ՀՈԴՎԱԾ 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169) 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1 » ենթակետով՝
«գ1 ) ապահովագրական ընկերությունների լուծարման պարագայում՝ նաեւ տեղեկանք լիազորված պետական կառավարման մարմնից՝ ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝
«Այն դեպքում, երբ գրանցման հայտ ներկայացնողը ապահովագրական ընկերություն է, եւ վերջինիս կողմից գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի «գ1 » ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում լիազորված պետական կառավարման մարմին՝ տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Լիազորված պետական կառավարման մարմինը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: