Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի դեկտեմբերի 26-ի, ՀՕ-505-Ն, այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկա՟վարի առաջին տեղակալի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի տեղակալի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: