Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 15-րդ հոդվածի 2-րդ կետում «հանրակրթական դպրոցները» արտահայտությունը փոխարինել «հանրակրթական ուսումնական հաստատությունները» արտահայտությամբ:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: