Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի «9. Կրթության բնագավառ» բաժնում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) աղյուսակի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «1. հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) ծրագրերի իրականացում,
2) աղյուսակի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «2. միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) ծրագրերի իրականացում»,
3) աղյուսակի 3-րդ կետը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման համար հիմք է ծառայել կրթության ոլորտի իրավական դաշտն ըստ առանձին բնագավառների ամբողջակա՟նացնելու անհրաժեշտությունը: