Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի ՀՕ-491-Ն) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով`
«6) փոստային կապի ազգային օպերատորը»:
Հոդված 2. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված փոխհատուցման պարտականություն:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: