Հոդված 1. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակության նոր պարբերությամբ.
«Սույն օրենքի երկրորդ մասով սահմանված դրույթները չեն տարածվում օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտների վրա: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակահարմարությունը պայմա՟նա՟վորված է այն հանգամանքով, որ ներկայումս գործող օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից օգտվող ոչ ռեզիդենտները, որպես կանոն, գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տալիս նրանց խուսափել շահութահարկի վճարումից: