Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1015-29.08.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի «8.Կրթության բնագավառ» բաժնում կատարել հետեւյալ փոփոխությունները.

1) հոդվածի «8.1» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «1. հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) ծրագրերի իրականացման համար»,

2) հոդվածի «8.2» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «2. միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) ծրագրերի իրականացման համար»,

3) հոդվածի «8.3» ենթակետը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: