ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով`
«ե) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ելնելով հանրային շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, համաձայն ՀՀ վարչապետի 20.11.2006թ. N036-7416 հանձնարարականի:
Օրենքի նախագիծը հնարավորություն կտա տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեություն իրականացնող լիցենզառուների միջեւ ձեւավորել մրցակցություն, ինչը կարող է բերել մատուցվող ծառայության որակի բարձրացմանը: