Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 ապրիլի 1994 թվականի ՀՕ-101) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ը» կետով`
«ը) փոստային կապի ազգային օպերատորը»:
Հոդված 2. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված փոխհատուցման պարտականություն:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է տեղական հարկերից: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (վավերացվել է 13.01.2007թ.) լրացում կատարվեց վերոնշյալ հոդվածում, որով սահմանվեց, որ փոստային կապի ազգային օպերատորը ազատվում է նաեւ գույքահարկից եւ հողի հարկից: Ընդ որում, նույն օրենքով սահմանվեց, որ այդ օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ կարիք է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում: