Հոդված 1. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետի «տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր» բառերը փոխարինել «հանրակրթական հիմնական» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: