Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-074-09.08.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.2 հոդվածի առաջին մասը «169.15» թվից հետո լրացնել «169.17» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008թ. հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու՟թյան օրենսգրքում առաջարկվող լրացումը պայմանավորված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կա՟տարելու մասին» 27.11.2006 թ. ՀՕ-204-Ն օրենքի ընդունմամբ, որով ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելու եւ հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

Հարկային մարմինների կողմից պատասխանատվության միջոցի կիրառման համար անհրաժեշտ է հոդվածը ներառել հարկային մարմինների կողմից քննության ենթակա գործերի շրջանակը սահմանող 244.2 հոդվածում: