Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-081-17.08.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն) օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5) հարկային մարմիններին իրենց իրավասության շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացվող հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2005թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արձանագրության 2-րդ կետով եւ ՀՀ վարչապետի 11.01.2006թ. N010-78 հանձնարարականով կարեւորվել է ՀՀ բնական հանքավայրերի լիցենզավորման, շահագործման եւ բնավճարների ոլորտի կարգավորման ու վերահսկման համակարգված մեխանիզմների մշակման խնդիրը: Նշված խնդրի լուծման համար առանձնապես կարեւոր է լիազոր մարմինների միջեւ ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակման անարգել հնարավորությունը: «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ լիցենզառուի կողմից լիազոր մարմին ներկայացրած` ընդերքի տեղամաuին վերաբերող տեղեկատվությունը չի կարող բացահայտվել առանց լիցենզառուի համաձայնության, քանի դեռ ուժի մեջ են տվյալ ընդերքի տեղամաuի նկատմամբ նրա ունեցած իրավունքները: Նույն հոդվածով սահմանված են նաեւ բացառություններ, որոնց դեպքում տեղեկատվության բացահայտման արգելքը չի գործում:

Լիազոր մարմնի համար հանքավայրերի պաշարների հաշվարկի գծապատկերային հատակագծերի մասին տեղեկատվության բացահայտման արգելքը խոչընդոտում է հարկային մարմիններին իրենց իրավասության շրջանակներում իրականացվող հսկողական աշխատանքների ընթացքում: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել առանց լիցենզառուի համաձայնության լիազոր մարմնի կողմից ընդերքի տեղամասին վերաբերող տեղեկատվությունը հարկային մարմիններին տրամադրելու հնարավորությունը: