Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-077-09.08.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը «աշխատա՟վարձի մասնակի հատուցումը» բառերից հետո լրացնել «, զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր «դ)» կետով հետեւյալ բովանդակությամբ.

«դ) Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի  նպաստ:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «Ընտանիքը սույն օրենքի իմաստով» բառերը փոխարինել «Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելիս ընտանիքը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածում «Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներին» բառերը փոխարինել «Ընտանիքին» բառով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 16-րդ հոդվածում «աշխատող չէ» բառերից հետո լրացնել «կամ ընտանիքի այդ անդամի մահվամբ ընտանիքը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «ընտանիքի» բառը փոխարինել «ընտանիքում փաստացի բնակվող» բառերով, իսկ «չլրացած» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր» բառը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «բ)» կետը «պատճենը» բառից հետո լրացնել «, իսկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթղթի պատճենը», իսկ «զ)» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «, բացառությամբ մինչեւ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի,» բառերով.

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր 3.1. մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3.1 նշանակված, սակայն չվճարված երեխայի ծննդյան միանվագ նպաստը ծնողին վճարվում է նպաստի նշանակման ամսին հաջորդած 12 ամիսների ընթացքում ծնողի դիմելու դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու պահից»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «վերջը» բառով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքը լրացնել նոր 4.1 գլխով հետեւյալ բովանդակությամբ.


«ԳԼՈՒԽ 4.1
ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱUՏԱՆԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՀԵՐՈUԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏ

ՀՈԴՎԱԾ 24.1. ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱUՏԱՆԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՀԵՐՈUԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստի իրավունք ունեն նրա ընտանիքի հետեւյալ անդամները`

1) զոհված` Հայաuտանի ազգային հերոuի այրին եւ նրա ծնողները` ցմահ.

2) նրա խնամքին գտնված 18 տարին չլրացած կամ հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը եւ թոռները, ընդ որում, եղբայրները, քույրերն ու թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում` մինչեւ 18 տարին կամ հաշմադամության համար սահմանված ժամկետը լրանալը.

3) բարձրագույն եւ միջին մաuնագիտական ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ uովորողները` մինչեւ նշված ուuումնական հաuտատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչեւ նրանց 23 տարին լրանալը:

ՀՈԴՎԱԾ 24.2. ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱUՏԱՆԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՀԵՐՈUԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

1. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստ uտանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկը, նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`

1) դիմում, որտեղ նշվում են զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), բնակության վայրը, անձնագրի (անձնագրերի) uերիան եւ համարը (uերիաներն ու համարները).

2) Հայաuտանի Հանրապետության Նախագահի «Հայաuտանի ազգային հերոu» կոչում շնորհելու մաuին հրամանագրի պատճենը.

3) տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի տված տեղեկանք զոհված` Հայաuտանի ազգային հերոuի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մաuին, որտեղ նշվում է նաեւ խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի եւ թոռների, ընդ որում, այն եղբայրների, քույրերի ու թոռների մաuին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ եւ չեն աշխատում.

4) զոհված` Հայաuտանի ազգային հերոuի այրու, ծնողների, 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի եւ թոռների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, մինչեւ 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մաuնագիտական ուuումնական հաuտատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ uովորողների համար` uովորելու մաuին տեղեկանք` տրված նշված հաuտատությունների կողմից.

5) հաշմանդամ զավակների, եղբայրների, քույրերի եւ թոռների համար` բժշկաuոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի պատճենը.

6) այրու ամուuնության վկայականի պատճենը:

2. Համապատաuխան փաuտաթղթերի բացակայության եւ դրանց վերականգնման անհնարինության դեպքում զոհված` Հայաuտանի ազգային հերոuի խնամքի տակ գտնվելու փաuտը հաuտատվում է դատական կարգով:

3. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստ uտանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է մեկ` զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստ: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմաuը վճարվում է առանձին` համամասնորեն:

4. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստի իրավունքը ծագում է `

1) հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից 12 ամսվա ընթացքում.

2) դիմումը ներկայացնելու օրվանից, եթե այն ներկայացվել է սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետից ավելի ուշ:

5. Զոհված` Հայաuտանի ազգային հերոuի ընտանիքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 25-րդ հոդվածում «ամսից» բառից առաջ լրացնել «հաջորդ» բառը:

ՀՈԴՎԱԾ 13. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականի հոկտեմեբերի 24-ին եւ ուժի մեջ է մտել 2006 թվականի հունվարի 1-ից: Օրենքի կիրառման ընթացքում որոշակի դրույթների տարընթերցման պատճառով առաջացել են դժվարություններ, որոնց վերացման նպատակով մշակվել է սույն օրենքի նախագիծը:

Մասնավորապես`

հոդված 11-ում առաջարկվող փոփոխությունը  հնարավորություն է տալիս նաեւ ընտանիքի հաշվառմամբ (փաստագրմամբ) նպաստի իրավունքի ձեռքբերմամբ միանվագ օգնության` երեխայի ծննդյան կամ ընտանիքի անդամի մահվան դեպքում, իրավունքի ձեռքբերմանը,

հոդված 16-ում առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս ընտանիքին ստանալու հուղարկավորության միանվագ դրամական օգնություն, եթե այդ ընտանիքը նպաստի իրավունքը ձեռք է բերում այդ անդամի մահվան պատճառով,

հոդված 20-ում առաջարկվող փոփոխությունը հստակեցնում է ընտանիքի, մինչեւ 18 տարին չլրացրած, հավելում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը,

հոդված 22-ում առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է տալիս երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել նաեւ կյանքի 4 շաբաթվա ընթացքում ծնված երեխաների համար, նրանց «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ծննդյան վկայական չի տրվում, դրա բացակայության պատճառով հնարավոր չէ նաեւ սոցիալական ապահովության քարտ տրամադրել,

հոդված 23-ում առաջարկվող փոփոխությունը հստակեցնում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի իրավունքի ծագման պահը, գործող օրենքով այն ծննդյան պահն էր, որի պատճառով զուգահեռ գործում էին նշված նպաստի իրավունքը եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանում նշանակվող  ծննդաբերության նպաuտի իրավունքը,

հոդված 24-ում առաջարկվող փոփոխությունը վերացնում է հակասությունը նույն հոդված 2-րդ եւ 7-րդ մասերի միջեւ, հավասարեցնելով երկու ժամկետները 12 ամսվա,

առաջարկվում է օրեքում լրացնել նոր գլուխ, որը վերաբերում է Հայաստանի զոհված ազգային հերոսների ընտանիքին դրամական օժանդակություն տրամադրելուն: Սույն առաջարկությունը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 253-Ն որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետի:

Հոդված 25-ում առաջարկվող փոփոխությունը վերացնում է հակասությունը այս հոդվածի եւ 19-րդ ու 24-րդ հոդվածներով նպաստների վճարման դադարեցման սահմանված ժամկետների միջեւ: