Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-015-29.06.2007,14.08.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի  կարգավորման  առարկան

 Սույն օրենքը սահմանում է

1. զինված  գործողությունների ժամանակ  կամ զինված  գործողությունների հետեւանքով  ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում,  այդ  թվում  զինադադարի ընթացքում  կամ զինված   գործողություններից հետո  խաղաղ պայմաններում  անհայտ  կորած զինծառայողի եւ քաղաքացիական   անձի, (այսուհետ` անհայտ կորած)  որոնման,  հայտնաբերման եւ հարազատներին  վերադարձնելու  ուղղությամբ  պետության պարտավորությունները,

2. անհայտ   կորածի անհետանալու պատճառների,  նրա  գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին նրանց  հարազատներին տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ  նրա անհետանալու  պատճառների ուսումնասիրության  ուղղությամբ աշխատանքների  իրականացման սկզբունքները,

3. անհայտ  կորածի ընտանիքի  սոցիալական,   տնտեսական եւ իրավական  աջակցության սկզբունքները,

4. անհայտ կորածի  վերաբերյալ տեղեկատվական համակարգի /այսուհետ` անհայտ  կորածների տեղեկատվական բյուրո/ ձեւավորման եւ գործունեության կարգը,

5. Հակամարտող  եւ Միջնորդ /երրորդ/  կողմերի  հետ պետական մարմինների համագործակցության սկզբունքները։

6. Անհայտ կորածի  խնդիրներով զբաղվող պետական մարմինների, կազմակերպությունների  եւ հասարական միավորումների  իրավունքները եւ պարտականությունները։

Հոդված 2.  Օրենքում  օգտագործվող  հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական  հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը

1. Անհայտ կորած է համարվում այն ժամկետային, կամ այլ սկզբունքով զինծառայողը, քաղաքացիական անձը որն անհետացել է  զինված  գործողությունների ժամանակ կամ զինված  գործողությունների հետեւանքով ստեղծված  պայմաններում եւ հանգամանքներում, այդ  թվում  զինադադարի ընթացքում կամ զինված գործողություններից հետո խաղաղ  պայմաններում, եւ նրա  անհետացման օրից  ծառայության, ինչպես նաեւ նրա մշտական բնակության  վայրում մինչեւ  վեց ամիս  տեղեկություններ չկան  նրա  գտնվելու  վայրի եւ   ճակատագրի մասին։

2. Զինված գործողություններ - զինծառայության  վայրից զինվորական ցանկացած  ստորաբաժանման  ցանկացած տեղաշարժ, տեղափոխություն եւ հիմնական  ծառայության  վայրի (տեղի) ուղղությամբ  կատարված ցանկացած համանման  գործողություն։

3. Հակամարտող կողմ -  պետությունը,   որի  նկատմամբ  կամ որի կողմից իրականացվել են  զինված գործողություններ։

4. Միջնորդ /երրորդ/  կողմ -  կոնկրետ գործընթացներին աջակցող եւ դրանց անմիջական մասնակցություն ունեցող միջազգային  միջկառավարական կամ ոչ կառավարական  կազմակերպությունը։

Հոդված 3.  Սույն  օրենքի նպատակները

Սույն օրենքի հիմնական նպատակներն են՝

1. Անհայտ կորածի  իրավունքների  պաշտպանությունը։

2. Անհայտ կորածի  ընտանիքի իրենց անհայտ կորած  հարազատ ճակատագրի եւ  գտնվելու   վայրի մասին  տեղեկատվություն ստանալու  իրավունքի  պաշտպանությունը։

3.Պետական  քաղաքականության  սկզբունքների   սահմանումը՝ անհայտ կորածի ճակատագրի եւ  գտնվելու  վայրի վերաբերյալ  տեղեկատվության ձեռք բերման, ստացման ուղղությամբ։

4. Անհայտ կորածի ընտանիքի սոցիալական եւ իրավական պաշտպանությունը։

Հոդված 4.  Անհայտ  կորածի  վերաբերյալ  օրենսդրությունը

1. Անհայտ    կորածի եւ նրա     ընտանիքի խնդիրները կարգավորող օրենսդրությունը  բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից   վավերացրած կամ հաստատված միջազգային  պայմանագրերից։

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային  պայմանագրերում   սահմանվում են այլ նորմեր,  քան  նախատեսված է  սույն օրենքով,  ապա  կիրառվում են  այդ   նորմերը։

Հոդված  5. Անհայտ կորածի եւ նրա  ընտանիքի   իրավունքների պաշտպանության  խնդիրներով  զբաղվող  սուբյեկտները

Անհայտ  կորածի եւ նրա ըննտանիքի  իրավունքների  պաշտպանությամբ  զբաղվող  սուբյեկտներն են՝

1. Անհայտ   կորածի եւ նրա  ընտանիքի  վերաբերյալ  տեղեկատվական համակարգման պատասխանատուն` «Անհայտ  կորածների  տեղեկատվական բյուրոն» է /այսուհետ` Բյուրո/, որի կարգավիճակը խնդիրները եւ լիազորությունները   սահմանվում են  սույն օրենքով,

2. Պետական մարմինները  եւ նրանց կառույցները, որոնց անմիջական  ենթակայության ներքո գտնվել է  անձը,   մինչեւ  անհետանաքը /«Ենթակայություն» հասկացությունը  վերաբերվում է ոչ  միայն  զինծառայողներին,   որոնք ծառայում են համապատասխան  պետական մարմիններում /պաշտպանության,  ոստիկանության եւ անվտանգության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմիններ/ այլեւ քաղաքացիական  անձանց,  որոնք գտնվել են  այդ  կառույցների  կողմից փաստացի  հսկվող  կամ նրանց   փասիացի  ենթակայության կամ հսկողության տակ գտնվող  տարածքներում/։

3. Հասարակական միավորումները եւ կազմակերպությունները որոնց  գործողությունն  ուղղված է անհայտ  կորածների  եւ նրանց  ընտանիքների  իրավունքների եւ շահերի  պաշտպանությանը։

Հոդված 6. Անհայտ   կորածի եւ նրա  ընտանիքի խնդիրների լուծմանն ուղղված   գործունեության սկզբունքները

Անհայտ  կորածի եւ նրա  ընտանիքի խնդիրների լուծմանն ուղղված   գործունեության սկզբունքներն  են՝

1. Անհետանալու հանգամանքների եւ պայմանների բացահայտման եւ  ուսումնասիրության անհրաժեշտությունը։

2. Անհայտ կորածին  իր հարազատին վերադարձնելու  պետության  պարտավորությունը։

3. Անհայտ կորածի ընտանիքի  սոցիալական, տնտեսական եւ իրավական  պաշտպանության պետական համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը։

4. Միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված սկզբունքները։


ԳԼՈՒԽ  2.

ԱՆՀԱՅՏ  ԿՈՐԱԾԻ  ԱՆՀԵՏԱՆԱԼՈՒ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ,  ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՆՐԱՆՑ ՓՆՏՐՄԱՆ, ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 7.  Անհայտ  կորածի   որոնման աշխատանքների կազմակերպումը

1. Քաղաքացու անհետանալու  փաստը արձանագրվում է

2. Քաղաքացու անհետանալու վերաբերյալ  տեղեկատվությունը ստացած մարմինը  անհապաղ  փոխանցում է  Տեղեկատվական բյուրոյին։

3. Անհայտ կորածի  անհետանալու պատճառների ուսումնասիրությունը  Տեղեկատվական  բյուրոյի կողմից  սկսվում է  տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո։

4. Տեղեկատվական բյուրոյի կողմից  անձին տրվում  է «անհայտ կորածի»    կարգավիճակ,  նրա  անհետանալու   վերաբերյալ  տեղեկատվություն  ստանալու պահից։  Այդ դեպքում անհայտ կորածի տվյալները գրանցվում են Տեղեկատվական բյուրոյի  համապատասխան գրանցամատյանում:

5. Շահագրգիռ անձանց դիմումով դատատրանը կարող է քղաքացուն անհայտ կորած ճանանչել, եթե վեց ամսվա ընթացքում  նրա բնակության վայրում  տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Այդ դեպքում  դատարանը քաղաքացուն տալիս է  անհայտ կորածի կարգավիճակ`  լիազորված մարմնի կողմից անհայտ կորածի վերաբերյալ որոշման հիման վրա:

6. Քաղաքացու «անհայտ կորածի» իրավական  կարգավիճակը   պահպանվում է  մինչեւ նրա  գտնվելու  վայրի եւ  ճակատագրի  վերաբերյալ  տեղեկատվության ստացումը,  ճշտումը եւ նրա  հարազատներին  իրազեկումը։

7. Անհայտ կորածի անհետանալու հանգամանքների, պայմանների եւ  պատճառների ուսումնասիրությունը իրականացվում է հետեւյալ ժամկետներում։

Հոդված 8. Անհայտ կորածի փնտրման, հայտնաբերման եւ վերադարձման ուղղությամբ իրականացվող գործողությունները

ԱՆհայտ  կորածի փնտրման, հայտնաբերման եւ նրանց վերադարձման ուղղությամբ իրականացվող գործողությունները ընդգրկում են


ԳԼՈՒԽ 3.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հոդված 9. Տեղեկատվական բյուրոն

Տեղեկատվական բյուրոն (այսուհետ՝ Բյուրո) գործում է պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կազմում։ Բյուրոյի կազմը, կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատվում է պաշտպանության նախարարի կողմից։

Հոդված 10. Բյուրոյի գործունեության նպատակներն ու խնդիրները

1.Բյուրոյի գործունեության նպատակներն են.

ա.իրականացնել անհայտ կորածի փնտրելու, գտնելու եւ վերադարձնելու ուղղությամբ պետական պարտավորությունները,

բ.անհայտ կորածի ընտանիքի սոցիալական, տնտեսական եւ իրավական աջակցումը։

2.Բյուրոյի խնդիրներն են.

ա.անհայտ կորածի անհետանալու պատճառների, պայմանների եւ հանգամանքների ուսումնասիրության ու բացահայտման կազմակերպումը եւ իրականացումը,

բ.անհայտ կորածի ընտանիքի սոցիալական, տնտեսական եւ իրավական աջակցության մեխանիզմների ձեւավորումը։

3.Բյուրոն իրականացնում է նաեւ սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ։

Հոդված 11. Բյուրոյի լիազորությունները

1.Բյուրոն սույն օրենքով սահմանված խնդիրները լուծելու համար.

Օյրենքով սահմանված կարգով հարցումներով դիմում է պետական մարմիններին,


ԳԼՈՒԽ  4

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 12. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրերը եւ ֆինանսավորումը

1.Տեղեկատվական բյուրոն իր գործունեությունն իրականացնում է տարեկան եւ հեռանկարային ծրագրերի (այսուհետ ծրագրեր) հիման վրա, որը կազմվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

2. Ծրագրերը մշակվում են  Տեղեկատվական բյուրոյի կողմից եւ ներկայացվում են հաստատման  լիազոր մարմնին։ Վերջինս ծրագրերի հաստատման հետ միասին հաստատում է նաեւ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, որոնք հատկացվում են պետական բյուջեից։  Ծրագրերի իրականացման պատասխանատուն  Տեղեկատվական բյուրոն է:

3.Տեղեկատվական բյուրոյի գործունեության իրականացման նպատակով կարող են ներգրավել նաեւ այլ ֆինանսական աղբյուրներ /այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից եւ հիմնադրամներից, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններից, նվիրատվություններից եւ այլ հատկացումներից/։

Հոդված 13. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրի բովանդակությունը

1.Ծրագիրը ներառում է՝

Հոդված 14. Տեղեկատվական բյուրոյի գործունեության ծրագրի կատարումը եւ հաշվետվությունը

1.Լիազոր մարմնի կողմից ծրագիրը հաստատվելուց հետո տեղեկատվական բյուրոն գործունեության ծրագրի իրականացման վերաբերյալ  յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնին։ Ծրագրի իրականմցան ընթացքում բյուրոն կարող է ծրագրում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնց մասին անհապաղ հայտնում է լիազոր մարմնին։ Փոփոխությունների եւ լրացումների հիմնավորվածությունը ներկայացվում է հաշվետվությունների ներկայացման ժամանակ։

2.Ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանրության համար մատչելի եղանակով տպագրվում է մամուլում եւ ներկայացվում զանգվածային այլ լրատվամիջոցներով՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը։


ԳԼՈՒԽ  5
 
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Անհայտ կորածի ընտանիքի սոցիալական աջակցության ապահովումը

1.Տեղեկատվական բյուրոյի կողմից անձին «անհայտ կորածի» իրավական կարգավիճակ տալուց հետո նրա հարազատներին տրամադրվում է «անհայտ կորածի հարազատ» կարգավիճակ, որը պահպանվում է մինչեւ անհայտ կորածի գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ճշտումը եւ հարազատներին հաղորդելը։

2.Պետության սոցիալական աջակցության համակարգում անհայտ կորածի հարազատները ընդգրկվում են որպես սոցիալական աջակցություն ստացող առանձին խումբ։

3. Անհայտ կորածի ընտանիքները սոցիալական աջակցություն են ստանում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների հետ հավասար պայմաններում։

4. Անհայտ կորածին հայտնաբերելուց եւ վերադարձնելուց հետո նրան անմիջապես նշանակվում է բժշկական համալիր հետազոտություն՝ առողջական վիճակը պարզելու նպատակով, որի արդյունքներից ելնելով նրան ցուցաբերվում է բժշկակն օգնություն։

5. Անհայտ կորածի բժշկական համալիր  հետազոտությունը եւ բժշկական  օգնությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված  անվճար բժշկական օգնության  եւ սպասարկման շրջանակներում։

Հոդված 16. Անհայտ կորածի, նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարակական միավորումների եւ կազմակերպությունների պետական  աջակցությունը

1.Անհայտ կորածների, նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարակական միավորումների եւ կազմակերպությունների պետական աջակցությունն այդ միավորումների եւ կազմակերպությունների գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմանների երաշխիքների ստեղծման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների համակարգ է։

2.Անհայտ կորածի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարական միավորումների եւ կազմակերպությունների պետական աջակցությունն իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով եւ արտացոլվում է տարեկան ծրագրում։

3.Անհայտ կորածների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող հասարակական միավորումների եւ կազմակերպությունների պետական աջակցության միջոցառումները մշակելիս պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց սահմանած կարգով ներգրավում են այդ միավորումների եւ կազմակերպություների ներկայացուցիչներին։


ԳԼՈՒԽ  6


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 17. Սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է պատասխանատվություն  Օրենքով սահմանված կարգով։


ԳԼՈՒԽ  7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող 10-րդ օրվանից։

2.Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների վրա։

3.Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված  համապատասխան  կարգերը  կառավարությունն ընդունում է  օրենքն ուժի մեջ  մտնելուց հետո  մեկամսյա ժամկետում:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Անհայտ   կորածի մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Սույն  օրենքի  ընդունումը  պայմանավորված է  անհայտ կորածների հիմնախնդիրների լուծման  անհրաժեշտությամբ։   Օրինագծի մշակման համար  հիմք է  հանդիսացել  Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  գրասենյակի  ներկայացուցիչների  հեղինակած նախագիծը։

2005 թ. սեպտեմբերի 30-ին ինձ  ուղղված գրությամբ վերոհիշյալ կառույցի ղեկավար  Ա.Սաքունցը խնդրել է  իմ աջակցությունը «Անհայտ   կորածի մասին» օրինագիծը խորհրդարանի  քննարկմանը ներկայացնելու հարցում: