Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հուլիսի 2001 թվական, ՀՕ-196, այսուհետ` օրենք) 4-րդ գլխի վերնագիրը «Մարզիկները» բառից հետո լրացնել «եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մարզական բարձր ցուցանիշների համար մարզիկներին շնորհվում է «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ» մարզական կոչում:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 171 հոդվածով.
«Հոդված 171 . Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողները
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողներ են համարվում այն անձինք, որոնք ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում զբաղվում են ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական-մանկավարժական աշխատանքով եւ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարզական կամ մասնագիտական որակավորում։
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում բազմամյա եւ արգասաբեր գործու՟նեության համար ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատողներին շնորհվում են «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» մարզական կոչումները։»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172 հոդվածով.
«Հոդված 172 . Մարզական կոչումների շնորհման չափո՟րոշիչներն ու կարգը
«Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» մարզական կոչումների շնորհման չափո՟րոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 5. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելը պայմանավորված է մարզական կոչումներ սահմանելու եւ մարզական հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու անհրաժեշտությամբ: