Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0152-14.08.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/ 31-րդ գլխի վերնագրում «բացակայող» բառից հետո լրացնել «անհայտ կորած»:

Հոդված 2. Օրենսգրքի 178 հոդվածում  «բացակայող» բառից հետո լրացնել «անհայտ կորած»:

Հոդված 3. Օրենսգրքի 179 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում`

1/ «բացակայող» բառից հետո լրացնել «անհայտ կորած»,

2/ 2-րդ ենթակետում «բացակայութունը» բառից հետո լրացնել «կամ անհայտ կորած լինելը»,

3/ 3-րդ ենթակետում  «բացակայողին» բառից հետո լրացնել  «կամ անհայտ կորածին»:

Հոդված 4. Օրենսգրքի 180 հոդվածի  առաջին մասում.

1/ «բացակայողի մասին» արտահայտությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «անհայտ բացակայողի կամ անհայտ կորածի մասին»,

2/ «բացակայողի» բառից հետո լրացնել «կամ անհայտ կորածի»,

3/ «անհայտ բացակայող» բառերից հետո լրացնել «անհայտ կորած»,

4/ երկրորդ մասում  «նշանակել բացակայող» բառերից հետո  լրացնել «կամ անհայտ կորած»:

Հոդված 5. Օրենսգրքի  հոդված 181-ի առաջին մասում «բացակայող» բառը լրացնել  «կամ անհայտ կորած»:

Հոդված 6. Օրենսգրքի հոդված 182-ի վերջում  եւ տեքստում  «բացակայող»  բառից հետո լրացնել  «կամ անհայտ կորած»:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակամանը հաջորդող  10-րդ օրվանից: