Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26.12.2002, ՀՕ-518-Ն, այսուհետ՝ օրենք) 41-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 47-րդ հոդվածի 1-ին մասում «թմրանյութ» բառը փոխարինել «թմրամիջոց» բառով:
Հոդված 2. Oրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցուցակ, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է եւ որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի շրջանառության կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) թմրամիջոցներ ` ցանկացած բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, այդ թվում ՄԱԿ-ի 1961 թ. թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի համաձայն.
2) հոգեմետ նյութեր ` ցանկացած բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, այդ թվում ՄԱԿ-ի 1971 թ. հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի համաձայն.
3) պրեկուրսորներ (թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պրեկուրսորներ) ` նյութեր, որոնք կիրառվում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ստացման, արտադրման, պատրաստման, վերամշակման ընթացքում եւ ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի համաձայն.
4) պատրաստուկ ՝ ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի ցանկացած խառնուրդ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում բույսերի ցանկում՝ ընդգրկված մեկ կամ մեկից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր.
5) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում եւ ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
6) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն).
7) թմրամոլություն ` անձի հոգեկան եւ (կամ) ֆիզիկական կախվածության հիվանդագին վիճակ, որը պայմանավորված է թմրամիջոցների եւ (կամ) հոգեմետ նյութերի օգտագործմամբ.
8) թմրամոլությամբ հիվանդ ՝ սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության արդյունքում «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ.
9) թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի օգտագործում ՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործում՝ առանց բժշկի նշանակման.
10) թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի համարժեքներ (անալոգներ) ` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնց քիմիական կազմը եւ հատկությունները նման են այն թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի քիմիական կազմին եւ հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 5-րդ եւ 6-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Պատրաստուկների նկատմամբկիրառվում են հսկման նույնատիպ միջոցներ, որոնք նախատեսված են դրանցում պարունակվող հսկման ենթակա թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի նկատմամբ: Երկու կամ ավելի թմրամիջոցներ եւ (կամ) հոգեմետ նյութեր պարունակող պատրաստուկները ենթարկվում են այդ նյութերից առավել խիստ հսկվող նյութի հսկման ռեժիմին:
6. Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված նյութ պարունակող պատրաստուկները, որոնք ունեն այնպիսի բաղադրություն, որ չարաշահման վտանգը բացակայում է կամ աննշան է, եւ այդ նյութը չի կարողառանձնացվել մատչելի ձեւերով եւ այն քանակներով, որոնց ժամանակ հնարավոր են ապօրինի կիրառումն ու չարաշահումը, կարող են իրավասու մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ չենթարկվել հսկողության որոշակի միջոցների: Այդ որոշման մեջ կոնկրետ նշվում են նման պատրաստուկների հանդեպ կիրառվող հսկողության միջոցները»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության բուժումն իրականացվում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով»:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերում «դեղապնակներում» բառը փոխարինել «դեղարկղիկներում» բառով:
Հոդված 8. Oրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, արդարադատության, առողջապահության ոստիկանության, ազգային անվտանգության եւ մաքսային ոլորտների պետական լիազոր մարմինների փորձագիտական ստորաբաժանումներում փորձաքննությունները եւ այդօրինակ այլ գործառույթներ իրականացվում են առանց լիցենզիայի»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից: