Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1011-29.08.2007-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ օրենք)  3-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետի «կազմակերպություն» բառը փոխարինել «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.»:

3) 7-րդ կետի ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդված 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրակրթական հիմնական ծրագրերն են`

1) նախադպրոցական.

2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «(տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «ընդհանուր» եւ «(լրիվ) ընդհանուր» բառերը:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը

1.Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում:

2. Հանրակրթական հատուկ ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները եւ կարողությունները:

3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որեւէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:

4. Տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:

Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:

5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) վերնագրում «Տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթությունը» բառերը փոխարինել  «Հանրակրթությունը» բառով.

2) 1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հորեւոր, ֆիզիկական եւ սոցիալական որակների համակողմանի եւ ներդաշնակ զարգացումն է, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:».

գ) 3-րդ մասից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրից հանել «ընդհանուր» բառը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: