ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունիսի 1998 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլատվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկի 5-րդ կետի 5.4-րդ, 5.6-րդ եւ 5.8-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5.4 կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով». |
«5.6 ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով». |
«5.8 վարկային կազմակերպության գործունեության համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով»: |
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլատվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերի ցանկի 5-րդ կետի 5.4-րդ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.41 -րդ ենթակետով`
«5.41 ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար՝ տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: