Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-073-09.08.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի, ՀO-320 օրենքի 36-րդ հոդվածը լրացնել 1.1. եւ 1.2. մասերով հետեւյալ բովանդակությամբ`

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ` քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր:

1.2. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ` քաղաքացիական ավիացիայի եւ ատոմային էներգիայի բնագավառներում կարող են ընդունվել օտար լեզվով ներքին իրավական ակտեր եւ այդ իրավական ակտերի դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է տվյալ օտար լեզվի իմացությունը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: