Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-075-09.08.2007-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-72-Ն) 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինները»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: