Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-093-28.08.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի առաջին կետի հետեւյալ բառը «1/4-ը» փոխարինել «1/2-ը» բառով:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի հինգերորդ կետի հետեւյալ բառը «1/4-ը» փոխարինել «1/3-ը» բառով:

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածի իններորդ կետի բ) ենթակետն ավելացնել հետեւյալ նոր բովանդակությամբ.

«հարցերի համար` մինչեւ երեքական րոպե, պատգամավորը կարող է երկու րոպեի ընթացքում արտահայտել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին հիմնական զեկուցողը կարող է արձագանքել մինչեւ երկու րոպե տեւողությամբ պատասխանով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Ազգային Ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Պրակտիկայում Ազգային Ժողովի նիստերի ժամանակ լինում են դեպքեր, երբ ԱԺ պատգամավորների կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտություն է առաջանում պարզաբանումներ ստանալու, սակայն պատգամավորները հաճախ զրկվում են այդ հնարավորությունից, քանի որ այն «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքով կարգավորված չէ: