Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0781-14.08.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվական, ՀՕ-308, այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 7-րդ կետում  «Վերահսկիչ պալատի նախագահը» բառերից հետո ավելացնել «Հասարակական պալատի անդամը» բառերը:

Հոդված 2.  Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ կետում  «Վերահսկիչ պալատի նախագահի» բառերից հետո ավելացնել «Հասարակական պալատի անդամի» բառերը:

Հոդված 3.  Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել նոր 61 մասով` հետեւյալ խմբագրությամբ. «61. Ելույթով կարող է հանդես գալ Հասարակական պալատի անդամը»:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  10-րդ օրը: