ՀՈԴՎԱԾ 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով`
«զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։