Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 461 , 462 եւ 463 հոդվածներով:
«Հոդված 461 . Քաղաքացուն անհայտ կորած ճանանչելը
Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ կորած ճանանչել, եթե վեց ամսվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Այդ դեպքում դատարանը քաղաքացուն տալիս է անհայտ կորածի կարգավիճակ` իրավասու մարմնի կողմից անհայտ կորածի վերաբերյալ որոշման հիման վրա:
Անհայտ կորածի մասին վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ կորած ճանանչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել անհայտ կորածի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա հաջորդ տարվա հունվարի մեկը»:
«Հոդված 462 . Քաղաքացուն անհայտ կորած ճանանչելու հետեւանքները
Քաղաքացուն անհայտ կորած ճանանչելու հետեւանքները սահմանվում են սույն օրենսգրքի 45 հոդվածի դրույթներին համապատասխան:»
«Հոդված 463 . Քաղաքացուն անհայտ կորած ճանանչելու մասին վճիռը վերացնելու հետեւանքները
Քաղաքացուն անհայտ կորած ճանանչելու մասին վճիռը վերացնելու հետեւանքները սահմանվում են սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: