Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-082-22.08.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-295, այսուհետ` Օրենք)  23-րդ հոդվածի 1-ին մասում «կնքման» բառը փոխարինել «նոտարական վավերացման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` իրավունքների պետական գրանցման ժամկետի վերաբերյալ դրույթի հստակեցման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 301-րդ եւ 449-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը վերաբերող նորմերի  եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման ներկայացման ժամկետի սկիզբը սահմանող համապատասխան դրույթի համադրման արդյուքում  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի քննարկվող նորմը տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս: Այդ իսկ նպատակով, քննարկվող իրավական նորմի միատեսակ ընկալումն ու օրենքի հստակ կիրառումն ապահովելու նպատակով, առաջարկվում է գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու ժամկետը հաշվարկել ոչ թե գործարքների կնքման օրվանից, ինչը եւ առաջացնում է տվյալ նորմի տարաբնույթ ընկալման հիմքերը, այլ տվյալ գործարքների նոտարական վավերացման օրվանից: