Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ կետում «ծրագրեր» բառից հետո ավելացնել «եւ գիտահետազոտական նախագծեր » բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետի «ուսանողների» բառից առաջ ավելացնել «պրոֆեսորադասախոսական կազմի եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետն ավելացնել նոր 10-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ.
«10) գիտական հետազոտությունների իրականացմանը ֆինանսական աջակցություն (դրամաշնորհների տրամադրում),»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետն ավելացնել նոր 11-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ.
«11) գիտական նոր տեխնոլոգիաների ներդրում բուհական գիտության զարգացման նպատակով:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը սկսել նոր նախադասությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«Բարձրագույն ուսումնական հաստատությունները գիտակրթական հաստատություններ են:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման
Հետեւյալ փոփոխություններն ու լրացումները նպատակ են հետապնդում նպաստել ԲՈՒՀ-ական գիտության զարգացմանը եւ այդ համակարգում վարվող պետական քաղաքականությամբ խթանել ՀՀ ԲՈՒՀ-երի առաջընթացը որպես գիտակրթական եւ նորարարական հաստատությունների, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին ու արձագանքում է ժամանակի հրամայականներին: Օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է նկատի ունենալով համաշխարհային առաջավոր բուհական համակարգերի դրական փորձը, Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության, գիտության եւ նորարաության միասնական համալիր ձեւավորման անհրաժեշտությունը եւ ուսումնասիրելով ՀՀ գիտական եւ բուհական շրջանակների կարծիքները: