Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-090-28.08.2007-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության իրավական ապահովումը

Սույն օրենքը կարգավորում է սահմանված կարգով գյուղատնտեսական ապրանքարտադրողներ համարվող քաղաքացիների եւ իրաբաբանական անձանց, ինչպես նաեւ այլ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, պետական կառավարման մարմինների միջեւ ծագող հարաբերություները՝ գյուղատնտեսության զարգացման բնագավառում:

Գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման տեսակի տնտեսական գործունեության՝ իբրեւ գյուղատնտեսության զարգացման բնագավառի պետական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը սահմանվում են սույն օրենքով:

Հոդված 2. Գյուղատնտեսության զարգացման բնագավառի հարաբերությունների իրավական ապահովման հիմքերը

Գյուղատնտեսության զարգացման բնագավառի հարաբերությունների իրավական ապահովման հիմքերն են ՀՀ Սահմանադրությունը, սույն օրենքը, ՀՀ այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաեւ գյուղատնտեսության զարգացման ոլորտի միջազգային իրավական ակտերը:

Հոդված 3. Գյուղատնտեսական ապրանքարտադրող

Սույն օրենքի իմաստով գյուղատնտեսական ապրանքարտադրող են համարվում գյուղատնտեսական արտադրանք թողարկող, այդ արատադրանքի սկզբնական եւ վերջնական վերամշակում իրականացնող եւ այդ արտադրանքը իրացնող այն կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, որոնց շահույթը գյուղատնտեսական հումքից արտադրված ապրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից  օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր հաշվով կազմում է ոչ պակաս, քան 70 տոկոս:

Հոդված 4. Ագրոպարենային հատված եւ շուկա

Սույն օրենքի իմաստով ագրոպարենային հատված է համարվում գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ վերամշակման (աճեցման), ներառյալ՝ այդ ոլորտներում ծառայությունների մատուցման հետ կապված տնտեսական գործունեության տեսակների համակցությունը:

Սույն օրենքի իմաստով ագրոպարենային շուկա է համարվում գյուղատնտեսական ապրանքների եւ մթերքների շրջանառության ոլորտը:

Հոդված 5. Պետական ագրոպարենային քաղաքականություն

1. Պետական ագրոպարենային քաղաքականությունը պետական սոցիալ-տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է գյուղատնտեսության եւ գյուղական բնակավայրերի կայուն զարգացմանը:

Գյուղական բնակավայրերի կայուն զարգացումը դրանց հետեւողական եւ անշեղ զարգացումն է, որն ապահովում է գյուղատնտեսության արդյունավետության եւ գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացում եւ աճ:

2. Պետական ագրոպարենային քաղաքականության հիմնական նպատակներն են.

ա) հայրենական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացումը, երկրի բնակչությանը հայրենական որակյալ պարենային ապրանքներով ապահովումը

բ) գուղական բնակավայրերի եւ զբաղվածության կայուն զարգացման ապահովումը, գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացումը,

գ) գյուղատնտեսության մեջ օգտագործվող բնական ռեսուրսների պահպանումը եւ վերարտադրությունը, բնական միջավայրի եւ ագրոլանդշաֆտների պահպանումը,

դ) ագրոպարենային շուկայի գործառնական արդյունավետության ապահովումը եւ դրա ենթակառուցվածքների զարգացումը:

3. Պետական ագրոպարենային քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

ա) գյուղատնտեսական ապրանքարտադրողների պետական աջակցության մատչիլիությունը եւ հասցեականությունը,

բ) պետական ագրոպարենային քաղաքականության մասին տեղեկատվության  մատչելիությունը,

գ) հանրապետությունում ագրոպարենային շուկայի միասնականությունը եւ ագրոպարենային շուկայում հավասար մրցակցային պայմանների ապահովումը,

դ) պետական ագրոպարենային քաղաքականության իրականացման անընդհատությունը եւ միջոցների կայունությունը,

ե) պետական ագրոպարենային քաղաքականության ձեւավորումը եւ իրականացմանը ագրոպարենային հատվածի ապրանքարտադրողների միությունների (ասոցիացիաների) մասնակցության ապահովումը:

4. Պետական ագրոպարենային քաղաքականության հիմնական ուղղություններն են.

ա) հանրապետության պարենային ապահովման կայունության պահպանումը,

բ) ագրոպարենային շուկայի ձեւավորումը եւ կարգավորումը, դրա ենթակառուցվածքների զարգացումը,

գ) գյուղատնտեսական ապրանքներ արտադրող, վերամշակող եւ այդ բնագավառներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների պետական աջակցությունը,

դ) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս հայրենական գյուղատնտեսական ապրանքարտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը,

ե) ագրոպարենային համալիրի բնագավառում գիտության եւ նորարարական գործունեության զարգացումը,

զ) գյուղական բնակավայրերի կայուն զարգացումը,

է) ագրոպարենային հատվածի համար կադրերի ուսուցման, պատրաստման եւ վերապատրաստման համար կարգի կատարելագործումը:

Հոդված 6. Ագրոապրանքային քաղաքականության իրականացման միջոցները

1. Պետական ագրոպարենային քաղաքականության իրականացման համար կարող են կիրառել հետեւյալ միջոցները.

ա) գյուղատնտեսական ապրանքներ արտադրող, վերամշակող եւ այդ բնագավառներում ծառայություններ մատուցող կազմակերպություններին եւ անհատ ձեռներեցներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բյուջետային միջոցների տրամադրում.

բ) գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ ՀՀ օրենսդրությռամբ սահմանված կարգով տարբերակված հարկային կիրառում.

գ) պետական եւ տեղական ինքնակառավարման կարիքների համար գյուղատնտեսական ապրանքների գնում, պահպանում, վերամշակում եւ առաքում,

դ) ագրւոպարենային շուկաների կարգավորում՝ ներառյալ մաքսային- սակագնային կարգավորում,

ե) ագրոպարենային շուկաների հակամենաշնորհային կարգավորում,

է) պետական ագրոպարենային քաղաքականության ձեւավորման եւ իրականացման գործում հասարակական կազմակերպությունների մասնակցություն,

ը) գյուղատնտեսկան ապրանքների շուկայում գնումների եւ ապրանքային ներարկումներ, ինչպես նաեւ վարկային գործառնությունների իրականացում,

թ) ՀՀ օրենսդրությանը համապատասխան ագրոպարենային հատվածի զարգացման գործում պետական մասնակցության այլ միջոցներ:

Հոդված 7. Գյուղատնտեսության զարգացման բնագավառում պետական աջակցության հիմնական ուղղությունները

1. Գյուղատնտեսական արտադրության պետական աջակցությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին հետեւյալ հիմնական ուղղություններով.

ա) գյուղատնտեսական ապրանքներ արտադրող, վերամշակող եւ այդ բնագավառներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների, անհատական օժանդակ տնտեսություն վարող քաղաքացիների, ինչպես նաեւ գյուղատնտեսական սպառողական կազմակերպությունների համար վարկային միջոցների մատչելիության  ապահովում,

բ) գյուղատնտեսական ապրանքների արտադրության համար ռիսկերի ապահովագրության համակարգի զարգացում,

գ) տոհմային անասնաբուծության զարգացում,

դ) անասնաբուծական արտադրության ապահովում,

ե) էլիտար սերմնաբուծության զարգացում,

զ) բազմամյա ծառատունկերի եւ խնամքի ապահովում,

է) գյուղատնտեսական ապրանքարտադրողների հիմնական միջոցների նորացման ապահովում,

ը) հողերի բերքատվության բարձրացման միջոցառումների ապահովում,

թ) ագրոպարենային քաղաքականության իրականացման եւ պետական աջակցության այլ ուղղությունների շուրջ տեղեկատվական ապահովում:

2. Գյուղատնտեսական ապրանքների արտադրության պետական աջակցության միցառումներն իրականացվում են գյուղատնտեսական բնագավառի լիազոր պետական մնարմնի կողմից՝տարածքագյուղատնտեսական բնագավառի լիազոր պետական մնարմնի կողմից՝տարածքային առանձնահատկությունների հաշվառմամբ եւ ֆինասավորվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետական բյուջեի միջոցների ծախսման կարգը, մեթոդական (նորմատիվները) եւ ծավալները սահմանվում են ՀՀ օրենքներով եւ դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով:

3. Գյուղատնտեսական ապրանքների արտադրության պետական աջակցության միջոցառումների սուբսիդավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգին համապատասխան:

Պետական բյուջեի միջոցներն ունեն նպատակային նշանակություն  եւ չեն կարող ծախսվել այլ նպատակների համար:

Հոդված 8. Գյուղատնտեսության զարգացման եւ արգոպարենային շուկաների կարգավորման պետական ծրագիրը (այսուհետ՝ պետական ծրագիր) գյուղատնտեսության զարգացման եւ ագրոպարենային շուկաների կարգավորման նպատակներն ու հմինական ուղղությունները սահմանոող միջնաժամկետ հիմնական փաստաթուղթ է, որը նախատեսվում է ֆինանսական ապահովում եւ նախատեսված միջոցառումների իրականացման մեխանիզմներ, ներառյալ՝ պետական աջակցության այլ ձեւեր, այդ թվում՝ համաֆինանսավորման մեխանիզմներ:

2. Պետական ծրագիրը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից եռամյա ժամկետով՝ ոչ ուշ, քան նրա գործողության առաջին տարվա նախորդ հուլիսի 15-ը:

3. Պետական ծրագիրն ընդգրկում է ագրոպարենային հատվածի զարգացման հեռանկարները եւ հիմնական ցուցանիշները, նպատակները եւ խնդիրները, արդյունավետության ցուցանիշները եւ վճարային պարտավորությունները, ներառյալ առաջիկա տարիների համար ըստ նպատակների եւ խնդիրների ֆինանսական տրոհումը:

4. Գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմինը յուրաքանչյուր հաջորդ միջնաժամկետ պետական ծրագիր ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ոչ ուշ, քան մինչեւ ծրագրի գործողության վերջին տարվա մարտի 1-ը:

Հոդված 9. Պետական ծրագրի իրականացումը

1. Պետական ծրագիրն իրականացվում է գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից:

2. Հանրապետական եւ գերատեսչական նշանակության նպատակային ծրագրերը ձեւավորվում եւ իրկանացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծրագրով:

Հոդված 10. Պետական ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին ազգային զեկույցը

1. Գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմինը յուրաքանչյուր տարի մինչեւ մայիսի 15-ը նախապատրաստում եւ հրապարակում է նախորդ տարվա պետական ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին ազգային զեկույց.

2. Պետական ծրագրի իրականացման ընթացքի եւ  արդյունքների մասին ազգային զեկույցն ընդգրկում է.

ա) նախորդ տարվա ընթացքում պետական ծրագրի իրականացման արդյունքներն ամբողջությամբ եւ ըստ առանձին միջոցառումների, իսկ ծրագրի ավարտի դեպքում՝ դրա ամբողջ ժամանակահատվածի համար,

բ) նախանշված նպատակներին եւ խնդիրներին համապատասխան ագրոպարենային հատվածի զարգացման հիմնական ցուցանիշները (գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենային արդյունաբերության, ագրոպարենային հատվածում ներդրումների, գյուղական բնակչության եկամուտների համաշառն ինդեքսները, մեկ շնչի հաշվով հիմնական պարենային մթերքների սպառման ցուցանիշները, ագրոպարենային արտաքին առեւտրի սալդոն, հայրենական սպառողական շուկայում պարենային մթերքների զբաղեցրած բաժնի ցուցանիշները, գյուղատնտեսական արտադրության շահութաբերությունը, ագրոպարենային բնագավառի կազմակերպությունների տեխնիկական զինվածության ինդեքսները, գների հավասարության ցուցանիշները, գյուղի սոցիալական ոլորտում ծառայությունների մատուցման ծավալի աճի ինդեքսը եւ այլ ցուցանիշներ,

գ) առաջիկա տարվա ագրոպարենային հատվածի զարգացման կանխատեսումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ագրոպարենային քաղաքականության շտկման շուրջ առաջարկություններ:

3. Պետական ծրագրի ենթածրագրերի իրականացման արդյունքները գնահատելու համար ստեղծվում է փորձագիտական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են անկախ փորձագետներ, գյուղատնտեսական ապրանքներ եւ մթերքներ արտադրողների եւ սպառողների ճյուղային միությունների ներկայացուցիչներ, այլ ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ: Փորձագիտական հանձնաժողովում պետական ծառայողների թիվը չի կարող գերազանցել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 1/3-ը:

Փորձագիատական հանձնաժողովի կանոնադրությունը, աշխատակարգն ու ֆինանսավորման կարգը, ինչպես նաեւ կազմը հաստատում է ՀՀ կառավարությունը՝ գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմնի առաջարկության հիման վրա:

5. Փորձագիատական հանձնաժողովը պետական ծրագրի յուրաքանչյուր ենթածրագրի վերաբերյալ կազմում է առանձին եզրակացություն, որը պարունակում է գնահատական յուրաքանչյուր ենթածրագրի իրականացման արդյունքի եւ արդյունաբերության վերաբերյալ, պետական ագրոպարենային քաղաքականության նպատակների նվաճման մակարդակի մասին, ինչպես նաեւ ենթածրագրերի փոփոխության վերաբեյալ երաշխավորություններ:

6. Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմնին, ինչպես նաեւ հրապարակվում պաշտոնական մամուլում:

Հոդված 11. Լիազոր պետական մարմնի մասնակցությունը ագրոպարենային ղաքականության իրականացումը

1.Գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմինը

ա) պատասխանատվություն է կրում ծրագրի իրականացման համար,

բ) համակարգում է գյուղատնտեսության զարգացման ոլորտի պետական ծրագրի եւ այլ միջոցառումների իրականացումը,

գ) գնումների եւ ապարանքային ներկրումների միջոցով, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված պետական ագրոպարենային քաղաքականության այլ միջոցների օգնությամբ գյուղատնտեսական ապարանքների եւ մթերքների շուկայում իրականացնում է գների կայունության ապահովում:

2. Պետական ծրագրի իրականացման համար գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման մարմինները պատասխանատվություն են կրում իրենց համար սահտմանված լիազորությունների շրջանակներում:

Հոդված 12. Ագրոպարենային հատվածի ապրանքարտադրողների միությունների (ասոցիացիաների) մասնակությունը պետական ագրոպարենային քաղաքականության ձեւավորման եւ իրականացման աշխատանքներին

1. Գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմինը գյուղատնտեսական ապարանքներ արտադրող, վերամշակող եւ այդ բնագավառի ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռներեցների հանրային նշանակալի շահերը պաշտպանելու նպատակով, պետական ագրոպարենային քաղաքականության ձեւավորման եւ իրականացման աշխատանքներին մասնակցելու համար կամավորության հիմունքներով ներգրավում է ագրոպարենային հատվածի ապրանքարտադրողների միությունների (ասոցիացիաններին):

Պետական ագրոպարենային քաղաքականության ձեւավորման եւ իրականացման աշատանքներին կարող են մասնակցել ագրոպարենային հատվածի ապրանքարտադրողների միություններ ասոցիացիաներ, որոնց կազմում ընդգրկված են այն արտադրողները (նրանց միավորումները), որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովում են գյուղատնտեսական ապրանքների եւ մթերքների արտադրության, ինչպես նաեւ այդ բնագավառներում ծառայությունների մատուցման առնվազն 2/3-րդ ծավալը:

2. Պետական ագրոպարենային քաղաքականության ձեւավորմանը եւ իրականացմանը ագրոպարենային հատվածի ապրանքարտադրողների միությունների (ասոցիացիաների) մասնակցության ձեւերն են.

ա) մասնակցությունը նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի, նպատակային ծրագրերի, ինչպես նաեւ պետական ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին ազգային զեկույցի մշակման աշխատանքներին,

բ) մասնակցոությունը գիտության եւ տեխնիկակական նվաճումների, գյուղատնտեսության զարգացման հայրենական եւ օտարերկրյա փորձի ամփոփման եւ տարածման աշխատանքներին,

գ) պետական ագրոպարենային քաղաքականության ձեւավորման եւ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը,

դ) գործադիր իշխանության մարմինների համար երաշխավորությունների մշակումը,

ե) ՀՀ օրենսրդոությանը համապատասխան մասնակցության այլ ձեւերը:

Հոդված 13. Ագրոպարենային հատվածի պետական տեղեկատվական ապահովման համակարգը

1. Ագրոպարենային հատավածի պետական տեղեկատվական ապահովման համակարգի ներդրումն ու վարումն իրականացնում է գյուղատնտեսոության բնագավառի լիազոր պետական մարմինը՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

2. Ագրոպարենային հատվածի պետական տեղեկատվական ապահովման համակարգի հիմքն այն տեղեկատվությունն է, որը բնութագրում է ագրոպարենային հատվածի զարգացման ուղղություններն ու իրավիճակը: Այդ տեղեկությունները ներդրվում են գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմնի տեղեկատվական համակարգերում, ձեւավորելով տվյալների վիճակագրական բազա

3. Գյուղանտնտեսության բնագավառի լիազոր պետական մարմնի տեղեկատվական համակարգերի պաշտոնական կայքերում պարտադիր տեղադրման ենթակա տեղեկություւների շարքին են դասվում

ա) գյուղատնտեսական բնագավառի լիազոր պետական մարմնի այն նորմատիվ-իրավական ակտերը, որոնք վերաբերում են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի պետական քաղաքականությանը.

բ) գյուղատնտեսության զարգացման ոլորտին ցուցաբերվող պետական աջակցությունը կանոնակարգող նորմատիվ-իրավական ակտերը.

գ) գյուղատնտեսական հիմնական տեսակների եւ մթերքների ներմուծման եւ արտահանման սակագների ու ծավալների մասին տեղեկությունները

դ) Հանրապետության մասշտաբով գյուղատնտեսական ապրանքների հիմնական տեսակների տարեկան արտադրության հաշվետվությունների եւ կանխատեսումների, գյուղատնտեսական կուլտուրաների հիմնական տեսակների ցանքի եւ բերքահավաքի ամսեկան հաշվետվությունների, անասունի գլխաքանակի, արտադրվող կաթի, հանրապետության մասշտաբով գյուղատնտեսական ապրանքների հիմնական տեսակների արտադրության մասին տեղեկությունները,

ե) արտադրողների կողմից իրացված գյուղատնտեսական ապրանքների, գյոուղատնտեսական ապրանքների, գյուղատնտեսական ապրանքարտադրողների կողմից ձեռք բերված արդյունաբերական ապրանքների միջին գների, ինչպես նաեւ պարենային ապրանքների միջին գների, ինչպես նաեւ պարենային ապրանքների միջին սպառողական գների մասին տեղեկությունները,

գ) տարվա վերջի կտրվածքով գյուղատնտեսական ապրանքների ներարկումային պահուստների եւ ներարկումային գործողությունների ավարտի արդյունքների մակարդակների մասին տեղեկությունները,

զ) տարվա վերջի կտրվածքով գյուղատնտեսական ապրանքների ներարկումային պահուստների եւ ներարկումային գործառնությունների ավարտի արդյունքների մակարդակի մասին տեղեկությունները,

է) հանրապետության մասշտաբով եւ տարեմուտի կտրվածքով հաջորդ տարի փոխանցվող գյուղատնտեսական ապրանքների եւ մթերքների պահուստների մակարդակի մասին տեղեկություննեը,

ը) պետական կարիքների համար գյուղատնտեսական ապրանքների եւ մթերքների առաքման մրցույթների հայտարարությունների մասին տեղեկությունները,

թ) գյուղատնտեսության բնագավառի լիազոր պետական մարմնի նորմատիվ-իրավական ակտերով սահմանված լրացուցիչ անհրաժեշտ այլ տեղեկությունները:

4. Պարտադիր տեղեկատվության մատչելիությունն անսահմանափակ է: Այն տրամադրվում է անվճար եւ հավասար հիմունքներով: Զանգվածային լրատվության միջոցներն ունեն պարտադիր տեղեկատվության   հավասար իրավունքներ:

Հոդված 14. Պատասխանատվությունը գյուղատնտեսության զարգացման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

Գյուղատնտեսության զարգացման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման

«Գյուղատնտեսության զարգացման մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեության զարգացման բնագավառի իրավահարաբերություններն օրենսդրորեն կանոնակարգելու միտումով: Օրենքի նախագիծն առաջին անգամ սահմանում է այնպիսի հասկացություններ, ինչպիսք են գյուղատնտեսական  ապրանքարտադրողը, ագրոպարենային հատվածը եւ շուկան: Փորձ է արված հստակեցնել ագրոպարենային քաղաքականության հիմնական սկզբունքները, դրա իրականացման միջոցները, գյուղատնտեսության զարգացման  բնագավառում պետական աջակցության հիմնական ուղղությունները: