Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-086-23.08.2007-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի գծով ապառքների, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի եւ սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված եւ չվճարված տույժերից եւ տուգանքներից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: