհատ ձեռնարկատեր իմաստով:
ԳԼՈՒԽ II. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. Հարկային հաշվառումը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական համակարգ:
2. Հարկ վճարողների հարկային հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից:
3. Կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձեւը եւ վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Հարկ վճարողի հաշվառման համարները
1. Հարկ վճարողների հարկային հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների (ՀՎՀՀ) տրամադրման միջոցով: Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառման կանգնելու ժամանակ հարկ վճարողին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը հանդիսանում է նրա նույնականացման կոդը:
2. Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան կա՟ռա՟վա՟րութ՟յան կող՟մից կարող է սահմանվել ավելացված արժեքի հարկ վճա՟րո՟ղի հաշ՟վառ՟ման հա՟մա՟րների տրամադրման կարգ:
3. Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է եւ ենթակա չէ փոփոխման: Հարկ վճարողի հաշվառման համարը չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողներին: Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս եղանակների դեպքում՝
ա) կազմակերպությունների միացման եղանակով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում է մեկ այլ կազմակերպություն, իսկ միացող կազմակերպության ՀՎՀՀ-ն համարվում է չեղյալ եւ հանվում է հաշվառումից,
բ) կազմակերպությունների միաձուլման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները համարվում են չեղյալ եւ հանվում են հաշվառումից,
գ) կազմակերպությունների առանձնացման եղանակով վերակազմակերպման դեպքում առանձ՟նացված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպությունը (որից կատարվել է առանձնացումը) շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով,
դ) կազմակերպությունների բաժանման եղանակով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ:
4. Ֆիզիկական անձին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը մնում է անփոփոխ վերջինիս տարբեր կարգավիճակներում՝ եւ որպես անհատ ձեռնարկատեր, եւ որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ համարվելու ժամանակ:
5. Նոտարների՝ հարկային մար՟մնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան կառավարութ՟յունը:
6. Դի՟վա՟նա՟գի՟տա՟կան ներ՟կա՟յա՟ցուց՟չութ՟յուն՟նե՟րի եւ հյու՟պա՟տո՟սա՟կան հիմնարկնե՟րի, նրանց հա՟վա՟սա՟րեց՟ված մի՟ջազ՟գա՟յին, միջ՟կա՟ռա՟վա՟րա՟կան (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանում է Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան կառավարութ՟յունը:
7. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից հետո կրկին որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալու եւ հարկային մարմնում հաշվառման կանգնելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն չի փոխվում նաեւ այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատերը գործունեության դադարեցումից հետո հարկային մարմին է ներկայացնում հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր՝ որպես ֆիզիկական անձ:
8. Հարկ վճարողի հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Առաջին յոթ նիշը հանդիսանում են հերթական համար, ութերորդ նիշը ստուգիչ է եւ հաշվառվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: Հարկ վճարողների հաշվառման համարների մասնատումն ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, ինչպես նաեւ ստուգիչ նիշի հաշվառման բանաձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
9. Հարկ վճարողի հաշվառման համարի առկայությունը պարտադիր է հարկ վճարողի կնիքի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված՝ վճարահաշվարկային փաստաթղթերի վրա:
10. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվներ բացվում են միայն հարկ վճարողի հաշվառման համարի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ:
ԳԼՈՒԽ III. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 7. Հարկային մարմնում հաշվառման կանգնելը
1. Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով պետական գրանցում uտանալու oրվանից մեկամuյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնելու դիմում ներկայացնել հարկային մարմին:
2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում կարող են կանգնել հաշվառման եւ ստանալ հարկ վճարողի հաշվառման համար կամավորության սկզբունքով:
3. Նոր գրանցված կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնում հաշվառման են կանգնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման տարածքը սպասարկող հարկային մարմնի ստորամաժանումում (տեսչությունում):
4. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի որոշմամբ, եթե՝
- կազմակերպության իրավաբանական (անհատ ձեռնարկատիրոջ գրանցման (բնակության)) եւ գործունեության փաստացի իրականացման հասցեները չեն համապատասխանում միմյանց,
- կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:
Ընդ որում, ՀՀ ԿԱ հարկային ծառայության պետի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից կարող է տեղափոխվել մեկ այլ հարկային մարմին հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում՝
- գործունեության հիմնական վայրի փոփոխություն,
- համախառն հասույթի (եկամտի) կազմում որեւէ մեկ վայրից ստացվող հասույթի (եկամտի) տեսակարար կշռի գերակայություն,
- գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գնտնվելու վայրի փոփոխություն,
- գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկություններ:
5. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է հաշվառվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետից տարբերվող հարկային մարմնում, եթե դրանց կողմից իրականացվող գործունեության հարկային հսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով ստեղծված են մասնագիտացված (ոլորտային) տեսչություններ:
6. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հաշվառման են կանգնում իրենց տարածքի հարկային մարմնում (տեսչությունում)՝ ըստ իրենց գտնվելու վայրի կամ ըստ իրենց բնակության վայրի:
Հոդված 8. Հարկային հաշվառման կանգնելու համար ներկայացվող փաստաթղթերը
Պետական գրանցում ստացած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու եւ հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմին են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը՝
1. Կազմակերպությունների հաշվառման դեպքում`
ա) պետական գրանցման վկայականի պատճենը,
բ) տնօրենի կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում:
2. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դեպքում՝
ա) պետական գրանցման վկայականի պատճենը,
բ) անձնագրի եւ սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճենները,
գ) անհատ ձեռնարակատիրոջ կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում:
3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հաշվառման դեպքում՝
ա) անձնագրի եւ սոցիալական քարտի (առկայության դեպքում) պատճենները,
գ) ֆիզիկական անձի կողմից լրացված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմում:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում նշված՝ ՀՎՀՀ-ի տրամադրման դիմումի ձեւը եւ դրանում լրացման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. Հարկ վճարողի վերաբերյալ տվյալների փոփոխության մասին տեղեկություններ ներկայացնելը
Սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված դիմումում հարկ վճարողից պահանջվող տվյալների փոփոխության դեպքում հարկ վճարողը պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել իրենց սպասարկող հարկային մարմին՝ փոփոխությունների տեղի ունենալուց հետո՝ հաշվարկների, հաշվետվությունների առաջիկա ներկայացման հետ միաժամանակ:
Հոդված 10. Հարկային հաշվառման վերցնելը
1. Հարկային մարմինը հարկ վճարողների կողմից սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո, ոչ ուշ քան հաջորդ աշխատանքային օրը կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հաշվառում, տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար եւ հարկ վճարողի հաշվառման վկայական:
2. Հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառման վերցնելուց եւ հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելուց հետո նրանց տրամադրվում է հաշվառման վկայական, որի ձեւաթուղթը եւ դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հարկային մարմնում uտուգվում է ներկայացված փաuտաթղթերի համապատաuխանությունն oրենքների պահանջներին: Նմուշային ձեւեր ներկայացնելու դեպքում uտուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը եւ ճշտությունը:
4. Փաuտաթղթերի uտուգումից հետո հարկ վճարողի հարկային հաշվառումը կասեցնելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում հարկային մարմնի ղեկավարը uահմանված տեղեկությունները լրացնում է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, տրամադրում հարկ վճարողի հաշվառման համար, uտորագրում եւ կնքում է քարտը եւ գրանցում է անհրաժեշտ տեղեկություններ հարկային հաշվառման ռեեստրում եւ հարկ վճարողին տրամադրում է հարկային հաշվառման վկայական:
Հոդված 11. Հարկային հաշվառման կասեցումը
1. Հարկ վճարողների կողմից ներկայացված՝ հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետեւյալ հիմքերի առկայության դեպքում՝
ա) եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով, չեն համապատասխանում սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկին,
բ) ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ, կամ ներառված են կեղծ տվյալներ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ:
2. Եթե հարկ վճարողի կողմից հաշվառման կանգնելու դիմումը ներկայացվել է ոչ այն հարկային մարմին, ապա դիմումն uտացած հարկային մարմինը ոչ ուշ, քան դիմումի ներկայացման հաջորդ աշխատանքային այն վերահաuցեագրում է իրավաuու հարկային մարմին` այդ մասին ծանուցելով դիմողին:
3. Սույն հոդվածի 1-ին մասում բերված հիմքերով հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղյակ է պահվում դիմումը ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը:
4. Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ դիմողին տեղյակ պահելուց հետո սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ դիմումի կասեցման հիմքերի վերացումը:
Հոդված 12. Հարկ վճարողներին հաշվառումից հանելը
1. Օրենքով սահմանված դեպքերում կազմակերպությունները լուծարման (անհատ ձեռնարկատերերը` գործունեության դադարեցման) գործընթաց սկսելու մասին պետական ռեգիստրի մարմին դիմում ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում`
ա) դիմում,
բ) պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանման (հասարակական միավորումների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների միությունների դեպքում` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի) կողմից պետական գրանցամատյանում իրավաբանական անձի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման) գործընթացում գտնվելու մասին պետական գրանցման վկայականի հերթական ներդիրի պատճեն:
2. Լուծարվելու (գործունեությունը դադարեցնելու) վերաբերյալ հարկ վճարողի դիմումի համաձայն հարկային մարմինը լուծարային ստուգումը սկսում է հարկ վճարողից դիմումը եւ լուծարային հաշվարկները, հաշվետվությունները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:
3. Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված լուծարային ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:
4. Կազմակերպությունը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների վերաբերյալ տվյալների միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:
5. Ֆիզիկական անձը համարվում է հանված հարկային հաշվառումից՝ այդ մասին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված անհատ ձեռնարկատերերի եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրում համապատասխան գրառում կատարելու պահից:
6. Ֆիզիկական անձի մահվան դեպքում հարկային մարմինը նրան հանում է հաշվառումից` շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում է մահվան փաստը հավաստող փաստաթուղթ (անհատ ձեռնարկատեր հանդիսացած ֆիզիկական անձի համար` նաեւ տեղեկանք պետական ռեգիստրից պետական գրանցման վկայականի մարման վերաբերյալ:
7. Պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձեւը, տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարը:
Հոդված 13. Հարկային մարմնում հարկ վճարողների հաշվառման փաստաթղթերի պահպանումը
1. Հարկային մարմնում պահպանվում են բոլոր կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման վերցնելու, ՀՎՀՀ-ների տրամադրման եւ նրանց հետագա հաշվառման վերաբերյալ փաստաթղթերը:
2. Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում նրանց արխիվային գործերը ենթակա են պահպանման հարկային մարմնի արխիվում 5 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում են պետական արխիվ:
3. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառման փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վերադաս հարկային մարմնի ղեկավարը:
Հոդված 14. Հարկային հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու դիմումի կասեցման բողոքարկումը
Հարկային հաշվառման վերցնելը կամ հարկային հաշվառումից հանելն անհիմն կասեցնելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կա՟րող են բողոքարկվել հար՟կա՟յին այն մարմին, ո՟րին անմիջա՟կա՟նո՟րեն են՟թա՟կա են նրանք: Բողոքները հարկա՟յին մարմնի կող՟մից քննութ՟յան են առն՟վում եւ դրանց մա՟սին որոշում՟ներ են ըն՟դուն՟վում ոչ ուշ, քան բողոքը ստաց՟վե՟լու օր՟վա՟նից 3 օր՟վա ըն՟թաց՟քում: Ըն՟դուն՟ված որո՟շում՟նե՟րը կա՟րող են բողոքարկվել վերադաս հարկային մարմին բողոքարկողի կող՟մից որոշ՟ման կրկնօ՟րի՟նա՟կը ստա՟նա՟լու օր՟վա՟նից մեկամս՟յա ժամ՟կե՟տում, կամ անմիջապես դա՟տա՟րան:
Հոդված 15. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը
Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: