Հոդված 1. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 նոյեմբերի 2005 թվականի, ՀՕ-233-Ն) 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պետական կրթակարգ` կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականությունը եւ կրթության որակի բարելավումը ապահովող, միջնակարգ կրթության եւ հանրակրթական առարկաների պետական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, հանրակրթական ծրագրերին, սովորողներին եւ մանկավարժներին ներկայացվող հիմնական պահանջները սահմանող նորմատիվ փաստաթուղթ»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունում «տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր» բառերը փոխարինել «հիմնական հանրակրթական» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման համար հիմք է ծառայել կրթության ոլորտի իրավական դաշտն ըստ առանձին բնագավառների ամբողջակա՟նացնելու անհրաժեշտությունը: