Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ կետի վերջին նախադասությունը խմբագրել հետեւյալ նոր բովանդակությամբ.
«Հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը հաշվարկվում է` Հայաստանի Հանրապետության նախարարի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափը եւ բազմապատկած 13-ով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրային ծառայությունները կարգավորող մարմինն կարգավորում է ընդհանուր առմամբ չորս ոլորտ եւ հանձնաժողովի անդամի աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի կարող ավելին լինել, քան նախարարինն է, ուստի տրամաբանական չէ, որ նախարարի աշխատավարձից ավելի բարձր աշխատավարձ սահմանվի: