ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի հիմնական նպատակը եւ կարգավորման առարկան
1. Սույն օրենքի հիմնական նպատակներն են ներդրողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն եւ արդյունավետ զարգացման ապահովումը, արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը:
2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ սահմանում է՝
1) արժեթղթերի հրապարակային առաջարկի եւ դրանց հրապարակային առուվաճառքի կարգը.
2) արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայությունների մատուցման եւ արժեթղթերի հրապարակային առեւտրի կազմակերպման կարգը.
3) արժեթղթերի պահառության եւ հաշվարկային համակարգերի, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության կարգը.
4) արժեթղթերի շուկայի կարգավորման եւ վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությունները եւ պարտականությունները.
5) պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար:
3. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթեր թողարկող եւ արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, արժեթղթերի կարգավորվող շուկաները եւ չկարգավորվող առեւտրի ոլորտը, Կենտրոնական դեպոզիտարիան, սույն օրենքով լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց:
Հոդված 2.Արժեթղթերի շուկան կարգավորող իրավական ակտերը
Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկան կարգավորվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
Հոդված 3.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով.
1. Արժեթղթեր են համարվում հետեւյալ փաստաթղթերը (անկախ դրա ձեւից՝ թղթային կամ ոչ թղթային).
1) բաժնետոմսերը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթղթերը.
2) պարտատոմսերը եւ պարտքային այլ արժեթղթերը, բացառությամբ դրամական շուկայի գործիքների.
3) դեպոզիտար ստացականները, սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված արժեթղթերի բաժանորդագրման կամ ձեռքբերման իրավունքը հավաստող փաստաթղթերը.
4) ներդրումային հիմնադրամների փայերը կամ դրանցում մասնակցությունը հավաստող նման այլ փաստաթղթերը.
5) շահույթի բաշխման համաձայնությունը, նման համաձայնությանը մասնակցությունը վկայող փաստաթուղթը.
6) դրամական շուկայի գործիքները.
7) ածանցյալ գործիքները.
8) կապիտալի (միջոցների) ներգրավման նպատակով օգտագործվող ցանկացած այլ ներդրումային համաձայնությունը, որը ներառում է վերը նշված արժեթղթերի հատկանիշներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:
Վճարային գործիքները սույն օրենքի իմաստով արժեթուղթ չեն համարվում:
2.Դրամական շուկայի գործիքները մինչեւ մեկ տարի մարման ժամկետ ունեցող ոչ փոխարկելի պարտքային արժեթղթերն են, այդ թվում՝ կարճաժամկետ պարտատոմսերը, բանկային վկայագրերը եւ այլ կարճաժամկետ պարտքային արժեթղթերը:
3. Ածանցյալ գործիք է համարվում ժամկետային իրականացման (կատարման) իրավունքը եւ/կամ պարտավորությունը հավաստող արժեթուղթը, որի գինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված է.
1) արժեթղթի շուկայական (բորսայական) գնից.
2) տոկոսադրույքից կամ այլ հատուցումից.
3) արժեթղթերի ինդեքսից.
4) արտարժույթի փոխարժեքից.
5) վարկային կամ այլ ռիսկից.
6) ապրանքի կամ թանկարժեք մետաղի շուկայական (բորսայական) գնից.
7) գնաճի մակարդակից կամ պաշտոնական տնտեսական վիճակագրության այլ ցուցանիշներից:
4. Ստանդարտացված է համարվում այն ածանցյալ գործիքը, որը թույլատրված է կարգավորվող շուկայում առեւտրին եւ դրա տիրապետողին տալիս է հավասար (ստանդարտ) իրավունքներ:
5. Դեպոզիտար ստացական է համարվում օտարերկրյա թողարկողի բաժնետոմսերի, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ փաստաթղթերի, պարտատոմսերի կամ պարտքային այլ արժեթղթերի հիման վրա թողարկված այն արժեթուղթը, որը դրա սեփականատիրոջը իրավունք է տալիս իրականացնել դրա հիմքում ընկած արժեթղթերով ամրագրված իրավունքները:
6. Բաժնային արժեթուղթ է համարվում.
1) բաժնետոմսը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթուղթը.
2) սույն մասի 1-ին կետով սահմանված արժեթղթերի վրա հիմնված դեպոզիտար ստացականը.
3) ցանկացած այլ արժեթուղթ, որն իրավունք է տալիս ձեռքբերել սույն մասի 1-ին կետով սահմանված արժեթղթերը փոխարկման, փոխանակման կամ այլ իրավունքների իրականացման եղանակով եւ թողարկվել է սույն մասի 1-ին կետով սահմանված արժեթղթերի թողարկողի կամ նրանց խմբի անդամ թողարկողի կողմից:
Բաժնային արժեթղթերը միայն անվանական են:
7. Ոչ բաժնային արժեթուղթ է համարվում ցանկացած այն արժեթուղթը, որը սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն չի համարվում բաժնային:
8. Փոխարկելի է համարվում այն արժեթուղթը, որը տալիս է այդ արժեթուղթը տվյալ անձի կողմից թողարկված այլ արժեթղթերի փոխարկման իրավունք:
9. Փոխանակելի է համարվում այն արժեթուղթը, որը տալիս է այդ արժեթուղթը այլ ընկերության կողմից թողարկված արժեթղթով փոխանակելու իրավունք:
10. Արժեթղթերի առաջարկը անձանց ուղղված ցանկացած ձեւի հաղորդակցությունն է, որն արժեթուղթը վաճառելու առաջարկ կամ արժեթուղթը գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում:
11. Արժեթղթերի հրապարակային առաջարկը որակավորված ներդրող չհանդիսացող 100-ից ավելի անձանց կամ անորոշ թվով անձանց ուղղված արժեթղթերի առաջարկն է:
12. Արժեթղթի նույն դասը ներառում է տվյալ թողարկողի այն բոլոր արժեթղթերը, որոնք էապես նույն բնույթն ունեն եւ որոնց սեփականատերերին վերապահվում են էապես նույն իրավունքներն ու արտոնությունները:
13. Առաջարկի ծրագիրը թողարկողի իրավասու կառավարման մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ է, որի հիման վրա թողարկողը նախատեսում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում իրականացնել նույն տեսակի եւ/կամ դասի ոչ բաժնային արժեթղթերի շարունակական թողարկումներ: Թողարկումները համարվում են շարունակական, եթե տասներկու ամսվա ընթացքում տեղի է ունենում նույն տեսակի եւ/կամ դասի արժեթղթերի առնվազն երկու թողարկում: Սույն մասի իմաստով նույն տեսակին են պատկանում նաեւ այն արժեթղթերը, որոնցով հավաստվող իրավունքներն էապես նույն բնույթն ունեն, սակայն տարբեր են մարման կամ այլ վճարումների ստացման առաջնահերթության, դրանցով վճարվող գումարի չափի եւ մարման ժամկետների պայմաններով:
14. Ազդագիր է համարվում թողարկողի եւ նրա արժեթղթերի վերաբերյալ սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը եւ/կամ թույլտվությունը կարգավորվող շուկայում առեւտրին:
15. Թողարկողն այն անձն է, որը արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում:
16. Հաշվետու թողարկողն այն թողարկողն է, որի կողմից թողարկված որեւէ դասի արժեթուղթը թույլատրված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առեւտրին:
17. Օտարերկրյա թողարկող է համարվում ոչ ռեզիդենտ թողարկողը: Ռեզիդենտությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության:
18. Արժեթուղթ թողարկելը անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված իր նկատմամբ պահանջի իրավունքներ տվող եւ/կամ իր կանոնադրական կապիտալում մասնակցությունը հավաստող նույն դասի արժեթղթերի համախմբի առաջացմանը: Արժեթղթերի թողարկումը թողարկողի միեւնույն որոշման հիման վրա, սակայն տարբեր ժամանակահատվածներում (սերիաներով), համարվում է մեկ թողարկում:
19. Արժեթուղթ վաճառելը տվյալ արժեթղթի առուվաճառքի, փոխանակման կամ օտարման հատուցելի ցանկացած գործարքն է:
20. Տեղաբաշխումը արժեթղթերի առաջին վաճառքն է ներդրողին: Տեղաբաշխումը կարող է իրականացնել թողարկողը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները մատուցելու իրավունք ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձը (տեղաբաշխող): Թողարկողի կողմից իր՝ ձեռքբերված կամ հետ գնված արժեթղթերի վաճառքը տեղաբաշխում չի համարվում:
21.Հրապարակային տեղաբաշխումը արժեթղթերի տեղաբաշխումն է հրապարակային առաջարկի միջոցով:
22.Տեղաբաշխողն այն անձն է, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից արժեթղթեր է ձեռքբերում եւ/կամ տեղաբաշխման նպատակով թողարկողի արժեթղթերն է առաջարկում, վաճառում կամ մասնակցում է նման գործ իրականացնելու համաձայնությանը կամ պայմանագրին՝ այն բացառություններով, որոնք կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Սույն մասում թողարկող է համարվում նաեւ այն անձը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է թողարկողին, հսկվում է նրա կողմից կամ նրա հետ մեկտեղ գտնվում է ընդհանուր հսկողության տակ:
23.Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:
24. Ներդրողն այն անձն է, որին պատկանում է արժեթուղթը կամ որը նախատեսում է ձեռքբերել արժեթուղթ:
25. Հաճախորդն այն անձն է, որն օգտվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի ծառայություններից, կամ որը դիմել է ներդրումային ծառայություններ մատուցող անձին այդ ծառայությունից օգտվելու նպատակով:
26. Որակավորված ներդրող են համարվում.
1) ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային հիմնադրամները եւ դրանց կառավարող ընկերությունները.
2) Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը.
3) միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը.
4) այն անձը, որը որակավորված ներդրող կհամարվի օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը եւ նման այլ չափանիշներ.
5) իրավաբանական անձը, որի բոլոր մասնակիցները (բաժնետերերը, փայատերերը) հանդիսանում են սույն մասի 1-ից 4-րդ կետերում նշված անձինք:
Սույն մասի 4-րդ եւ 5-րդ կետերում նշված անձինք որակավորված ներդրող են համարվում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո:
27. Անձը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձն է:
28. Արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներն են ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, կարգավորվող շուկայի օպերատորը, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորը եւ օրենքով նախատեսված այլ անձինք:
29. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք են ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, բանկը եւ վարկային կազմակերպությունը:
30. Ներդրումային ընկերությունը սույն օրենքով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձն է:
31. Օտարերկրյա ներդրումային ընկերությունը օտարերկրյա պետությունում գրանցված իրավաբանական անձն է, որը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրավունք ունի մատուցել ներդրումային ծառայություններ:
32. Արժեթղթերի փաթեթի կառավարումը կառավարչի կողմից իր տիրապետմանը հանձնված հաճախորդին պատկանող եւ նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետեւանքով ստացված արժեթղթերի եւ դրամական միջոցների կառավարումն է՝ հաճախորդի կողմից տրված ցուցումների համաձայն:
33. Կարգավորվող շուկան հանրության համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատչելի կազմակերպական, իրավական եւ տեխնիկական միջոցների համակարգ է, որը կանոնավոր կերպով արժեթղթերի առքի եւ վաճառքի առաջարկների հանդիպման վայր կամ միջոց է կազմակերպում, տրամադրում, ապահովում, կամ իրականացնում է արժեթղթերով առեւտրի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթներ: Կարգավորվող շուկան ներառում է ֆոնդային բորսան եւ այլ կարգավորվող շուկաները:
34. Կարգավորվող շուկայի օպերատորն այն անձն է (անձինք են), որը կազմակերպում եւ(կամ) իրականացնում է կարգավորվող շուկայի գործունեությունը:
35. Արժեթղթերի ցուցակումը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ ֆոնդային բորսայի կանոններով սահմանված որոշակի պահանջներին եւ չափանիշներին բավարարող արժեթղթերի՝ ֆոնդային բորսայում առեւտրին թույլտվության գործընթացն է:
36. Նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը:
Նշանակալից մասնակցությունը համարվում է ուղղակի, եթե մասնակիցն այն իրականացնում է իր անունից:
Նշանակալից մասնակցությունը համարվում է անուղղակի, երբ.
- մասնակիցը հսկում է իրավաբանական անձին` անկախ նրա կանոնադրական կապիտալում մասնակցության փաստից կամ դրա չափից, կամ
- մասնակիցը հսկում է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձին:
37. Հսկելը կամ հսկողությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա էապես ազդելու կամ տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն ունենալն է՝ նրա կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով, նրա հետ կնքված պայմանագրին համապատասխան, գործարար համբավով, հեղինակությամբ կամ այլ կերպ: Նման հնարավորություն ունենալու փաստը կարող է հիմնավորվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան:
38. Փոխկապակցված են համարվում երկու եւ ավելի անձինք, եթե՝
1) նրանցից որեւէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան եւ ավելի տոկոսին.
2) նրանցից որեւէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.
3) նրանցից մեկը հսկում է մյուսին կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով նրանցից որեւէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի.
4) նրանք միեւնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
39. Միեւնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույ՟րը, եղ՟բայ՟րը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը եւ երեխաները:
40. Փաստը կամ տեղեկությունը էական է համարվում, եթե այն կարեւորվում է արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս եւ կարող է ունենալ էական ազդեցություն արժեթղթի գնի վրա:
41. Էական փաստ խեղաթյուրելը կամ բաց թողնելը տվյալ փաստի առնչությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տալը կամ որեւէ դրույթում (հայտարարությունում) էական փաստ չներառելն է, որի ներառումը պահանջվում է օրենքով կամ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտով եւ որի առկայությունն անհրաժեշտ է տվյալ դրույթի (հայտարարության) ներառման (հայտարարության կատարման) պահին այն ապակողմնորոշիչ չդարձնելու համար:
42.Օտարերկրյա պետության իրավասու մարմինը օտարերկրյա պետության արժեթղթերի շուկան վերահսկող իրավասու պետական մարմինն է:
43. Օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումն է:
44. Օտարերկրյա արժեթուղթ է համարվում ոչ ռեզիդենտի կողմից թողարկված արժեթուղթը: Ռեզիդենտությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության:
45. Խումբը հսկող իրավաբանական անձն է` իր կողմից հսկվող իրավաբանական անձանց հետ միասին:
ԲԱԺԻՆ 2. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ
ԳԼՈՒԽ 2. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Հոդված 4. Սույն բաժնի կիրառման շրջանակը
Սույն բաժնի դրույթները չեն տարածվում.
1) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերի վրա.
2) Կենտրոնական բանկի կողմից սահմանված օտարերկրյա պետությունների ցանկում ընդգրկված որեւէ պետության, նրա կենտրոնական բանկի կամ տեղական կառավարման մարմնի կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերի վրա.
3) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ցանկում ընդգրկված միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված ոչ բաժնային արժեթղթերի վրա.
4) կրոնական, կրթական, բարեգործական եւ այլ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից կրոնական, կրթական կամ բարեգործական նպատակներով թողարկված արժեթղթերի վրա.
5) բանկերի կողմից շարունակական ձեւով թողարկվող ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե դրանք.
ա) փոխարկելի կամ փոխանակելի չեն,
բ) չեն հավաստում որեւէ այլ տեսակի արժեթղթերի ձեռքբերման կամ բաժանորդագրման իրավունքներ, ինչպես նաեւ կապված չեն ածանցյալ գործիքների հետ,
գ) հավաստում են դրամական միջոցների ավանդադրումը բանկում, եւ
դ) դրանց հատուցումը երաշխավորված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
6) բանկերի կողմից շարունակական ձեւով թողարկվող ոչ բաժնային արժեթղթերի վրա, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը եւ դրանք.
ա) փոխարկելի կամ փոխանակելի չեն, եւ
բ) չեն հավաստում որեւէ այլ տեսակի արժեթղթերի ձեռքբերման կամ բաժանորդագրման իրավունքներ, ինչպես նաեւ կապված չեն ածանցյալ գործիքների հետ.
7) ստանդարտացված ածանցյալ գործիքների վրա.
8) դրամական շուկայի գործիքների վրա:
Հոդված 5. Ազդագրի հրապարակման պահանջը արժեթղթերի հրապարակային առաջարկի դեպքում
1. Առանց սույն օրենքի պահանջներին բավարարող ազդագրի հրապարակման, արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է: Ազդագիրը պետք է կազմվի եւ հրապարակվի սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
2.Սույն բաժնի դրույթները, որոնք վերաբերում են տեղաբաշխողին, տարածվում են թողարկողի վրա, եթե վերջինս արժեթղթերի հրապարակային առաջարկը չի իրականացնում տեղաբաշխողի միջոցով:
Հոդված 6.Ազդագրի հրապարակման պահանջից բացառությունները
1. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում արժեթղթերի հետեւյալ հրապարակային առաջարկների վրա՝
1) երբ առաջարկն արվում է բացառապես որակավորված ներդրողներին.
2) երբ առաջարկն արվում է այն ներդրողներին, որոնցից յուրաքանչյուրի կողմից ձեռքբերվող արժեթղթերի ընդհանուր արժեքը վաճառքի գնով առաջարկի պայմանների համաձայն գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը՝ յուրաքանչյուր առանձին առաջարկի դեպքում.
3) երբ առաջարկվող արժեթղթերի միավոր անվանական արժեքը գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը.
4) երբ առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը:
2. Ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում հետեւյալ արժեթղթերի հրապարակային առաջարկների վրա՝
1) բաժնետոմսեր, որոնք թողարկվել են թողարկողի նույն դասի բաժնետոմսերով փոխանակման համար, եթե դա չի հանգեցնում կանոնադրական կապիտալի ավելացմանը.
2) արժեթղթեր, որոնք փոխանակման միջոցով առաջարկվում են թողարկողի կողմից այլ ընկերության ձեռքբերման (կլանման) կապակցությամբ, եւ առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն.
3) արժեթղթեր, որոնք թողարկողի կողմից առաջարկվում են միացող ընկերության բաժնետերերին՝ թողարկողին այլ ընկերության միացման կապակցությամբ, եւ առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն.
4) բաժնետոմսերի դիմաց որպես շահաբաժին վճարվող նույն դասի բաժնետոմսեր, եթե առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն բաժնետոմսերի քանակի եւ տեսակի, ինչպես նաեւ առաջարկի նպատակի եւ պայմանների վերաբերյալ.
5) արժեթղթեր, որոնք առաջարկվում են թողարկողի կամ թողարկողի խմբին պատկանող այլ անձի կողմից տվյալ թողարկողի գործող կամ նախկին ղեկավարներին կամ աշխատակիցներին, եթե այդ թողարկողի որեւէ արժեթուղթը թույլատրված է Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առեւտրին, եւ առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն առաջարկվող արժեթղթերի քանակի եւ տեսակի, ինչպես նաեւ առաջարկի նպատակի եւ պայմանների վերաբերյալ.
6) արժեթղթեր, որոնք Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված օտարերկրյա պետությունների ցանկում ընգրկված որեւէ պետությունում թույլատրված են հրապարակային առաջարկին (վաճառքին) եւ/կամ առեւտրին՝ տվյալ պետության արժեթղթերի օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող կարգավորվող շուկաների ցանկում ընգրկված որեւէ կարգավորվող շուկայում թույլատրված են առեւտրին՝ տվյալ կարգավորվող շուկայի կանոններով սահմանված կարգով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն կետում նշված արժեթղթերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:
3. Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված արժեթղթերի վաճառքի նկատմամբ պահանջներ եւ կարգ: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ կասեցնել կամ արգելել Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արժեթղթերի վաճառքը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով տվյալ արժեթղթերի վաճառքը Հայաստանի Հանրապետությունում վտանգում է ներդրողների շահերը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված փաստաթղթի հիման վրա արժեթղթերի հրապարակային առաջարկ կարող է արվել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար թողարկողը կամ տեղաբաշխողը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում, որի ձեւը եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը նախնական համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերում նախատեսված փաստաթղթերի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-ից 5-րդ կետերի իմաստով փաստաթուղթը համարվում է շահագրգիռ ներդրողներին հասանելի, եթե այն պատշաճ ձեւով առաքվել է բոլոր շահագրգիռ ներդրողներին կամ հրապարակվել է թողարկողի կամ տեղաբաշխողի պաշտոնական ինտերներտային կայքում եւ տպագիր եղանակով մատչելի է բոլոր շահագրգիռ ներդրողների համար թողարկողի կամ տեղաբաշխողի գտնվելու վայրում: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-ից 5-րդ կետերի իմաստով շահագրգիռ ներդրողն այն անձն է, որին հասցեագրված է տվյալ արժեթղթերի առաջարկը:
7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկների դեպքում թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ արժեթղթերի տեղաբաշխումն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում: Կենտրոնական բանկն իրավունք ունի թողարկողից եւ տեղաբաշխողից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառության կիրառումը հիմնավորելու համար:
Հոդված 7.Արժեթղթերի ձեւին ներկայացվող պահանջները
1. Հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլտվության ենթակա ըստ ներկայացնողի արժեթուղթ թողարկել, վաճառել կամ վաճառելու առաջարկ անել կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավերն արգելվում է:
2. Թղթային ձեւ ունեցող արժեթղթերը, որոնք պետք է հրապարակայնորեն առաջարկվեն հանրությանը կամ թույլատրվեն կարգավորվող շուկայում առեւտրին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով եւ դեպքերում Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից վերածվում են ոչ թղթային ձեւի (ապանյութականացում) կամ իմոբիլիզացվում են՝ մինչեւ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման գործընթացը սկսելը կամ մինչեւ արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առեւտրին թույլտվության համար դիմելը:
Հոդված 8.Ազդագիրը
1. Ազդագիրը պետք է պարունակի թողարկողի եւ առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, որը պետք է բավարար լինի ներդրողի կողմից թողարկողի եւ արժեթղթերով նախատեսված պարտավորությունների ցանկացած երաշխավորի (այսուհետ՝ երաշխավոր) ակտիվների եւ պարտավորությունների, ֆինանսական վիճակի, եկամուտների եւ ծախսերի, գործունեության հեռանկարների, նրա հետ կապված ռիսկերի, ինչպես նաեւ այդ արժեթղթերով ամրագրված իրավունքների վերաբերյալ հիմնավորված գնահատական կազմելու համար:
2. Ազդագիրը կարող է կազմվել մեկ միասնական փաստաթղթի կամ առանձին փաստաթղթերի տեսքով: Մեկ միասնական կամ առանձին փաստաթղթերից կազմված ազդագիրը պետք է ներառի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին բավարարող ազդագրի ամփոփաթերթ (այսուհետ՝ ամփոփաթերթ): Առանձին փաստաթղթերից կազմված ազդագիրը բաղկացած է թողարկողի վերաբերյալ տեղեկություններ պարունակող գրանցման փաստաթղթից, առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող արժեթղթերի նկարագրից եւ ամփոփաթերթից:
Ազդագիրը առանձին փաստաթղթերի տեսքով կազմելու դեպքում յուրաքանչյուր առանձին փաստաթուղթը ենթակա է գրանցման Կենտրոնական բանկի կողմից:
3. Ամփոփաթերթը պետք է պարունակի ոչ տեխնիկական եւ ազդագրի բնօրինակին համապատասխան ոճով եւ լեզվով հակիրճ նկարագրված էական տեղեկատվությունը թողարկողի, նրա հետ կապված ռիսկերի, ֆինանսական վիճակի եւ գործունեության հեռանկարների, երաշխավորի (առկայության դեպքում) եւ առաջարկվող արժեթղթերի վերաբերյալ: Ամփոփաթերթը պետք է պարունակի նախազգուշական դրույթ առ այն, որ ամփոփաթերթը պետք է դիտվի որպես ազդագրի ներածական համառոտ նկարագրություն եւ առաջարկվող արժեթղթերում ներդրում անելու վերաբերյալ ներդրողի որոշումը պետք է հիմնված լինի ամբողջական ազդագրի վրա:
Ամփոփաթերթի կազմման համար պատասխանատու անձը ամփոփաթերթում պարունակվող տեղեկատվության ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ լինելու համար (այդ թվում՝ թարգմանությանը վերաբերող մասով) կրում է քաղաքացիական պատասխանատվություն միայն այն դեպքում, երբ այն ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ է ազդագրի մյուս մասերի հետ դիտարկելու դեպքում: Այդ դրույթը պետք է ներառվի ամփոփաթերթում:
4. Ազդագրի ձեւն ու բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել ազդագրի ձեւի եւ բովանդակության նկատմամբ տարբեր պահանջներ՝ կախված առաջարկվող արժեթղթերի տեսակից:
5. Կենտրոնական բանկը թողարկողի գրավոր դիմումի հիման վրա կարող է սահմանել ազդագրի մեջ ներառվող որոշակի տեղեկատվության հրապարակման բացառություններ, եթե.
1) նման տեղեկությունների բացահայտումը հակասում է հանրային շահերին, կամ
2) նման տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել թողարկողի օրինական շահերը, պայմանով, որ այդպիսի տեղեկությունների չներառելը ազդագրում չի կարող ապակողմնորոշել ներդրողներին՝ թողարկողի, տեղաբաշխողի, երաշխավորի (առկայության դեպքում) ներկա եւ ապագա ֆինանսական վիճակի կամ առաջարկվող արժեթղթերով ամրագրված իրավունքների վերաբերյալ գնահատական կազմելիս:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում թողարկողը պարտավոր է համապատասխան տեղեկությունները ներկայացնել Կենտրոնական բանկ՝ դրա չբացահայտման անհրաժեշտության գրավոր հիմնավորման հետ մեկտեղ:
7. Կենտրոնական բանկը սույն մասում նախատեսված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում տեղեկությունների գաղտնիությունը հարգելու կամ մերժելու մասին: Կենտրոնական բանկը մերժում է դրանց գաղտնիությունը, եթե բավարար հիմնավորումներով գտնում է, որ այդ տեղեկություններն էական են եւ դրանց չներառելը ազդագրում կարող է վտանգել ներդրողների շահերը կամ ապակողմնորոշել ներդրողներին՝ թողարկողի, տեղաբաշխողի, երաշխավորի (առկայության դեպքում) ներկա եւ ապագա ֆինանսական վիճակի կամ առաջարկվող արժեթղթերի գնահատման հետ կապված էական հանգամանքների հարցում: Տեղեկատվության գաղտնիությունը մերժելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ազդագրի լրացում:
8. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել այն տեղեկությունների ցանկը եւ նկարագրությունը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում բավարարում է:
9. Գաղտնի տեղեկությունների եւ փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը պարտավոր է ներքին կանոնակարգերով եւ այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման տեղեկությունների եւ փաստաթղթերի հրապարակումը:
10. Եթե առաջարկվող արժեթղթերի վերջնական գինը եւ առաջարկի ծավալը հնարավոր չէ ներառել ազդագրում, ապա ազդագիրը պետք է առնվազն պարունակի արժեթղթի առավելագույն գինը եւ արժեթղթերի առաջարկի վերջնական գնի եւ ծավալի որոշման մեթոդը կամ պայմանները:
11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքում առաջարկվող արժեթղթերի գնի եւ ծավալի վերաբերյալ վերջնական տեղեկատվությունը ազդագրի լրացման ձեւով պետք է ներկայացվի Կենտրոնական բանկ եւ հրապարակվի սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով՝ մինչեւ տեղաբաշխման գործընթացը սկսելը:
Հոդված 9. Ծրագրային ազդագիրը
1. Թողարկողը կամ տեղաբաշխողն իրավունք ունի ազդագրի փոխարեն հրապարակել ծրագրային ազդագիր առաջարկի ծրագրի հիման վրա թողարկված ոչ բաժնային արժեթղթերի, ինչպես նաեւ օրենքով նախատեսված՝ ակտիվներով ապահովված արժեթղթերի կամ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի (այսուհետ՝ ապահովված արժեթղթեր) հրապարակային առաջարկի դեպքում:
2. Ծրագրային ազդագիրը կարող է կազմվել միայն մեկ միասնական փաստաթղթի տեսքով:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջը ծրագրային ազդագրի դեպքում կիրառվում է դրանով նախատեսված յուրաքանչյուր առաջարկի դեպքում:
4. Սույն օրենքի՝ ազդագրին վերաբերող դրույթները տարածվում են նաեւ ծրագրային ազդագրի նկատմամբ, եթե սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ:
Հոդված 10. Ազդագրի գրանցումը
1. Ազդագիրը չի կարող հրապարակվել, եթե այն սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով չի գրանցվել Կենտրոնական բանկում:
2. Ազդագիրը գրանցելու համար թողարկողը կամ տեղաբաշխողը Կենտրոնական բանկ է ներկայացնում ազդագրի գրանցման հայտ, որի ձեւը սահմանում է Կենտրոնական բանկը: Հայտին կից ներկայացվում են.
1) ազդագիրը՝ մեկ օրինակից եւ ազդագրի տեքստի էլեկտրոնային տարբերակը.
2) թողարկողի կանոնադրության պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
3. Ազդագիրը համարվում է գրանցված Կենտրոնական բանկի կողմից դրա գրանցման հայտը ստանալու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը, եթե Կենտրոնական բանկն այն չի գրանցում մինչ այդ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
4. Եթե Կենտրոնական բանկը մինչեւ գրանցման օրը գտնի, որ ներկայացված փաստաթղթերը ոչ լիարժեք են, ազդագիրը չի համապատասխանում սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, ազդագիրը էական սխալ կամ ապակողմնորոշող տեղեկություններ է պարունակում, ազդագրում էական փաստ է բացթողնված կամ խեղաթյուրված, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ազդագիրը չի պարունակում ներդրողների պաշտպանության համար անհրաժեշտ եւ բավարար տեղեկություններ, ապա Կենտրոնական բանկը պահանջում է թողարկողից կամ տեղաբաշխողից ներկայացնել ազդագրի լրացում:
Եթե մինչեւ գրանցման օրը ազդագրի որեւէ լրացում է ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա ազդագրի գրանցման հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում լրացումը ստանալու օրվանից:
5. Կենտրոնական բանկը ազդագրի գրանցման մասին որոշումը այն կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ազդագրի գրանցման հայտը ներկայացրած անձին:
6. Կենտրոնական բանկը պատասխանատվություն չի կրում ազդագրում ներառված տեղեկությունների ճշտության կամ իսկության համար: Ազդագիրը պետք է դրույթ ներառի այն մասին, որ Կենտրոնական բանկի կողմից դրա գրանցումը չի հավաստում ներդրման ապահովությունը, ներկայացված տեղեկության ճշտությունը կամ իսկությունը: Այդ դրույթը, Կենտրոնական բանկի կողմից հաստատված խմբագրությամբ, պետք է զետեղվի ազդագրի սկզբում՝ աչքի ընկնող տեղում:
Հոդված 11. Ազդագրի ստորագրումը
1. Ազդագրում ներառված տեղեկությունների ճշգրտությունը եւ լիարժեքությունը հավաստվում են թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) ստորագրություններով:
2. Ազդագրում հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիքն օգտագործելու կամ այդ նպատակով նրանցից մասնագիտական կարծիք (եզրակացություն, հաշվետվություն) ստանալու դեպքում այդ կարծիքը պետք է ստորագրվի նրանց կողմից եւ ամբողջությամբ ներառվի ազդագրի մեջ` կարծիքը պատրաստած անձի գրավոր համաձայնությամբ, որը պետք է կցվի ազդագրին: Ազդագրում ներառվող ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների ճշգրտությունը եւ լիարժեքությունը հավաստվում է անկախ աուդիտորական եզրակացությամբ:
3. Ազդագրում ներառված տեղեկությունների ճշգրտությունը եւ լիարժեքությունը հավաստվում է նաեւ տեղաբաշխողի գործադիր տնօրենի կամ տեղաբաշխողի անունից հանդես գալու իրավունք ունեցող այլ անձի կողմից եւ հաստատվում տեղաբաշխողի կնիքով:
Հոդված 12. Փոխհատուցման պարտականությունը
1. Եթե ազդագրում, այդ թվում՝ դրա թարգմանության մեջ, որեւէ էական փաստ է բացթողնվել կամ խեղաթյուրվել, թողարկողը կամ տեղաբաշխողը պարտավոր է փոխհատուցել արժեթղթերի սեփականատիրոջ կրած վնասները, որոնք առաջացել են նման փաստի կամ տեղեկության բացթողման կամ խեղաթյուրման հետեւանքով, եթե թողարկողը կամ տեղաբաշխողը տեղյակ էին կամ ողջամիտ ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էին տեղյակ լինել նման բացթողնման կամ խեղաթյուրման մասին: Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք պատասխանատվություն են կրում ազդագրում ներառված իրենց կողմից ներկայացված կարծիքի, հայտարարության, հաշվետվության, եզրակացության, գնահատման ակտի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք գնորդի առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց, երբ համապարտ է միայն նույն փաստաթուղթը կամ դրա նույն մասը ստորագրած երկու եւ ավելի փորձագետների պատասխանատվությունը)՝ որպես վնասը համատեղ պատճառած անձինք եւ միմյանց նկատմամբ օգտվում են հետադարձ պահանջի իրավունքից:
3. Թողարկողի եւ տեղաբաշխողի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը առկա է նաեւ այն դեպքում, երբ ազդագրում ներառված տեղեկատվության աղբյուր են հանդիսացել երրորդ անձինք՝ անկախ այդ անձանց պատասխանատվությունից:
Հոդված 13. Փոխհատուցման չափերը
1. Անձը, որը սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն վնաս է պատճառել ներդրողներին, պարտավոր է հատուցել այդ վնասը՝ վնասը կրած անձից նրան վաճառված արժեթղթերը հետգնելու միջոցով, այն գնով, որով վերջինս ձեռք է բերել դրանք: Նման ձեւով վնասը հատուցելով վնաս պատճառած անձը ազատվում է վնաս կրած անձին ցանկացած այլ վնաս հատուցելու պարտականությունից:
2. Թողարկողը եւ տեղաբաշխողը չեն կրում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պարտականությունը, եթե վնաս կրած անձը արժեթղթերը ձեռքբերելու պահին տեղյակ էր կամ ակնհայտորեն կարող էր տեղյակ լինել, որ ազդագիրը պարունակում է սխալ եւ ապակողմնորոշիչ տեղեկատվություն կամ նրանում էական փաստ է բացթողնված կամ խեղաթյուրված:
3. Սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված պարտականությունը բացառելու, սահմանափակելու կամ նվազեցնելու վերաբերյալ թողարկողի կամ տեղաբաշխողի եւ ներդրողի միջեւ ցանկացած համաձայնությունն առոչինչ է:
4. Սույն օրենքի 12-րդ հոդվածից բխող պահանջների համար հայցային վաղեմության ժամկետը հինգ տարի է` տվյալ արժեթղթի տեղաբաշխումը սկսելու պահից:
Հոդված 14. Ազդագրի լրացումները
1. Ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու պահից մինչեւ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ժամկետի ավարտը ազդագրում ներառվող տեղեկությունների էական փոփոխության, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում էական անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողը կամ տեղաբաշխողը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից կամ այն օրվանից, երբ նա ակնհայտորեն կարող էր տեղեկանալ տվյալ փոփոխության մասին, 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել ազդագրի լրացում:
2. Ամփոփաթերթը (եւ դրա թարգմանությունը, եթե այդպիսին առկա է) պետք է լրացվի կամ հրապարակվի նոր ամփոփաթերթ` հաշվի առնելով ազդագրի լրացման մեջ ներկայացված տեղեկատվությունը:
3. Ազդագրի գրանցման եւ հրապարակման նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները տարածվում են նաեւ ազդագրի գրանցումից հետո ներկայացվող լրացումների վրա, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի:
4. Ազդագրի լրացումը գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լրացումը գրանցելու հայտը ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Ազդագրի լրացումը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մասը:
Հոդված 15. Ազդագրի վավերությունը
1. Ազդագիրը վավեր է դրա հրապարակմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները;
2. Ծրագրային ազդագիրը առաջարկի ծրագրի դեպքում վավեր է դրա հրապարակմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ապահովված արժեթղթերի դեպքում՝ մինչեւ դրանց թողարկման ավարտը:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գրանցման փաստաթուղթը առանձին վավեր է դրա հրապարակմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները: Գրանցման փաստաթուղթը արժեթղթերի նկարագրի եւ ամփոփաթերթի հետ միասին դիտվում է որպես վավեր ազդագիր:
4. Ազդագրի վավերության ժամկետի ավարտից հետո տվյալ ազդագրի հիման վրա արժեթղթերի նոր հրապարակային առաջարկ անելն արգելվում է:
Հոդված 16.Ազդագրի հրապարակման կարգը
1. Ազդագիրը պետք է հրապարակվի Կենտրոնական բանկի կողմից դրա գրանցումից հետո հնարավորինս կարճ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան արժեթղթերի հրապարակային տեղաբաշխումը սկսելուց 3 աշխատանքային օր առաջ:
2. Ազդագիրը հրապարակվում է առնվազն էլեկտրոնային եղանակով` թողարկողի կամ տեղաբաշխողի (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձի) ինտերնետային կայքում:
3. Թողարկողը կամ տեղաբաշխողը (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձը) պարտավոր է ազդագրի տպագիր տարբերակը ցանկացած անձի պահանջով տրամադրել վերջինիս` գանձելով միայն ազդագրի պատճենահանման ծախսերը: Թողարկողը կամ տեղաբաշխողը (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձը) պարտավոր է ամփոփաթերթի տպագիր տարբերակը ցանկացած անձի պահանջով տրամադրել վերջինիս անվճար: Ազդագրի տպագիր տարբերակը անձին պետք է տրամադրվի ոչ ուշ, քան նման պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
4. Կենտրոնական բանկը պարտավոր է իր կողմից գրանցված ազդագիրը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում` ազդագրի գրանցման օրվանից 12 ամիս ժամկետով:
5. Եթե ազդագիրը բաղկացած է առանձին փաստաթղթերից կամ նրանում պարունակվող տեղեկատվությունը ներկայացված է հղումների ձեւով, ապա այդ փաստաթղթերը կարող են հրապարակվել առանձին, պայմանով, որ բոլոր նշված փաստաթղթերը մատչելի են դարձվում հանրությանը սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված կարգով: Յուրաքանչյուր այդպիսի փաստաթուղթ պետք է նշում պարունակի այն մասին, թե որտեղ եւ ինչպես կարող են ձեռքբերվել ազդագրի մաս կազմող մյուս փաստաթղթերը եւ/կամ տեղեկատվությունը: Ամփոփաթերթում ներառված տեղեկատվությունը չի կարող ներկայացվել հղումների տեսքով:
6. Եթե առկա է առանձին փաստաթղթերից կազմված ազդագրի՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վավեր համարվող գրանցման փաստաթուղթ, ապա հրապարակային առաջարկը կարող է արվել միայն արժեթղթերի նկարագրի եւ ամփոփաթերթի հրապարակման միջոցով: Այդ դեպքում արժեթղթերի նկարագիրը պետք է պարունակի էական փաստերի եւ հանգամանքների վերաբերյալ այն տեղեկատվությունը, որը սովորաբար ներառվում է գրանցման փաստաթղթում եւ որը ի հայտ է գալիս գրանցման փաստաթղթի կամ դրա լրացման գրանցումից հետո:
7. Հրապարակված ազդագրի ձեւը եւ բովանդակությունը պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի կողմից գրանցված ազդագրի ձեւին եւ բովանդակությանը հրապարակման ողջ ժամանակահատվածի ընթացքում:
Հոդված 17. Հրապարակային առաջարկի մասին հայտարարումը
Ազդագիրը հրապարակելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան ազդագրի հրապարակմանը հաջորդող 1-ին աշխատանքային օրը, տեղաբաշխողը պարտավոր է հրապարակել հայտարարություն հրապարակային առաջարկի վերաբերյալ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ բովանդակությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքի համաձայն ազդագրի հրապարակում չի պահանջվում:
Հոդված 18. Գովազդի նկատմամբ պահանջները
1. Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը գրավոր կամ բանավոր կերպով հրապարակվել է գովազդային կամ այլ նպատակներով, չպետք է լինի սխալ կամ ապակողմնորոշիչ եւ պետք է պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը ներառված է ազդագրում:
2. Հրապարակային առաջարկը կարող է գովազդվել միայն սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով դրա հայտարարումից հետո:
3. Հրապարակային առաջարկի գովազդը պետք է պարունակի տեղեկություններ ազդագրի հրապարակման եւ ձեռքբերման վայրերի մասին: Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած գովազդային նյութ պետք է համապատասխանի օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
4. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով պահանջել ցանկացած փաստաթղթի կամ հայտարարության ներկայացումը, որոնք օգտագործվում են արժեթղթերի հրապարակային առաջարկի գովազդի համար:
5. Եթե սույն օրենքի համաձայն արժեթղթերի հրապարակային առաջարկ անելու համար ազդագրի հրապարակում չի պահանջվում եւ առաջարկն արվել է բացառապես որակավորված ներդրողներին եւ/կամ առանձնահատուկ այլ խմբի ներդրողներին, ապա տեղաբաշխողը պարտավոր է արժեթղթերի առաջարկին վերաբերող բոլոր էական փաստաթղթերն ու տեղեկությունները հավասարապես բացահայտել նշված ներդրողներից յուրաքանչյուրի համար:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ արգելել կամ առավելագույնը 10 աշխատանքային օրով կասեցնել հրապարակային առաջարկին վերաբերող գովազդը, եթե Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով նշված գովազդը խախտել է կամ կարող է խախտել սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված ժամկետում գովազդատուն պարտավոր է վերացնել թույլ տրված խախտումները, որից հետո կարող է շարունակել հրապարակային առաջարկի գովազդումը՝ Կենտրոնական բանկի համաձայնությամբ:
Հոդված 19. Ազդագրի լեզուն
1. Ազդագիրը, դրա լրացումները, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաեւ հրապարակային առաջարկին եւ թողարկողին վերաբերող այլ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում հրապարակվում են հայերեն լեզվով: Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում նշված փաստաթղթերի եւ տեղեկատվության կազմումը եւ հրապարակումը հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով:
2. Ազդագիրը, դրա լրացումները, որոնք գրանցվում են օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից, ինչպես նաեւ հրապարակային առաջարկին եւ թողարկողին վերաբերող այլ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում կարող են հրապարակվել օտար լեզվով միայն Կենտրոնական բանկի թույլտվությամբ: Կենտրոնական բանկը տալիս է նշված փաստաթղթերը եւ տեղեկատվությունը օտար լեզվով հրապարակելու թույլտվություն միայն այն դեպքում, եթե գտնում է, որ դրա արդյունքում ներդրողների շահերը չեն վտանգվում:
3. Եթե ազդագիրը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հրապարակվում է օտար լեզվով, Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել ամփոփաթերթի հրապարակումը հայերեն լեզվով:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն այդ մասում նշված փաստաթղթերն ու տեղեկատվությունը հրապարակվում են հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով, եւ տարբեր լեզուներով հրապարակված փաստաթղթերի միջեւ առկա է իմաստային անհամապատասխանություն կամ դրանք կարող են մեկնաբանվել տարբեր իմաստներով, ապա գերակայում է հայերեն լեզվով հրապարակված փաստաթուղթը:
Հոդված 20. Հետգնման պարտավորությունը
1. Եթե տեղաբաշխողը տեղաբաշխման ընթացքում ներկայացնում է ազդագրի լրացում, որը կապված է ազդագրում ներառված տեղեկատվության էական փոփոխության, նոր էական հանգամանքի կամ փաստի ի հայտ գալու հետ, ապա նա ներդրողի պահանջով պարտավոր է չեղյալ համարել ներդրողի կողմից տրված ակցեպտը եւ հետ վերադարձնել բաժանորդագրության ընթացքում նրանից ստացված միջոցները կամ հետ գնել մինչեւ լրացման ներկայացումը ներդրողին վաճառված արժեթղթերը՝ առնվազն նրա կողմից արժեթղթերի ձեռքբերման գնով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը գործում է նաեւ առաջարկվող արժեթղթերի վերջնական գնի եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման դեպքում, երբ սույն օրենքով նախատեսված դեպքերում ազդագիրը չի պարունակում առաջարկվող արժեթղթերի վերջնական գնի եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկություններ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հետգնման պահանջը պետք է տեղաբաշխողին ներկայացվի գրավոր ձեւով: Հետգնման պահանջի ներկայացման ժամկետը չի կարող ավելի կարճ լինել, քան 5 աշխատանքային օրը՝ ազդագրի լրացման հրապարակումից հետո:
4. Արժեթղթերի հետգնումն ու տեղաբաշխման ընթացքում ստացված միջոցների վերադարձն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 21. Տեղաբաշխման կասեցումը
1. Կենտրոնական բանկն իր որոշմամբ կասեցնում է տեղաբաշխման ընթացքը, եթե.
1) տեղաբաշխման ընթացքում խախտվել են սույն օրենքի եւ/կամ հրապարակային առաջարկը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները.
2) տեղաբաշխման ընթացքում չեն պահպանվել ազդագրում սահմանված հրապարակային առաջարկի պայմանները.
3) ազդագիրը պարունակում է էական սխալներ եւ ապակոմնորոշիչ տեղեկություններ կամ նրանում էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված:
2. Տեղաբաշխումը կասեցնելու որոշումը պետք է պարունակի հայտնաբերված խախտումները եւ բացթողումները վերացնելու հանձնարարական եւ դրա կատարման ժամկետները, որի կատարումից հետո Կենտրոնական բանկի թույլտվությամբ տեղաբաշխումը կարող է շարունակվել:
3. Տեղաբաշխողի նախաձեռնությամբ տեղաբաշխման ընթացքը կարող է կասեցվել միայն Կենտրոնական բանկի համաձայնությամբ՝ առավելագույնը 10 աշխատանքային օրով: Եթե կասեցման ժամկետն ավարտվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղաբաշխումը չի շարունակվում, տեղաբաշխողը պարտավոր է դադարեցնել տեղաբաշխումը եւ վերադարձնել տեղաբաշխման ընթացքում ստացված միջոցները արժեթղթերը ձեռքբերած անձանց սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով` կասեցման ժամկետի ավարտից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4.Տեղաբաշխողը պարտավոր է տեղաբաշխումը կասեցնելու եւ շարունակելու, տեղաբաշխումը դադարեցնելու եւ դրա ընթացքում ստացված միջոցները վերադարձնելու մասին տեղեկատվությունը հրապարակել առնվազն այն միջոցներով, որով հրապարակվել է հրապարակային առաջարկի մասին հայտարարությունը:
5. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված համապատասխանաբար կարգադրություն արձակելու եւ համաձայնություն տալու որոշումները հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:
Հոդված 22. Տեղաբաշխման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվությունները
Հրապարակային տեղաբաշխումն սկսելու պահից յուրաքանչյուր 30-րդ օրվա ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 15-րդ օրը, ինչպես նաեւ տեղաբաշխման ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկին ներկայացնել հաշվետվություն՝ տեղաբաշխման ընթացքի եւ արդյունքների մասին` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ կարգով:
Հոդված 23. Արժեթղթերի հրապարակային առաջարկը օտարերկրյա թողարկողների կողմից
1. Սույն բաժնի դրույթները տարածվում են օտարերկրյա թողարկողի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետությունում հրապարակային առաջարկի վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով:
2. Օտարերկրյա թողարկողի արժեթղթերի հրապարակային տեղաբաշխումը կարող է իրականացվել միայն սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները մատուցելու իրավունք ունեցող անձի կողմից, որը թողարկողի հետ կնքել է արժեթղթերի տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր:
3. Օտարերկրյա թողարկողի ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար տեղաբաշխողը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.
1) ազդագիրը 1 օրինակից եւ ազդագրի տեքստի էլեկտրոնային տարբերակը.
2) թողարկողի կանոնադրության պատճենը.
3) թողարկողի պետության իրավասու մարմնի կողմից տրված` ազդագրի գրանցման վկայականը կամ այլ փաստաթուղթ, որով թույլատրվում է ազդագրի հրապարակումը, եթե նման փաստաթուղթ առկա է.
4) թողարկողի աուդիտն իրականացնող անձի կողմից հաստատված՝ թողարկողի նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվության պատճենը.
5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագիրը, որով վերջինս ստանձնում է տեղաբաշխման իրականացման պարտականությունները.
6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա դրանք Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանց հայերեն տարբերակի հետ մեկտեղ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 19-րդ հոդվածով:
5. Կենտրոնական բանկը կարող է գրանցել օտարերկրյա թողարկողի ազդագիրը, որը կազմվել է օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն, եթե Կենտրոնական բանկի կարծիքով`
1) ազդագիրը կազմվել է արժեթղթերի շուկան վերահսկող մարմինների միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ներառյալ Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության կողմից ընդունված տեղեկատվության բացահայտման ստանդարտները.
2) թողարկողի երկրի օրենսդրությամբ ազդագրում ներառվող տեղեկատվության նկատմամբ սահմանված պահանջները համարժեք են սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Հոդված 24. Օտարերկրյա պետությունում առաջարկի վերաբերյալ տեղեկացման պարտականությունը
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված թողարկողը պարտավոր է տեղեկացնել Կենտրոնական բանկին իր կողմից թողարկված արժեթղթերի` օտարերկրյա պետությունում առաջարկի վերաբերյալ՝ Կենտրոնական բանկ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) առաջարկն իրականացնելու պետության իրավասու մարմնի կողմից թողարկողին տրված՝ ազդագրի հրապարակման թույլտվությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) ազդագրի պատճենը.
3) առաջարկի հետ կապված այլ փաստաթղթերի պատճենները, որոնք ներկայացվել են տեղաբաշխումն իրականացնելու պետության իրավասու մարմնին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն առաջարկն իրականացնելու պետության իրավասու մարմնի կողմից ազդագրի հրապարակման թույլտվությունը հավաստող փաստաթղթի ստացման պահից 10 օրվա ընթացքում:
ԲԱԺԻՆ 3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. Ներդրումային ծառայություններ
1. Սույն օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում անձի կողմից.
1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը.
2) իր կամ հաճախորդի անունից եւ հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը.
3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին.
4) իր հաշվին եւ իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը.
5) արժեթղթերի փաթեթի կառավարումը.
6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:
2. Անձի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշների համաձայն կրում է ոչ պարբերական բնույթ եւ տվյալ անձի հիմնական գործունեության մաս չի կազմում:
Հոդված 26. Ոչ հիմնական ծառայություններ
Սույն օրենքի իմաստով ոչ հիմնական ծառայություններ են համարվում.
1) արժեթղթերի պահառությունը.
2) փոխառության տրամադրումը հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ.
3) արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը.
4) խորհրդատվության տրամադրումը ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների միացման, միաձուլման եւ ձեռքբերման հետ կապված խորհրդատվական եւ այլ ծառայությունների մատուցումը.
5) արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը.
6) արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծություների եւ այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը եւ տարածումը:
Հոդված 27. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք
1. Ներդրումային ընկերություններին վերաբերվող կամ նրանց համար սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավական նորմերը տարածվում են նաեւ օտարերկրյա ներդրումային ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերվել օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին:
2. Ներդրումային ծառայությունները եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետում նշված ոչ հիմնական ծառայությունը կարող են մատուցել միայն.
1) ներդրումային ծառայություններ մատուցող անձինք.
2) սույն օրենքի 30-րդ հոդվածի եւ 31-րդ հոդվածում նշված անձինք եւ մարմինները:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներդրումային եւ ոչ հիմնական ծառայությունների մատուցման կանոններ եւ պահանջներ:
Հոդված 28. Ներդրումային ընկերություններ
1. Ներդրումային ընկերությունը սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որի գործունեությունը ներդրումային ծառայությունների մատուցումն է՝ առանձին կամ ոչ հիմնական ծառայությունների հետ մեկտեղ:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ներդրումային ընկերություններին թույլատրել լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
3. Ներդրումային ընկերություններին արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որեւէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով: Սույն սահմանափակման խախտումը ներդրումային ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է:
Հոդված 29. ’’Ներդրումային ընկերություն’’ բացակապակցության օգտագործումը
1. ’’Ներդրումային ընկերություն’’ բառակապակցությունը, «բրոքերային», «դիլերային», «հավատարմագրային կառավարիչ» կամ «պահառու» բառերը, դրանց հոլովված ձեւերը, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց oգտագործման իմաuտից ակնհայտորեն բխում է, որ խոuքը ներդրումային ծառայությունների մատուցմանը չի վերաբերում:
2. Ներդրումային ընկերությունները իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշիչ այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի, իրավական կարգավիճակի կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Հոդված 30. Բացառություններ
Սույն բաժնի դրույթները չեն տարածվում.
1) ապահովագրական ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների վրա.
2) այն ընկերությունների վրա, որոնք ներդրումային ծառայություններ են մատուցում միայն նույն խմբին պատկանող իրավաբանական անձանց կամ որոնց կողմից մատուցվող ներդրումային ծառայությունները սահմանափակվում են միայն նույն խմբի ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների կամ ղեկավարների համար թողարկված արժեթղթերի կառավարմամբ.
3) այն ընկերության վրա, որը մատուցում է միայն սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ներդրումային ծառայությունը բացառապես ներդրումային ծառայություններ մատուցող անձին եւ որը ներդրումային ծառայությունների մատուցման հետ կապված իրավասություն չունի տիրապետել հաճախորդի միջոցները:
Հոդված 31. Սույն բաժնի կիրառման շրջանակները
Սույն բաժնի դրույթները, որոնք վերաբերում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց եւ ներդրումային ծառայությունների մատուցմանը, չեն տարածվում.
1) Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության համայնքների վրա.
2) Կենտրոնական բանկի վրա.
3) Կենտրոնական դեպոզիտարիայի վրա:
Հոդված 32. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներ՟կայացնելու եւ պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու եւ այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող միու՟թյուններ եւ (կամ) անդամակցել դրանց:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները չեն կարող մատուցել ներդրումային ծառայություններ:
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով դրանց գտնվելու վայրի, կառավարման մարմինների եւ ղեկավարների, ինչպես նաեւ հետագայում դրանց փոփոխությունների վերաբերյալ՝ փոփոխությունների տեղի ունենալուց հետո 10-օրյա ժամկետում:
ԳԼՈՒԽ 4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան
1. Արգելվում է ներդրումային ծառայությունների մատուցումը առանց սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված լիցենզիայի, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է անժամկետ:
3. Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքները չեն կարող գրավադրվել, փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
4. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի կորuտի դեպքում ներդրումային ընկերությունը պարտավոր է այդ մաuին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան լիցենզիայի կորստի փաստի մասին տեղեկանալուց հետո 5 օրվա ընթացքում, հայտնել Կենտրոնական բանկին: Ներդրումային ընկերության դիմումով Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում ներդրումային ընկերությանը տրամադրում է ներդրումային ծառայությունների մատուցման լիցինզիայի կրկնօրինակը:
5. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
6. Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան պարունակում է ներդրումային ընկերության լրիվ ֆիրմային անվանումը եւ գրանցման համարը, լիցենզիայով թույլատրվող ներդրումային ծառայությունների տեսակը կամ տեսակները, լիցենզիայի տրամադրման ամսաթիվը եւ լիցենզիայի համարը:
7. Լիցենզիայի միասնական ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
8. Ներդրումային ընկերությունների գրանցման եւ լիցենզավորման կարգը սահմանվում է սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այլ օրենքներով ներդրումային ընկերությունների լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
Հոդված 34. Լիցենզիայի գործողության շրջանակը
1. Լիցենզիան տրվում է մեկ կամ մի քանի տեսակի ներդրումային ծառայությունների մատուցման համար:
2. Լիցենզիան չի կարող տրվել ոչ հիմնական ծառայությունների մատուցման համար:
3. Ներդրումային ընկերությունը կարող է մատուցել միայն այն ծառայությունը (ծառայությունները), որի (որոնց) համար ստացել է լիցենզիա: Լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու համար ներդրումային ընկերությունը պետք է ստանա լրացուցիչ լիցենզիա:
4. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, ներդրումային ընկերությունը կարող է մատուցել բոլոր ոչ հիմնական ծառայությունները:
Հոդված 35. Բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը
1. Բանկերը եւ վարկային կազմակերպությունները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի:
2. Բանկը, վարկային կազմակերպությունը ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով բանկերի եւ վարկային կազմակերպությունների նկատմամբ սահմանել լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական եւ ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:
Հոդված 36. Ներդրումային ընկերության գրանցումը եւ լիցենզավորումը
1. Ներդրումային ընկերության պետական գրանցման եւ լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված ձեւով եւ բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝
1) գրանցման եւ լիցենզավորման դիմում.
2) ներդրումային ընկերության գործարար ծրագիրը.
3) ներդրումային ընկերության հիմնադիրների ժողովի կողմից հաuտատված ներդրումային ընկերության կանոնադրությունը՝ 6 օրինակից.
4) տեղեկություններ ներդրումային ընկերության բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ.
5) ներդրումային ընկերության հիմնադիրների ժողովի որոշումը՝ ներդրումային ընկերության ղեկավարներ նշանակելու մաuին.
6) տեղեկություններ ներդրումային ընկերության ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների նոտարական կարգով վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.
7) ներդրումային ընկերությունում նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը.
8) ներդրումային ընկերության գործունեության կանոնների նախագծերը.
9) ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ ներդրումային ընկերության հետ չփոխկապակցված եւ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող որեւէ բանկում բացված կուտակային հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.
10) ներդրումային ընկերության կազմում կամ անունից ներդրումային ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնող աշխատակիցների ցուցակը եւ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
11) ներդրումային ընկերության գործունեության տարածքը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն.
12) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդված 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի, ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների եւ ղեկավարների համար:
3. Գործող ներդրումային ընկերությունը լրացուցիչ ներդրումային ծառայության մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկի կողմից uահմանված ձեւով եւ բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
1) լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիայի դիմում.
2) ներդրումային ընկերության գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
3) ներդրումային ընկերության գործունեության կանոններում կատարված փոփոխությունները.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
4. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով եւ դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմորդը պարտավոր է ներկայացնել նաեւ փոփոխված տեղեկությունները՝ մինչեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցելու եւ լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը եւ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները եւ փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:
Հոդված 37. Գրանցման եւ լիցենզավորման մասին որոշումը
1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ներդրումային ընկերության գրանցման եւ լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին, եւ առկա չեն ներդրումային ընկերության գրանցումը եւ լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման եւ լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը եւ լիցենզիան հանձնել ներդրումային ընկերությանը:
3. Կենտրոնական բանկը գրանցում եւ լիցենզավորում է ներդրումային ընկերությանը կամ մերժում է գրանցումը եւ լիցենզավորումը ներդրումային ընկերության հիմնադիրների կողմից դիմումը ներկայացնելու պահից երկու ամսվա ընթացքում: Լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկի կողմից կայացվում է լիցենզիայի դիմումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո հինգoրյա ժամկետում այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիu կողմից ներդրումային ընկերության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:
5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից ներդրումային ընկերությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
6. Կենտրոնական բանկը լիցենզիայի տրամադրման կամ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշումը այն կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած անձին:
Հոդված 38. Գրանցման եւ լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը
Կենտրոնական բանկը մերժում է ներդրումային ընկերության գրանցումը եւ լիցենզավորումը, կամ լրացուցիչ ներդրումային ծառայություն մատուցելու լիցենզիայի տրամադրումը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
2) ընկերության ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
3) ներդրումային ընկերությունը չի բավարարում սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով ներդրումային ծառայությունների մատուցման համար սահմանված պահանջներին,
4) ներդրումային ընկերության կանոնադրությունը հակասում է օրենքին,
5) Կենտրոնական բանկը մերժել է կամ մերժում է ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզեւ մեկը,
6) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է կամ գործելով ծրագրին համապատասխան ներդրումային ընկերությունը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ,
8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ներդրումային ընկերության հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել հաճախորդների շահերը կամ խոչընդոտել ներդրումային ընկերության կողմից ներդրումային ծառայությունների բնականոն մատուցմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը,
9) չի վճարվել Կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը,
10) ներդրումային ընկերությունը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն:
Հոդված 39. Պետական տուրքը
Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 40. Գործարար ծրագիրը
1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար եւ պարունակում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:
2. Գործունեության ընթացքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման եւ լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
3. Ներդրումային ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահ՟մանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը եւ դրանում կատարվող փոփոխությունները:
Հոդված 41. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը ընկերության լուծարման, վերակազմակերպման, սնանկացման եւ օրենքով սահմանված այլ դեպքերում
Կենտրոնական բանկի խորհուրդը ներդրումային ընկերության լիցենզիան, օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղի գրանցումը ոչ որպես պատժամիջոց ուժը կորցրած է ճանաչում լուծարման, վերակազմակերպման, սնանկացման եւ օրենքով սահմանված այլ հիմքերով:
Հոդված 42. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը եւ դրա իրավական հետեւանքները
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել ամբողջությամբ կամ ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների: Ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում ներդրումային ընկերությունը զրկվում է տվյալ տեսակի ներդրումային ծառայություն մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են տվյալ ներդրումային ծառայության մատուցման կապակցությամբ նրա uտանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը:
2. Լիցենզիան կարող է ուժը կորցրած է ճանաչվել, եթե.
1) ներդրումային ընկերությունը լիցենզիա ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ չի մատուցել ներդրումային ծառայություններ,
2) ներդրումային ընկերությունը լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,
3) ներդրումային ընկերությունը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,
4) ներդրումային ընկերությունը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ ներդրումային ընկերության ներքին իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու եւ ավելի) կամ էական խախտումներ,
5) ներդրումային ընկերությունը չի իրականացնել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները սահմանված ժամկետում կամ չափով,
6) խախտվել են սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով.
7) ներդրումային ընկերության հետ փոխկապակցված անձը հանդիսանում է ոչ ռեզիդենտ եւ տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությունը խոչընդոտում է ներդրումային ընկերության նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը:
3. Օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում նաեւ այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումային ընկերությունն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունքից:
4. Լիցենզիան կարող է ամբողջությամբ կամ ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչվել ներդրումային ընկերության դիմումի հիման վրա, պայմանով, որ ներդրումային ընկերության հաճախորդների օրինական շահերը բավարար չափով պաշտպանված են:
5. Կենտրոնական բանկը կարող է մերժել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված դիմումը, եթե առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը կարող է վնասել ներդրողների եւ այլ հաճախորդների շահերը:
6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված դիմումը ստանալու պահից 30 օրվա ընթացքում որոշում է կայացնում լիցենզիան ամբողջությամբ կամ ըստ առանձին ներդրումային ծառայությունների տեսակների ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
7. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումը կայացնելը, Կենտրոնական բանկը կարող է կարգադրել ներդրումային ընկերությանը՝ սահմանված ժամկետի ընթացքում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումները:
8. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ:
9. Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու oրվանից ներդրումային ընկերությունը զրկվում է ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա uտանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը եւ դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից ներդրումային ընկերությունը ենթակա է լուծարման` oրենքով uահմանված կարգով:
10. Uույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապեu հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
11.Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը այն ընդունվելուց հետո եռoրյա ժամկետում տրամադրվում է ներդրումային ընկերությանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կաuեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման դատական բողոքարկման դեպքում Ներդրումային ընկերության լուծարման գործընթացը կասեցվում է մինչեւ դատարանի կողմից համապատասխան վճռի (որոշման) կայացումը:
Հոդված 43. Օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի եւ ներկայացուցչության գրանցումը
1. Օտարերկրյա ներդրումային ընկերությունները կարող են Հայաստանի Հանրա՟պետու՟թյան տարածքում ստեղծել մասնաճյուղ՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման համար օտարերկրյա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետեւյալ տեղեկությունները եւ փաստաթղթերը.
1) մասնաճյուղի գրանցման դիմում.
2) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումը.
3) կառավարման համապատասխան մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը՝ 6 օրինակից.
4) մասնաճյուղի գործունեության կանոնները.
5) օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն ներդրումային ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի եւ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն լեզվով.
6) օտարերկրյա ներդրումային ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
7) օտարերկրյա ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանք.
8) մասնաճյուղի գործարար ծրագիրը.
9) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը, եթե տվյալ պետության օրենսդրությամբ նման փաստաթուղթ պահանջվում է.
10) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ օտարերկրյա ներդրումային ընկերությունն ունի ներդրումային ծառայությունների մատուցման թույլտվություն եւ ներդրումային ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
11) օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումը՝ ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարներ նշանակելու մաuին.
12) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարների գործունեության մաuին տեղեկանք եւ նրանց վավերացված ստորագրությունների նմուշները.
13) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
14) հայտարարություն օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշների համապատասխանելու մասին.
15) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
3. Կենտ՟րո՟նական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ օտարերկրյա ներդրումային ընկերության մաս՟նաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայություններ մատուցելու համար: Այդ պայմանները պետք է միեւնույնը լինեն բոլոր օտարերկրյա ներդրումային ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար:
4. Օտարերկրյա ներդրումային ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել ներկայացուցչություն՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
5. Օտարերկրյա ներդրումային ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման համար օտարերկրյա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ բովանդակությամբ պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը.
1) ներկայացուցչություն գրանցելու վերաբերյալ դիմումը.
2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա ներդրումային ընկերության կառավարման համապատասխան մարմնի որոշումը.
3) ներկայացուցչության կանոնադրությունը՝ 6 օրինակից.
4) օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն ներդրումային ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաղթերի եւ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն լեզվով.
5) օտարերկրյա ներդրումային ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
6) օտարերկրյա ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանք.
7) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը.
8) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ օտարերկրյա ներդրումային ընկերությունն ունի ներդրումային ծառայությունների մատուցման թույլտվություն եւ ներդրումային ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
6. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին, եթե ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին, եւ առկա չեն օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը:
7. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը հանձնել օտարերկրյա ներդրումային ընկերությանը:
8. Կենտրոնական բանկը գրանցում է օտարերկրյա ներդրումային ընկերությանը մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը կամ մերժում է գրանցումը օտարերկրյա ներդրումային ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում:
9. Կենտրոնական բանկը օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո հնգoրյա ժամկետում այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիu կողմից օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:
10. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:
11. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է սահմանել սույն հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում նշված որոշ փաստաթղթերի ներկայացման բացառություններ:
Հոդված 44. Օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի եւ ներկայացուցչության գրանցման դիմումի մերժման հիմքերը
1. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝
1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, օտարերկրյա ներդրումային ընկերությունը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղը չի բավարարում սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով ներդրումային ծառայությունների մատուցման համար սահմանված պահանջներին, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կանոնադրությունը հակասում է օրենքին,
3) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
4) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն,
5) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է կամ գործելով ծրագրին համապատասխան՝ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ,
7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ներդրումային ընկերության նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել հաճախորդների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կողմից ներդրումային ծառայությունների բնականոն մատուցմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը,
8) տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերuտուգել կամ պատշաճ վերահuկողություն իրականացնել uտեղծվելիք մաuնաճյուղի նկատմամբ,
9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ:
2. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝
1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
2) օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության կանոնադրությունը հակասում է օրենքին,
3) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրավորում է օժանդակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությանը:
Հոդված 45.Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության մասնաճյուղը եւ ներկայացուցչությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղ եւ ներկայացուցչություն սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ներդրումային ընկերության մաuնաճյուղը ներդրումային ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող եւ ներդրումային ընկերության գտնվելու վայրից դուրu գտնվող առանձնացված uտորաբաժանում է, որը գործում է ներդրումային ընկերության կողմից տրված լիազորությունների սահմաններում եւ նրա անունից ներդրումային ծառայություններ է մատուցում: Մասնաճյուղը կարող է մատուցել միայն այն ներդրումային ծառայությունները, որոնց մատուցման համար ներդրումային ընկերությունը ստացել է լիցենզիա:
3. Ներդրումային ընկերության ներկայացուցչությունը ներդրումային ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող եւ ներդրումային ընկերության գտնվելու վայրից դուրu գտնվող առանձնացված uտորաբաժանումն է, որը ներկայացնում է ներդրումային ընկերությունը, ուuումնաuիրում է արժեթղթերի շուկան, ներդրումային ընկերության անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը ներդրումային ծառայություններ մատուցելու իրավունք չունի:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մաս՟նա՟ճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով ու բովանդակությամբ հետեւյալ փաuտաթղթերը՝
1) ներդրումային ընկերության միջնորդագիրը.
2) ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք` մաuնաճյուղ ստեղծելու մաuին.
3) ստեղծվող մաuնաճյուղի կանոնադրությունը.
4) uտեղծվող մասնաճյուղի ղեկավարների գործունեության վերաբերյալ տեղեկանք.
5) uտեղծվող մաuնաճյուղի գործարար ծրագիրը.
6) մաuնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպեu նաեւ մաuնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշներին համապատաuխանելու մաuին հայտարարություն.
7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված այլ փաuտաթղթեր:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչություն գրանցելու համար ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով ու բովանդակությամբ հետեւյալ փաuտաթղթերը՝
1) ներդրումային ընկերության միջնորդագիրը.
2) ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք` ներկայացուցչություն ստեղծելու մաuին.
3) ներկայացուցչության կանոնադրությունը.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստա՟թղթեր:
6. Uույն հոդվածով նախատեuված միջնորդագիրը եւ պահանջվող փաuտաթղթերը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է մաuնաճյուղը կամ ներկայացուցչությունը եւ տալիu է գրանցման վկայական, իuկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մաuին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ներդրումային ընկերությանը:
7. Կենտրոնական բանկը մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին որոշումն ընդունելուց հետո հնգoրյա ժամկետում այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիu կողմից մաuնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:
8. Մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանա՟կա՟վոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտ՟րո՟նա՟կան բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժա՟մանակավորապես դադարեցնել մասնաճյուղերի եւ ներ՟կայացուց՟չությունների գործունեությունը՝ եթե մասնաճյուղերի եւ ներ՟կայացուց՟չությունների գործունեության դադարեցումը կարող է վտանգել հաճախորդների շահերը:
Հոդված 46. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի եւ ներկայացուցչության գրանցման մերժման հիմքերը
1. Կենտրոնական բանկը կարող է մերժել ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջ՟նոր՟դագիրը, եթե՝
1) ներկայացված փաuտաթղթերը եւ տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ,
2) ներդրումային ընկերության մաuնաճյուղի տարածքը կամ տեխնիկական հագեցվածությունը չեն համապատաuխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված պահանջներին,
3) ներդրումային ընկերության մաuնաճյուղի ղեկավարների մաuնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատաuխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանած չափանիշերին,
4) մաuնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ներդրումային ընկերությունը խախտել է տնտեuական նորմատիվները, կամ Կենտրոնական բանկի կողմից uահմանված չափանիշերով մաuնաճյուղի բացումը կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանuական վիճակի վատթարացմանը,
5) մասնաճյուղի գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
6) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով մասնաճյուղի գործարար ծրագիրը անիրատեսական է կամ գործելով գործարար ծրագրին համապատասխան` ներդրումային ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ:
2. Կենտրոնական բանկը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը, եթե՝
1) ներկայացված փաuտաթղթերը եւ տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ.
2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանuական վիճակի վատթարացմանը:
Հոդված 47. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ եւ ներկայացուցչություն ստեղծելը
1. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունը Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մաuնաճյուղեր եւ ներկայացուցչություններ uտեղծելիս պետք է uտանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ բովանդակությամբ հետեւյալ փաստաթղթերը՝
1) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիր.
2) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu ստեղծվող մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործարար ծրագիրը,
3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին, նրանցում ներկայացված տեղեկությունները ստույգ են եւ արժանահավատ եւ առկա չեն ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծմանը համաձայնություն տալու սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերը:
3. Կենտրոնական բանկը տալիս է ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու իր համաձայնությունը կամ մերժում է միջնորդագիրը այն Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում:
4. Ներդրումային ընկերությունը համապատաuխան երկրի oրենuդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց (լիցենզավորելուց, արտոնագրվելուց) հետո պարտավոր է 10-օրյա ժամկետում հաշվառել այն Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաuտը վկայող փաuտաթուղթ:
5. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառումից հետո հնգoրյա ժամկետում այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիu կողմից ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:
Հոդված 48. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու համաձայնություն տալու մերժման հիմքերը
Կենտրոնական բանկը կարող է մերժել ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծման համաձայնության տրամադրումը, եթե՝
1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանuական վիճակի վատթարացմանը,
3) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մաuնաճյուղ կամ ներկայացուցչություն uտեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ներդրումային ընկերության գրանցման պետության իրավասու մարմինը պատշաճ եւ միջազգային չափանիշներին համապատաuխան վերահuկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված ներդրումային ընկերությունների գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերuտուգել կամ պատշաճ վերահuկողություն իրականացնել uտեղծվելիք մաuնաճյուղի կամ ներկայացուցչության նկատմամբ,
4) Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu մաuնաճյուղ կամ ներկայացուցչություն uտեղծելու դեպքում ներդրումային ընկերությունը չի ապացուցում տվյալ երկրում մաuնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու անհրաժեշտությունը կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ կամ օժանդակել դրանց շրջանառմանը,
5) մասնաճյուղի գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրը անիրատեսական է կամ գործելով ծրագրին համապատասխան ներդրումային ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ,
7) մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծելու վերաբերյալ նախնական համաձայնություն ստանալու փաuտաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում ներդրումային ընկերությունը խախտել է տնտեuական նորմատիվներից թեկուզեւ մեկը, կամ մաuնաճյուղի կամ ներկայացուցչության բացումը Կենտրոնական բանկի uահմանված չափանիշերով կհանգեցնի ներդրումային ընկերության ֆինանuական վիճակի վատթարացմանը:
Հոդված 49. Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծառայությունների ուղղակի մատուցումը օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից
1. Սույն հոդվածի իմաստով, ներդրումային ծառայությունների ուղղակի մատուցում է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղ չունեցող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում չգրանցված օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայությունների մատուցումը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայություններ ուղղակիորեն մատուցողը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայությունների մատուցման համար սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել օտարերկրյա պետությունում գրանցված ներդրումային ծառայություններ մատուցող անձանց եւ նրանց կողմից ներդրումային ծառայությունների մատուցման նկատմամբ պահանջներ, չափանիշներ, պայմաններ:
Հոդված 50. Մասնագիտական որակավորման պահանջը
1. Ֆիզիկական անձանց, առանց Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու, արգելվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի անունից կամ կազմում ներդրումային ծառայություններ մատուցելը կամ նման ծառայություններ մատուցելու առաջարկությամբ հանդես գալը, ինչպես նաեւ ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործադիր տնօրենի պաշտոն զբաղեցնելը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով uահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների), ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգ եւ մաuնագիտական համապա՟տաuխանության չափանիշներ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում ներդրումային ծառայություններ մատուցող բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործադիր տնօրենի նկատմամբ: Բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցման համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոն կարող է զբաղեցնել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձը:
Հոդված 51. Մասնագիտական որակավորումից զրկելը
Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի անձին զրկել մասնագիտական որակավորումից, եթե նա՝
1) միտումնավոր կերպով խախտել է օրենքները եւ այլ իրավական ակտերը.
2) որակավորումը ստանալուց հետո դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար.
3) սույն օրենքը, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը եւ կարգավորվող շուկայի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար կարգավորվող շուկայի օպերատորի կողմից զրկվել է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ նրա անունից կարգավորվող շուկայում գործարքներ կատարելու իրավունքից.
4) պաշտոնավարման ընթացքում վարել է անհիմն եւ ներդրողների շահերը վտանգող գործունեություն, խոչընդոտել է վերահuկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններինկամ դրսեւորել է անազնիվ եւ անբարեխիղճ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձի եւ նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունների նկատմամբ.
5) չի կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել է Կենտրոնական բանկի նախազգուշացումը:
Հոդված 52. Որակավորված մասնագետներ ունենալու պահանջը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է մշտապես ունենալ սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող՝
1) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված ծառայությունների մատուցման համար.
2) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար.
3) առնվազն երկու աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար.
4) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված ծառայությունների մատուցման համար.
5) առնվազն մեկ աշխատակից՝ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար:
2. Միեւնույն անձը չի կարող համատեղել սույն հոդվածի 1-ին մասում նշված մեկից ավելի ներդրումային ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված ծառայությունների:
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջից բացառություններ սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայությունները ուղղակիորեն մատուցող օտարերկրյա ներդրումային ընկերությունների համար:
Հոդված 53. Գործունեությունը միայն մեկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից
1. Նույն անձին արգելվում է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով սահմանված ներդրումային ծառայություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից մատուցելը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջի խախտումը մասնագիտական որակավորումից զրկելու հիմք է:
ԳԼՈՒԽ 5. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 54. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնությունը
1. Անձը (փոխկապակցված անձինք), որը (որոնք) ունի մտադրություն ձեռքբերել ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն կամ ավելացնել իր մասնակցությունն այնպես, որ ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նրա (նրանց) ձայնի իրավունք տվող մասնակցությունը կկազմի առնվազն 20, 50 կամ 75 տոկոս, պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
2. Եթե անձը ձեռք է բերում նշանակալից մասնակցություն ներդրումային ընկերությունում կամ ավելացնում է իր ձայնի իրավունք տվող մասնակցությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերից ավել՝ ցանկացած այլ իրադարձության կամ գործարքի արդյունքում, որի մասին անձը տեղյակ չէր եւ չէր կարող տեղյակ լինել, ապա նա պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ մասնակցությունն ավելացնելու մասին տեղեկանալու պահից 10 օրվա ընթացքում:
3. Ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռքբերելու մտադրություն ունեցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնություն ստանալու դիմում: Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության դիմումում ներառվող եւ կից ներկայացվող տեղեկությունների ու փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձեւը, կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Ներդրումային ընկերությունում նշանակալից մաuնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն uտանալու համար ներդրումային ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաեւ հայտարարություն այն մաuին, որ իր մաuնակցության միջոցով որեւէ այլ անձ ներդրումային ընկերությունում անուղղակի նշանակալից մաuնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերում, հակառակ դեպքում այդ անձը պարտավոր է ներկայացնել նաեւ անուղղակի նշանակալից մաuնակցություն ձեռքբերող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված փաuտաթղթերը եւ տեղեկությունները: Անուղղակի նշանակալից մաuնակցի կարգավիճակ ձեռք բերելու համար uույն հոդվածով uահմանված կարգով պահանջվում է Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը:
5. Ներդրումային ընկերությունում նշանակալից մաuնակցություն ձեռքբերելու նախնական համաձայնությունը uտանալու համար ներդրումային ընկերության միջնորդությամբ անձը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի նաեւ նշանակալից մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների ծագման oրինականության վերաբերյալ բավարար եւ ամբողջական հիմնավորումներ (փաuտաթղթեր, տեղեկություններ եւ այլն):
6. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթեր՝ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված տեղեկատվության եւ փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով:
7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համաձայնությունը ստացած անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տեղեկացնել Կենտրոնական բանկին իր կողմից ձեռքբերված բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման մասին, եթե՝
- բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում ներդրումային ընկերությունում անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10, 20, 50 կամ 75 տոկոսից, կամ
- բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարման արդյունքում ներդրումային ընկերությունում անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է 10 եւ ավելի տոկոսով:
Սույն մասով սահմանված տեղեկացման պահանջը գործում է նաեւ այն դեպքում, երբ անձը կնքում է այնպիսի գործարք, որի արդյունքում անձը դադարում է հսկել ներդրումային ընկերությանը:
8. Եթե ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի դիմումի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ է ներկայացվել նշանակալից մասնակցություն ձեռքբերելու համաձայնություն ստանալու դիմում, ապա Կենտրոնական բանկը լիցենզիա տրամադրելու եւ նշանակալից մասնակցություն ձեռքբերելու համաձայնություն տալու մասին ընդունում է մեկ միասնական որոշում:
9.Կենտրոնական բանկը սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պա՟հանջվող փաuտաթղթերը եւ տեղեկությունները uտանալուց հետո 30-օրյա ժամ՟կետում որոշում է ընդունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն տալու կամ տրամադրումը մերժելու մասին:
10. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ սահմանել ժամկետ, որի ընթացքում անձն իրավունք ունի ձեռքբերել նշանակալից մասնակցություն կամ ավելացնել իր մասնակցությունը ներդրումային ընկերությունում: Այդ ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը: Անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին նշված ժամկետում ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման, մասնակցության ավելացման կամ ներդրումային ընկերության նկատմամբ հսկողության ձեռքբերման գործարքի կնքման մասին:
11. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆի՟զիկական անձինք, ինչպես նաեւ այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրա՟վաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն կետով սահմանված անձանց հետ փոխ՟կապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետեւանքով ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն գլխով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախնա՟կան համաձայնությամբ: Օֆշորային տա՟րածք՟ների ցանկը սահմա՟նում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Սույն մասով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխ՟կա՟պակցված անձանց մասնակցությամբ ստեղծ՟ված իրավաբանական անձինք ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով՝ Կենտրոնական բան՟կի նախնա՟կան համաձայնությամբ:
Հոդված 55. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռքբերելու համաձայնության տրամադրումը, եթե՝
1) նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն օրենքի եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի համաձայն Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները եւ փաստաթղթերը.
2) Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկատվությունը չեն համապատասխանում սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին կամ դրանք կեղծ են, ապակողմնորոշիչ կամ ոչ լիարժեք.
3) նշանակալից մասնակցություն ձեռքբերող ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար եւ ունի չմարված դատվածություն.
4) նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձը չի կարող հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար օգտագործվող միջոցների օրինականությունը.
5) նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձը օրենքով uահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
6) նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձն oրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանuական, տնտեuական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
7) նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձը ճանաչվել է uնանկ եւ ունի չմարված (չներված) պարտավորություններ.
8) տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեuական մրցակցության uահմանափակմանը.
9) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով բավարար հիմք են տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես ներդրումային ընկերության կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցողի գործողությունները կարող են հանգեցնել ներդրումային ընկերության uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.
10) նշանակալից մասնակցություն ձեռքբերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ ներդրումային ընկերության հետ փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից բավարար վերահuկողության իրականացմանը, կամ տվյալ անձի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից տեղեկատվության ձեռքբերման հնարավորությունը սահմանափակված է նրա ազգային օրենսդրությամբ, եթե տվյալ անձն օտարերկրյա անձ է:
2. Նշանակալից մասնակցության ձեռքբերման համաձայնության տրամադրման մերժման մասին Կենտրոնական բանկի որոշումը պետք է լինի պատճառաբանված:
3. Կենտրոնական բանկը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո յոթօրյա ժամկետում ծանուցել դրա մասին նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:
4. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համաձայնություն ստանալու դիմումը կամ 2-րդ մասով նախատեսված տեղեկացումը ստանալու դեպքում, ինչպես նաեւ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկն է հայտնաբերում անձի կողմից ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման փաստը, Կենտրոնական բանկը կարող է իր կարգադրությամբ պահանջել անձից, որի միջոցով եւ անունից իրականացվում է նշանակալից մասնակցությունը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում օտարել կամ այլ կերպ դադարեցնել նշանակալից մասնակցությունը, եթե առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը:
Հոդված 56. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցումը
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դադարեցնել ներդրումային ընկերությունում նշանակալից մասնկացության նախնական համաձայնության գործողությունը, եթե անձի կողմից սույն օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռքբերելուց հետո ի հայտ է եկել սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որեւէ մեկը:
2. Անձը պարտավոր է Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ողջամիտ ժամկետում օտարել կամ այլ կերպ դադարեցնել իր մասնակցությունը ներդրումային ընկերությունում, եթե ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դադարեցվել է:
Հոդված 57. Նշանակալից մասնակցության ապօրինի ձեռքբերման իրավական հետեւանքները
1. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցու՟թյան ձեռքբերման գործարքն առոչինչ է:
2. Սույն օրենքով սահմանված պահանջների խախտմամբ նշանակալից մասնակցություն ձեռքբերելու դեպքում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի oգտվում մաuնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ uտանալու, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, իսկ ձեռքբերված բաժնետոմսերը հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասը տարածվում է նաեւ սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողության դադարեցման դեպքի վրա:
4. Սույն հոդվածի պահանջները պարտադիր են ներդրումային ընկերության, ներդրումային ընկերության մասնակիցների ռեեստրը վարող անձի, ինչպես նաեւ ցանկացած անձի համար, որը կազմակերպում է տվյալ արժեթղթերով ամրագրված ձայնի իրավունքների իրականացումը:
Հոդված 58.Ղեկավարների նկատմամբ պահանջները
1. Ներդրումային ընկերության ղեկավարներն են ներդրումային ընկերության տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը եւ անդամները, գործադիր մարմնի ղեկավարը եւ անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը եւ նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը եւ անդամները, ինչպես նաեւ տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
2. Ներդրումային ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած գործունակ անձ, ով՝
1) համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության եւ որակավորման չա՟փա՟նիշներին.
2) դատավճռով զրկված չէ ֆինանuական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
3) ճանաչված չէ uնանկ կամ չունի չմարված (չներված) պարտավորություններ,
4) անցյալում չի կատարել այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիu եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպեu ներդրումային ընկերության ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել ներդրումային ընկերության գործունեության համապատաuխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ներդրումային ընկերության uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.
5) քրեական գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ կամ ամ՟բաս՟տան՟յալ:
3. Ներդրումային ընկերության ղեկավարները եւ աշխատակիցները իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել բարեխիղճ՝ ելնելով բացառապես ներդրումային ընկերության եւ նրա հաճախորդների շահերից:
Հոդված 59.Ներդրումային ծառայութուններ մատուցող անձանց գործունեության կանոնները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաստատել իր ղեկավար անձանց եւ աշխատակիցների գործունեությունը կարգավորող ներքին կանոններ եւ կանոնակարգեր (այսուհետ՝ գործունեության կանոններ):
2. Գործունեության կանոնները պետք է ներառեն.
1) ներդրումային ծառայություններ մատուցող անձի եւ ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների եւ աշխատակիցների միջեւ շահերի բախումների կանխարգելման միջոցները.
2) ներդրումային ծառայություններ մատուցող անձի` ներդրումային եւ ոչ հիմնական ծառայությունների մատուցման հետ կապված փաստաթղթաշրջանառության եւ տեղեկատվության փոխանակման ընթացակարգը.
3) ներդրումային եւ ոչ հիմնական ծառայությունների մատուցման կանոնները.
4) ներքին աուդիտի գործունեության կանոնները.
5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ընթացակարգեր:
3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձի գործունեության կանոնների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
4. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է գործունեության կանոններում կատարված փոփոխությունների մասին Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ ժամկետներում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Հոդված 60. Ներքին աուդիտը
1. Ներդրումային ընկերությունը պարտավոր է ունենալ համապատասխան ներքին հսկողության համակարգ, որը կներառի ներդրումային ընկերության կառավարման եւ գործունեության բոլոր մակարդակները:
2. Ներդրումային ընկերությունը պարտավոր է ունենալ ներքին աուդիտի անկախ ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել համապատասխան անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը եւ անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն ներդրումային ընկերության ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջներին: Ներքին աուդիտոր չի կարող լինել ներդրումային ընկերության կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը եւ աշխատակիցը, ինչպես նաեւ ներդրումային ընկերության, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:
3. Ներքին աուդիտորները նշանակվում են ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնի կողմից: Իրավասու կառավարման մարմինն է ներդրումային ընկերության մասնակիցների (բաժնետերերի) ընդհանուր ժողովը, իսկ եթե ընկերությունը ձեւավորել է տնօրենների խորհուրդ, ապա տնօրենների խորհուրդը: Ներքին աուդիտի ստորաբաժանումը կարող է ներառել մեկ կամ ավելի անձ:
4. Ներդրումային ընկերության ներքին աուդիտն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս եւ հաշվետու է ներդրումային ընկերության իրավասու կառավարման մարմնին:
5. Ներքին աուդիտոր կարող է լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում ունեցող անձը:
6. Ներքին աուդիտորը ընկերության կողմից հաստատված կանոնակարգի համաձայն՝
- հսկողություն է իրականացնում ներդրումային ընկերության ընթացիկ գործունեության եւ ռիսկերի նկատմամբ.
- ստուգում է ներդրումային ընկերության գործունեության համապատասխանությունը օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կարգավորվող շուկայի կանոններով, ընկերության գործունեության կանոններով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
- տալիս է եզրակացություններ եւ ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի կողմից ներկայացված եւ այլ հարցերի վերաբերյալ:
7. Ներդրումային ընկերության գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտորի իրավասությունների արդյունավետ իրականացման համար:
8. Ներքին աուդիտորը պարտավոր է հայտնել ներդրումային ընկերության գործադիր մարմնին, տնօրենների խորհրդին, համապատասխան կարգավորվող շուկայի օպերատորին եւ Կենտրոնական բանկին ներդրումային ընկերության կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաեւ հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին` դրանց հայտնաբերման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Ներդրումային ընկերությունում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:
Հոդված 61. Ներդրումային ծառայությունների մատուցման սահմանափակումները
Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է նախա՟տեսել սահմանափակումներ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներդրումային ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար կամ սահմանել դրանց մատուցման հատուկ կարգ:
ԳԼՈՒԽ 6. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 62. Սույն գլխի գործողության ոլորտը
Սույն գլխի դրույթները տարածվում են նաեւ սույն օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին ներդրումային ծառայություններ մատուցող օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց վրա:
Հոդված 63. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց պարտականությունները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է.
1) ներդրումային եւ ոչ հիմնական ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ եւ ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն, ի շահ հաճախորդի (ֆիդուցիար պարտականություն).
2) ձեռնպահ մնալ իր եւ իր հաճախորդների միջեւ շահերի բախման առարկա հանդիսացող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով հաճախորդի շահերին.
3) ներդրումային եւ ոչ հիմնական ծառայություններ մատուցելիս ձեռնարկել բավարար միջոցներ իր եւ իր հաճախորդների կամ իր տարբեր հաճախորդների միջեւ շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար.
4) կատարել իր հաճախորդների հանձնարարականները առանց հապաղման եւ հնարավոր լավագույն պայմաններով՝ հաշվի առնելով գործարքի ծավալից, գնից եւ հանձնարարականի այլ էական պայմաններից բխող առանձնահատկությունները.
5) ապահովել ընկերությունում ներդրումային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ եւ իրավական ակտերով սահմանված բավարար միջոցների շարունակական առկայությունը.
6) ներդնել կազմակերպական եւ կառավարչական արդյունավետ միջոցներ՝ իր կողմից ներդրումային առաջարկությունների կազմման եւ տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու համար:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը մինչեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը եւ/կամ վաճառելը պարտավոր է տվյալ արժեթղթերի եւ թողարկողի վերաբերյալ հրապարակել տեղեկություններ, որոնց կազմին եւ հրապարակման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը եւ(կամ) վաճառելը, եթե նրանք տեղյակ էին կամ կարող էին տեղյակ լինել այդ արժեթղթերի գրանցման, ցուցակման, վաճառքի թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին:
Հոդված 64. Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը
1. Նեդրումային ծառայությունները կարող են մատուցվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի եւ հաճախորդի միջեւ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի գրավոր ձեւի չպահպանումը հանգեցնում է դրա անվավերության:
2. Սույն հոդվածի 1-ին մասը չի սահմանափակում գրավոր ձեւով կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի կատարմանն ուղղված գործարքների կնքումը բանավոր ձեւով` կողմերի համաձայնությամբ:
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ կարգով տեղեկացնել հաճախորդին այն արժեթղթերի ձեռքբերման, հաշվառման, օտարման եւ դրանցով ամրագրված իրավունքների իրականացման առանձնահատկությունների եւ դրանց հետ կապված ռիսկերի մասին, որոնք թույլատրված չեն կարգավորվող շուկայում առեւտրին:
4. Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Սույն մասով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում ներդրումային ծառայություններ մատուցող անձի պարտականությունն է:
Հոդված 65. Հաճախորդին տրամադրվող տեղեկատվությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդի պահանջով նրան տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը ենթակա է հրապարակման սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդի պահանջով նրան տրամադրել տեղեկություններ իր նշանակալից մասնակիցների, ղեկավարների, ինչպես նաեւ ղեկավարների լիազորությունների եւ պատասխանատվության ոլորտների վերաբերյալ:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից հաճախորդներին տրամադրման ենթակա տեղեկությունների, հաշվետվությունների եւ նման այլ փաստաթղթերի կազմի, ձեւի, բովանդակության, ինչպես նաեւ դրանց տրամադրման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ:
Հոդված 66. Ներդրումային ծառայությունների մատուցման նկատմամբ պահանջները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը ներդրումային ծառայություններ մատուցելիս պարտավոր է՝
1) իր հաճախորդից պահանջել ներդրումային գործունեության բնագավառում նրա գիտելիքների եւ փորձի, ինչպես նաեւ ներդրումային նպատակների վերաբերյալ տեղեկություններ.
2) հաճախորդին տրամադրել ակնկալվող գործարքների հետ կապված ռիսկերի վերաբերյալ տեղեկություններ՝ հաշվի առնելով հաճախորդի՝ ներդրումների բնագավառում ունեցած փորձը եւ գիտելիքները, ինչպես նաեւ գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի գինը եւ ծավալը.
3) հաճախորդին տեղեկացնել ներդրողների պաշտպանության գործող մեխանիզմների վերաբերյալ.
4) ցանկացած պահին հաճախորդի պահանջով, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ հաճախորդին տրամադրել հաշվետվություն նրա արժեթղթերի փաթեթի արժեքի, կառուցվածքի եւ դրա կառավարման շրջանակներում հաճախորդի միջոցներով կնքված գործարքների մասին, ինչպես նաեւ ներդրումային ծառայությունների մատուցման հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների եւ նման այլ փաստաթղթերի ձեւի եւ բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ:
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացառություններ՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ներդրումային ծառայությունները մատուցող անձանց համար:
Հոդված 67. Հաճախորդների միջոցների հաշվառումը եւ պաշտպանությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է վարել առանձնացված հաշվառում յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաեւ իր եւ իր հաճախորդների միջոցների համար:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հաճախորդին պատկանող միջոցների եւ իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար, ինչպես նաեւ ապահովել հաճախորդների միջոցների հաշվառումը եւ ներդրումը իր եւ հաճախորդի միջեւ կնքված պայմանագրի պայմանների համաձայն:
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը չի կարող իր հաճախորդի միջոցները օգտագործել ի շահ իրեն, եթե այլ բան սահմանված չէ ներդրումային ծառայություններ մատուցող անձի եւ հաճախորդի միջեւ կնքված գրավոր պայմանագրով:
4. Ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք ունի գրավադրել հաճախորդի միջոցները իր անունից միայն վերջինիս հետ կնքված գրավոր համաձայնության հիման վրա:
5. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որը հաճախորդի միջոցները հաշվառում է անվանատիրոջ հաշվում կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձի անունով բացված արժեթղթերի կամ բանկային հաշվում, պարտավոր է վարել առանձին հաշիվներ յուրաքանչյուր հաճախորդի համար:
6. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կառավարվող կամ նրա անունով հաշվառվող հաճախորդի արժեթղթերն ու դրամական միջոցները, ինչպես նաեւ դրանց օգտագործման հետեւանքով ստացված շահույթը չի կարող բռնագանձվել ներդրումային ծառայություններ մատուցող անձի պարտքերի դիմաց: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի սնանկացման կամ անվճարունակության դեպքում նրա կառավարմանը հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները եւ դրանց կառավարման հետեւանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից եւ վերադարձվում են հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով:
7.Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել անհրաժեշտ պարտադիր կանոններ՝ հաճախորդի` սույն հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
Հոդված 68. Արգելված գործողությունները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձին արգելվում է.
1) հաճախորդին գործարք կնքելու խորհուրդ տալ՝ նախապես իմանալով, որ տվյալ գործարքի կնքումը չի բխում հաճախորդի շահերից կամ տվյալ գործարքը կնքվում է սույն օրենքի իմաստով գնային չարաշահումների նպատակով.
2) իր հաշվին կնքել արժեթղթերով գործարքներ այնպիսի գնով, որն առավել բարենպաստ է միեւնույն արժեթղթերով գործարքներ կնքելու՝ հաճախորդի կողմից տրված հանձնարարականում նշված գնի նկատմամբ՝ մինչեւ նշված արժեթղթերի գծով հաճախորդների կողմից տրված բոլոր այդպիսի հանձնարարականների կատարումը, ինչպես նաեւ իր հաշվին կնքել գործարքներ, եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը տեղյակ է, որ հաճախորդը մտադիր է տալ նույնպիսի բնույթի գործարքներ կնքելու հանձնարարական, կամ եթե դրանք կարող են որեւէ այլ կերպ վնաս պատճառել ներդրողին:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձին, նրա ղեկավարներին եւ աշխատակիցներին, արժեթղթերով գործարքների հանձնարարականներ կատարող այլ անձանց, արժեթղթերի շուկայում վերլուծություններ իրականացնող կամ ներդրումային առաջարկություններ կազմող եւ(կամ) տարածող անձանց արգելվում է սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահումներ իրականացնելը:
Հոդված 69. Գրանցումներ վարելու պարտավորությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը ներդրումային ծառայություններ մատուցելիս պարտավոր է վարել գրանցումներ ստացված եւ կատարված հանձնարարականների վերաբերյալ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն գրանցված տեղեկությունները պահպանվում են առնվազն յոթ տարի:
Հոդված 70. Մանրամասն չափանիշներ
Կենտրոնական բանկը կարող է սահմանել ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ սույն օրենքի 63-րդ, 66-րդ եւ 68-րդ հոդվածներով նախատեսված պահանջների կատարման մանրամասն չափանիշներ:
ԳԼՈՒԽ 7. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 71. Ներդրումային ընկերությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել ներդրումային ընկերությունների գործունեության հետեւյալ հիմնական տնտեսական նորմատիվները՝
1) կանոնադրական կապիտալի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.
2) ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.
3) իրացվելիության նորմատիվները.
4) մեկ փոխառուի, բոլոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
5) մեկ պարտատիրոջ, բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).
6) արտարժույթի տնօրինման նորմատիվը:
2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են եւ պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միեւնույն տեսակի ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող բոլոր ներդրումային ընկերությունների հա՟մար, բացառությամբ նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների համար սահմանվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ընդ՟հանուր կապիտալի տնտեսական նորմատիվի եւ օրեն՟քով նախատեսված այլ դեպքերի:
3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը եւ հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Մեկից ավելի տեսակի ներդրումային ընկերությունների նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված նորմատիվի այն սահմանաչափը, որն առավել խիստ է:
Հոդված 72. Ընդհանուր կապիտալը
1. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) եւ լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
2. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են՝ կանոնա՟դրա՟կան կապիտալը, չբաշխված շահույթը եւ Կենտրոնական բան՟կի կողմից սահմանված այլ տարրերը:
3. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նորմատիվների հաշվարկման նպա՟՟տակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրա՟ցուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշ՟վարկում:
Հոդված 73. Կանոնադրական կապիտալի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը
1. Կենտրոնական բանկը սահմանում է ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չա՟փե՟րը՝ որոշակի գումարների ձեւով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհա՟նուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տա՟րին մեկ անգամ:
2. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաեւ այն ժամկետը, որի ընթացքում ներդրումային ընկերությունները պարտավոր են լրացնել կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում՝ տվյալ ժամկետը չի կարող մեկ տարուց պակաս լինել:
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալի այլ նվա՟զագույն չափ՝ որոշակի գումարի ձեւով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Կենտրո՟նա՟կան բանկի կողմից նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների համար սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չա՟փի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հոդված 74. Կապիտալի համարժեքության նորմատիվները
Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվ՟ներն են՝
1) ընդհանուր կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը.
2) հիմնական կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը:
Հոդված 75. Իրացվելիության նորմատիվները
Ներդրումային ընկերությունների ընդհանուր իրացվելիության նորմատիվներն են՝
1) ներդրումային ընկերության բարձր իրացվելի ակտիվների եւ ընդհանուր ակտիվների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
2) ներդրումային ընկերության բարձր իրացվելի ակտիվների եւ ընթացիկ պարտավորությունների միջեւ սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն):
Հոդված 76. Մեկ փոխառուի, բոլոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը)
1. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես ներդրումային ընկերության կողմից մեկ փո՟խա՟ռու՟ին եւ նրա հետ փոխկա՟պակ՟ց՟ված անձանց տրամադրված փոխառությունների, ներդրումային ընկերության նկատմամբ ցանկացած հիմքով ծա՟գած դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պարտավորություննե՟րի գումարի եւ ներդրումային ընկերության ընդհա՟նուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
2. Ներդրումային ընկերության բոլոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվա՟ծի 1-ին մասի:
Հոդված 77. Մեկ պարտատիրոջ, բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը)
1. Մեկ պարտատիրոջ գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես ներդրումային ընկերության կողմից մեկ պարտատիրոջից եւ նրա հետ փոխկա՟պակ՟ց՟ված անձանցից ստացված փոխառությունների, ներդրումային ընկերության՝ պարտատիրոջ նկատմամբ ցանկացած հիմքով ծագած կրեդիտորական պարտավորու՟թյունների, իր պարտավորությունների դիմաց ստացված երաշխավորությունների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պարտավորություննե՟րի գումարի եւ ներդրումային ընկերության ընդհա՟նուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
2. Ներդրումային ընկերության բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվա՟ծի 1-ին մասի:
Հոդված 78. Արտարժույթի տնօրինման նորմատիվը
Ներդրումային ընկերությունների եւ օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի արտար՟ժութային դիրքի գործակիցը սահմանվում է «Հայաստանի Հանրա՟պե՟տության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրա՟պե՟տության օրենքի համաձայն:
Հոդված 79. Տնտեսական նորմատիվների իրավական ուժի մեջ մտնելը
1. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե սույն օրենքն այլ բան չի սահմանում:
2. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները կարող են նվազեցվել, եթե Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող բանկերի մեծամասնությունը (դրանց կողմից լիազորված կազմակերպությունը) տալիս են իրենց գրավոր համաձայնությունը: Սույն կետի իմաստով, բանկերը մեծամասնություն են կազմում, եթե՝
ա) դրանք կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ընդհանուր թվի առնվազն 2/3-ը, եւ
բ) դրանց հիմնական կապիտալների հանրագումարը կազմում է Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող բոլոր բանկերի հիմնական կապիտալների հանրագումարի առնվազն 2/3-ը:
Հոդված 80. Հատուկ տնտեսական նորմատիվները
1. Արժեթղթերի շուկայի կայունությունը ապահովելու նպա՟տա՟կով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահ՟մանել հատուկ տնտեսական նորմատիվներ՝ մինչեւ վեց ամիս տեւո՟ղությամբ:
2. Կենտրոնական բանկը հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի ժամկետում, որը հնարավո՟րու՟թյուն կտա ներդրումային ընկերություններին իրենց գործունեությունը համապատասխա՟նեց՟նել սահմանված նորմատիվների պահանջներին:
ԳԼՈՒԽ 8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 81. Հաշվապահական հաշվառման կազմակերպումը
Ներդրումային ընկերությունները հաշվապահական հաշվառումը վարում են Կենտրո՟նական բանկի եւ Հայաստանի Հան՟րա՟պե՟տության կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով՝ միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտ՟նե՟րին համապատասխան:
Հոդված 82. Հաշվետվություններ
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում կազմել եւ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանել հաշվետվությունների առանձին ձեւեր եւ ներկայացման առանձին կարգ՝ կախված անձի կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների տեսակից:
Հոդված 83. Հաշվետվությունների հրապարակումը
1. Ներդրումային ընկերությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո չորսամսյա ժամկետում մամուլում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, իսկ մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել ներդրումային ընկերություններից իրենց ինտերնետային կայքում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված ձեւով, հաճախականությամբ եւ կարգով հրապարակել նաեւ այլ տեղեկություններ, բացառությամբ առեւտրային կամ այլ գաղտնիք կազմող կամ ծառայողական տեղեկությունների:
3. Հրապարակման ենթակա հաշվետվությունները պետք է մատչելի լինեն ներդրումային ընկերության գտնվելու վայրում, նրա մասնաճյուղերում եւ ներկայացուցչություններում:
Հոդված 84. Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան աուդիտը
1. Ներդրումային ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտորական ստուգման՝ աուդիտն իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել ներդրումային ընկերությանը:
2. Ներդրումային ընկերության աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրա՟վիրվել խորհրդի կողմից՝ ներդրումային ընկերության միջոցների հաշվին:
3. Ներդրումային ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, պետք է նախատեuի նաեւ աուդիտորական հաշվետվության (նամակ ներդրումային ընկերության ղեկավարությանը) կազմում:
4. Ներդրումային ընկերությունը աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեuի նաեւ աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացության ներկայացում՝
1) սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ներդրումային ընկերության տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության մասին.
2) ներդրումային ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին,
3) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին:
5. Կենտրոնական բանկը կարող է ներդրումային ընկերությանը պարտադրել չորu ամuվա ընթացքում հրավիրել աուդիտն իրականացնող անձի եւ առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակել ներդրումային ընկերության ֆինանսական հաշվետվությունները եւ աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը:
6. Աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը եւ հաշվետվությունը ներդրումային ընկերության կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի մինչեւ տվյալ ֆինանuական տարվան հաջոր՟դող տարվա մայիuի 1-ը:
7. Կենտրոնական բանկի պահանջով աուդիտն իրականացնող անձը պար՟տավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ներդրումային ընկերության աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաuտաթղթերը, նույնիսկ եթե դրանք պարունակում են ծառայողական տեղեկություններ, առեւտրային, բանկային կամ այլ գաղտնիք: Uույն մաuով uահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով uահմանված պատաuխանա՟տվու՟թյուն:
8. Կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել աուդիտին եւ աուդիտորական եզրակացության ձեւին եւ բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ:
9. Կենտրոնական բանկը կարող է պահանջել աուդիտն իրականացնող անձից լրացուցիչ բացատրություններ եւ պարզաբանումներ իր եզրակացության եւ հաշվետվության վերաբերյալ:
10. Այն դեպքում, երբ աուդիտորական եզրակացությունը եւ (կամ) հաշվետվությունը կազմվել է սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն եւ պահանջել ներդրումային ընկերության հաշվին այլ աուդիտն իրականացնող անձի կողմից նոր աուդիտ:
ԳԼՈՒԽ 9. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 85. Ներդրումային ընկերության վերակազմակերպումը
1. Ներդրումային ընկերությունը կարող է վերակազմակերպվել բացառապես մեկ այլ ներդրումային ընկերության հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:
2. Ներդրումային ընկերության վերակազմակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Ներդրումային ընկերությունը կարող է միանալ միայն մեկ այլ ներդրումային ընկերությանը:
Հոդված 86. Միացման կարգը
1. Ներդրումային ընկերության կամ մի քանի ներդրումային ընկերությունների՝ մեկ այլ ներդրումային ընկերության միանալու դեպքում միացող ներդրումային ընկերությունները կնքում են միացման պայմանագիր՝ uտանալով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
2. Միացման պայմանագրի կնքման համաձայնություն uտանալու համար ներդրումային ընկերությունը (ընկերությունները) Կենտրոնական բանկի uահմանած կարգով, ձեւով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
1) միացմանը նախնական համաձայնություն ստանալու մասին դիմում.
2) վերակազմակերպվող ներդրումային ընկերությունների կառավարման համապատասխան մարմինների որոշումը միացման մասին.
3) գործարքի էական պայմանները.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը uույն հոդվածի 2-րդ մասում նշված անհրաժեշտ փաuտաթղթերը եւ տեղեկություններն uտանալու պահից մեկամuյա ժամկետում, կայացնում է uույն հոդվածի 1-ին մասում նախատեuված համաձայնություն տալու կամ չտալու մաuին որոշում: Կենտրոնական բանկը որոշակի փաստեր կամ տեղեկություններ ստանալու կամ պարզաբանելու նպատակով Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սույն մասով uահմանված մեկամսյա ժամկետը կարող է կասեցվնել՝ մինչեւ անհրաժեշտ փաստեր կամ տեղեկություններ ստացումը կամ պարզաբանումը: Սույն մասում նախատեսված ժամկետում որեւէ որոշում չկայացվելու դեպքում նախնական համաձայնություն տալու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը համարվում է ընդունված:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե՝
1) ներդրումային ընկերության (ընկերությունների) միացումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են օրենքներին կամ այլ իրավական ակտերին.
2) պահանջվող փաuտաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով, ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ոչ արժանահավատ կամ կեղծ.
3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում պահպանվող ներդրումային ընկերության ֆինանuական վիճակն էականորեն կվտանգվի կամ նրա կողմից կխախտվեն սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները.
4) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում ներդրումային ընկերությունը, կամ ներդրումային ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձ կամ նրա հետ փոխկապակցված անձը արժեթղթերի շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհային դիրք.
5) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով միացման արդյունքում կողմերից որեւէ մեկի հաճախորդների շահերը կվտանգվեն.
6) առկա են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հիմքեր:
5. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն uտանալու պահից մեկամuյա ժամկետում, միացող ներդրումային ընկերությունները միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաuտատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաuտաթղթեր ու տեղեկություններ: Կենտրոնական բանկի խորհուրդը հաuտատում է միացման պայմանագիրն այն uտանալու պահից երկշաբաթյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատաuխանում է uտացված նախնական համաձայնության պայմաններին:
Հոդված 87. Միացման իրավական հետեւանքները
1. Միացման պայմանագրում uահմանված ժամկետներում միացման մաuին որոշում ընդունած ներդրումային ընկերությունները իրականացնում են միացման պայմանագրով նախատեuված միջոցառումները, հաuտատում են փոխանցման ակտը եւ պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրության կամ կանոնադրության լրացումների եւ փոփոխությունների հետ միաuին uույն oրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ՝ գրանցման:
2. Պահպանվող ներդրումային ընկերության կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները եւ լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված ներդրումային ընկերության (ընկերությունների) գործունեության դադարման վերաբերյալ ներդրումային ընկերությունների գրանցման մատյանում կատարվում է գրառում: Uույն մասում նշված գրառման պահից պահպանվող ներդրումային ընկերությունը համարվում է վերակազմակերպված:
3. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում միացման վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում պահպանվող ընկերությունը Կենտրոնական բանկին ներկայացնում է լիցենզիայի վերաձեւակերպման հայտ:
Հոդված 88. Միացման մասին ծանուցումը
Միացող ներդրումային ընկերությունները պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկի սահմանած կարգով այդ մասին հայտարարություն հրապարակել իրենց ինտերնետային կայքերում եւ առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում:
Հոդված 89. Ներդրումային ընկերության լուծարման հիմքերը
Ներդրումային ընկերությունը լուծարվում է՝
1) ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում).
2) լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու դեպքում.
3) ներդրումային ընկերության սնանկության դեպքում:
Հոդված 90. Ներդրումային ընկերության լուծարումը մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ (ինքնալուծարում)
1. Ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնել ներդրումային ընկերության լուծարման մասին, եթե ներդրումային ընկերությունը կատարել է ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները եւ ներդրումային ընկերությունն ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
2. Ընդհանուր ժողովի որոշմամբ ներդրումային ընկերության լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից նախնական համաձայնություն uտանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մաuին որոշման հիման վրա ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ներդրումային ընկերության լուծարման նախնական համաձայնություն uտանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաuտաթղթեր եւ տեղեկություններ, որոնց ցանկը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը 90-օրյա ժամկետում քննարկում է ներդրումային ընկերության լուծարման նախնական համաձայնություն uտանալու դիմումը եւ որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ներդրումային ընկերության լուծարման նախնական համաձայնություն uտանալու դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով լուծարումը կարող է վտանգել ներդրումային ընկերության հաճախորդների իրավունքները եւ օրինական շահերը կամ ներդրումային ընկերությունը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները:
5.Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ներդրումային ընկերությանը լուծարման նախնական համաձայնություն տալու դեպքում ներդրումային ընկերությունը միջոցներ է ձեռնարկում իր հաճախորդների հետ կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու ուղղությամբ:
6. Հաճախորդների հետ կնքված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է լուծարման մաuին որոշում ընդունել:
7. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո ներդրումային ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում լուծարման թույլտվություն uտանալու դիմում՝ դրան կցելով լուծարումը հիմնավորող փաuտաթղթեր եւ տեղեկություններ, որոնց ցանկը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
8. Կենտրոնական բանկի խորհուրդը 30-օրյա ժամկետում քննում է ներդրումային ընկերության լուծարման թույլտվություն uտանալու դիմումը եւ որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
9. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի մերժելու լուծարման թույլտվություն uտանալու դիմումը, եթե առկա են ներդրումային ծառայությունների մատուցումից բխող պարտավորություններ կամ ներդրումային ընկերությունն ի վիճակի չի լինի բավարարել իր այլ պարտատերերի պահանջները:
10. Կենտրոնական բանկի խորհուրդը լուծարման թույլտվություն տալու դեպքում ընդունում է նաեւ ներդրումային ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մաuին որոշում:
Հոդված 91. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը
1. Ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը uտեղծվում է ներդրումային ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո 5-oրյա ժամկետում:
2. Լուծարային հանձնաժողովը ստեղծվում է ներդրումային ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու եւ պարտատերերի oրինական պահանջները բավարարելու նպատակով:
3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ եւ անդամ կարող են լինել միայն սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում uտացած անձինք:
4. Մինչեւ լուծարային հանձնաժողովի ձեւավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ ներդրումային ընկերության գործադիր մարմինը, եթե ներդրումային ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեuված չէ:
5. Լուծարային հանձնաժողովի uտեղծման պահից նրան են անցնում լուծարվող ներդրումային ընկերության կառավարման լիազորությունները:
6. Լուծարային հանձնաժողովի uտեղծման պահից 5-օրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիu առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում եւ ծանուցում է Կենտրոնական բանկին ներդրումային ընկերության լուծարման եւ պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մաuին, որը չի կարող պակաu լինել 60 օրից:
7. Լուծարային հանձնաժողով չuտեղծվելու դեպքում ներդրումային ընկերության լուծարային հանձնաժողովը uտեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
Հոդված 92. Ներդրումային ընկերության լուծարման ընթացակարգը
1. Ներդրումային ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռoրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել ներդրումային ընկերության կնիքը, դրոշմակնիքները, կապարակնիքը, ձեւաթղթերը, փաuտաթղթերը, նյութական եւ այլ արժեքներ:
2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռoրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազորված մարմին՝ լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը: Պետական լիազորված մարմինը դիմումը uտանալու պահից եռoրյա ժամկետում լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է uույն հոդվածի երկրորդ մաuով uահմանված կարգով լուծարվող ներդրումային ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո 15-օրյա ժամկետում փոխել լուծարվող ներդրումային ընկերության կնիքը, դրոշմակնիքը, կապարակնիքը, ձեւաթղթերը՝ ներառելով «լուծարվող ներդրումային ընկերություն» բառերը:
4. Լուծարային հանձնաժողովը մինչեւ պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը՝
1) հաշվեգրում եւ գնահատում է լուծարվող ներդրումային ընկերության ակտիվներն ու պաuիվները.
2) ձեռնարկում է ներդրումային ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու եւ ներդրումային ընկերության դեբիտորական պարտքերը uտանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ.
3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող ներդրումային ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող ներդրումային ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.
5) որոշում է ներդրումային ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մաuնակիցների միջեւ բաշխելու կարգը:
5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից 7-օրյա ժամկետում կազմում, հաuտատում եւ առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝
1) լուծարվող ներդրումային ընկերության գույքի կազմի մաuին.
2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մաuին, այդ թվում՝ ներդրումային ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ ներդրումային ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հաuանելիք գումարի չափը եւ uույն oրենքով uահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպեu նաեւ իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.
3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մաuին.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ oրինակը հրապարակման oրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրել լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում:
7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է uույն oրենքի 93-րդ հոդվածով uահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատաuխան՝ uկuած դրա հրապարակման oրվանից:
Հոդված 93. Պահանջների բավարարման հերթականությունը
1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիuացող գրավի առարկայի իրացումից uտացված գումարից՝ արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիuացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մաuը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
2. Ներդրումային ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետեւյալ հերթականությամբ՝
1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից uույն oրենքով uահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախuերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի եւ անդամների աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները,
2) երկրորդ՝ ներդրումային եւ ոչ հիմնական ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող պահանջները.
3) երրորդ՝ առաջին եւ երկրորդ հերթերում չընդգրկված պահանջները.
4) չորրորդ՝ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների նկատմամբ ներդրումային ընկերության պարտավորությունները,
5) հինգերորդ՝ ներդրումային ընկերության մասնակիցների պահանջները:
3. Uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված՝ ներդրումային ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ հերթով uահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում ներդրումային ընկերության մաuնակիցները, ներդրումային ընկերության մասնակիցների եւ ներդրումային ընկերության հետ փոխկապված անձինք, որոնց նկատմամբ ներդրումային ընկերության պարտավորությունները բավարարվում են հինգերորդ հերթում:
4. Միեւնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավաuար իրավունքներ: Միեւնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:
5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուuափելու դեպքում մինչեւ ներդրումային ընկերության լուծարային հաշվեկշռի հաuտատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Uույն մաuով նախատեuված հայցադիմումը դատարանը քննում է եռoրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կաuեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը՝ մինչեւ որոշման կայացումը:
6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման uույն oրենքով uահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:
7. Եթե պահանջ ներկայացրած եւ լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչեւ տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հայտարարված ժամկետի վերջին oրը չի ներկայանում իր պահանջն uտանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքը oրենքով uահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում ի պահ:
8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն uկuելուց առաջ լուծարային հանձնաժողովը առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակում է տեղեկություններ տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի եւ ժամկետների մաuին: Պահանջների բավարարման վայրին, կարգին եւ ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպեu նաեւ դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են uտանում առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում հրապարակվելու հաջորդ oրվանից:
9. Uույն հոդվածի 2-րդ մաuի երկրորդ հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 oրից պակաu լինել: Պահանջների բավարարման uահմանված ժամկետը որեւէ հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:
10. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպեu նաեւ դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:
Հոդված 94. Լուծարային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը եւ հաշվետվությունները
1. Ներդրումային ընկերության լուծարման գործընթացի նկատմամբ վերահuկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող ներդրումային ընկերությունում Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերuտուգում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով, ձեւով, հաճախականությամբ եւ ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով եւ ձեւով իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաu, քան ամիuը մեկ անգամ, տեղեկություններ հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող օրաթերթում:
4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջել ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ:
Հոդված 95. Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը եւ այն լուծարվող ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաuտատվելու պահից եռoրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ:
2. Կենտրոնական բանկը տաuնoրյա ժամկետում կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաuտատելու կամ հաuտատումը մերժելու մաuին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաuտատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է uույն oրենքի պահանջները:
3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաuտատելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-oրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաuտատումը մերժելու հիմքերը եւ լուծարային հաշվեկշիռը լուծարվող ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաuտատվելուց հետո այն հաuտատելու մաuին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաuտատելու մաuին որոշումը կայացնելու պահից եռoրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող ներդրումային ընկերությանը գրանցումից հանելու մաuին գրառում է կատարում ներդրումային ընկերությունների գրանցումների մատյանում, որից հետո ներդրումային ընկերությունը համարվում է լուծարված, իuկ նրա գործունեությունը դադարած: Կենտրոնական բանկն այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաuտատելու մաuին որոշումը կայացնելու պահից եռoրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը ներդրումային ընկերության լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է ներդրումային ընկերության լուծարման հետ կապված պարտավորություններից:
Հոդված 96. Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը
1. Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը կատարվում է լուծարվող ներդրումային ընկերության գույքի հաշվին:
2. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրության սահմանաչափեր:
ԳԼՈՒԽ 10. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 97. Ծառայողական տեղեկատվությունը
1. Սույն օրենքի իմաստով՝ ծառայողական տեղեկատվություն (այսուհետ նաեւ՝ տեղեկություն) է համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձին (այդ թվում նաեւ՝ Կենտրոնական դեպոզիտարիային) հաճախորդի հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որեւէ տեղեկությունը, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաեւ հաճախորդի առեւտրային կամ ծառայողական գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի կամ օգտակար մոդելի մասին տեղեկությունը եւ նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել եւ ներդրումային ծառայություններ մատուցող անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված սույն հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկությունը համարվում է ծառայողական տեղեկատվություն:
Հոդված 98. Ծառայողական տեղեկության հրապարակումը
1. Ծառայողական տեղեկությունների հրապարակումը այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ներդրումային ծառայություններ մատուցող անձը, նրա ղեկավարը կամ ծառայողը պարտավոր են մերժել ծառայողական տեղեկության տրամադրման ցանկացած միջնորդություն կամ պահանջ, եթե այն չի ներկայացվել սույն օրենքի դրույթներին համապատասխան:
Ծառայողական տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետեւանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
2. Ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվում եւ սույն հոդվածի 1-ին մասով չի արգելվում՝
1) ներդրումային ծառայություններ մատուցող անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ նրա համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց եւ կազմակերպություններին տվյալ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկություն հայտնելը կամ տրամադրելը, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, եւ եթե այդ անձինք եւ կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը եւ ձեռնպահ մնալ այն հրապարակելուց.
2) ներդրումային ծառայություններ մատուցող անձի հաճախորդի կողմից կամ վերջինիս գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակումը.
3) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում Կենտրոնական բանկին ծառայողական տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական բանկն իրավունք ունի ներդրումային ծառայություններ մատուցող անձանց վերահսկողության ընթացքում ստանալ եւ ծանոթանալ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հաճախորդներին վերաբերող տեղեկություններին, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային եւ այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման կամ վերահսկողության սույն օրենքով սահմանված այլ նպատակների համար.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկությունների տրամադրումը:
Հոդված 99. Ծառայողական տեղեկությունները պահպանելու պարտականությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են ծառայողական տեղեկությունները պահպանել սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաեւ այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ծառայողական տեղեկություն հրապարակելը, ինչպես նաեւ իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով՝ դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրել, չխոչընդոտել կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետեւանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել եւ կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ծառայողական տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:
Հոդված 100. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը
1. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը, սույն օրենքով սահմանված դեպքերում եւ հիմքերով, պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձեւով հաղորդելն է:
2. Այն անձը (բացառությամբ ներդրումային ծառայություններ մատուցող անձի), որին ծառայողական տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել իր ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունի դրանք այլ անձանց տրամադրել: Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդներին վերաբերող Կենտրոնական բանկին հայտնի դարձած ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:
Հոդված 101. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը քաղաքացիական եւ քրեական գործերով
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը քաղաքացիական գործերով պահանջվող ծառայողական տեղեկությունները տրամադրում է միայն դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված որոշման հիման վրա, որի մեջ պետք է նշվի նաեւ անձը եւ նրան վերաբերող այն տեղեկությունները, որոնք ենթակա են տրամադրման:
2. Քրեական գործերով ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
3. Արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման հիման վրա այդ որոշման մեջ չնշված այլ անձանց վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը:
Հոդված 102. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին)
ՆԵրդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին) իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 4. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱ
ԳԼՈՒԽ 11. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 103. Գործունեության լիցենզիան
1. Կարգավորվող շուկայի (այսուհետ նաեւ՝ շուկա) օպերատոր է (այսուհետ սույն բաժնում՝ օպերատոր) համարվում սույն օրենքով սահմանված կարգով արժեթղթերի առեւտրի կազմակերպման լիցենզիա (այսուհետ սույն գլխում՝ լիցենզիա) ստացած բաժնետիրական ընկերությունը:
2. Արգելվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի արժեթղթերի առեւտրի կազմակերպումը: Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ շուկայի ցանկացած միջոց օգտագործելով, ցանկացած արժեթղթով գործարք կատարել, եթե տվյալ շուկայի կազմակերպիչը չունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա:
3. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
4. Յուրաքանչյուր շուկա կարող է ունենալ միայն մեկ օպերատոր:
5. Օպերատորն իրավունք ունի կազմակերպել արտարժույթի հրապարակային առեւտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով եւ շուկայի կանոններով սահմանված պահանջներին համապատասխան: Այդ դեպքում օպերատորն իրավունք ունի իրականացնել նաեւ արտարժույթի հրապարակային առեւտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում եւ հաշվանցում (քլիրինգ):
6. Օպերատորը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ արտարժույթի առեւտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով իրավունք ունի սահմանել երաշխիքային հիմնադրամի չափը, կազմը եւ ձեւավորման ու օգտագործման պայմանները:
7. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով օպերատորին թույլատրել լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
8. Օպերատորին արգելվում է իրականացնել շուկայի կազմակերպման հետ չկապված այլ գործունեություն կամ ցանկացած այլ գործունեություն, որը կապված է շուկայի կազմակերպման հետ, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել շուկայի բնականոն գործունեությունը, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով:
9. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա չունեցող անձին (անձանց խմբին) արգելվում է «արժեթղթերի կարգավորվող շուկա», «ֆոնդային բորսա» բառակապակցությունները, դրանց հոլովված ձեւերը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում:
10. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի վրա, եթե այն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով առեւտրի կազմակերպման գործառույթներ:
Հոդված 104. Օպերատորի գրանցումը եւ լիցենզավորումը
1. Օպերատորի պետական գրանցման եւ լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված ձեւով եւ բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝
1) գրանցման եւ լիցենզավորման դիմում.
2) օպերատորի գործարար ծրագիրը.
3) օպերատորի հիմնադիրների ժողովի կողմից հաuտատված օպերատորի կանոնադրությունը՝ 6 օրինակից.
4) տեղեկություններ օպերատորի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ.
5) օպերատորի հիմնադիրների ժողովի որոշումը՝ օպերատորի ղեկավարներ նշանակելու մաuին.
6) տեղեկություններ օպերատորի ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների նոտարական կարգով վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.
7) օպերատորում նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը.
8) շուկայի կանոնների նախագծերը.
9) օպերատորի կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող որեւէ բանկում բացված կուտակային հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.
10) տվյալ շուկայում կնքված գործարքների արդյունքում ծագող պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը.
11) ներդրումային ծառայություններ մատուցող առնվազն հինգ անձանց հետ կնքված՝ առեւտրի մասնակցության նախնական համաձայնագրերը.
12) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդված 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների եւ ղեկավարների համար:
3. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով եւ դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմորդը պարտավոր է ներկայացնել նաեւ փոփոխված տեղեկությունները՝ մինչեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցելու եւ լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը եւ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները եւ փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:
Հոդված 105. Գրանցման եւ լիցենզավորման մասին որոշումը
1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օպերատորին գրանցելու եւ լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին, եւ առկա չեն օպերատորի գրանցումը եւ լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման եւ լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը եւ լիցենզիան հանձնել օպերատորին:
3. Կենտրոնական բանկը գրանցում եւ լիցենզավորում է օպերատորին կամ մերժում է գրանցումը եւ լիցենզավորումը դիմումը ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:
4. Գրանցման եւ լիցենզավորման վերաբերյալ որոշում ընդունելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով գրանցում է շուկայի կանոնները:
5. Կենտրոնական բանկը օպերատորի գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո հինգoրյա ժամկետում այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիu կողմից օպերատորի գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:
6. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից օպերատորը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Հոդված 106. Գրանցման եւ լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը
Կենտրոնական բանկը կարող է մերժել օպերատորի գրանցումը եւ լիցենզավորումը, եթե՝
1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
2) օպերատորի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
3) օպերատորը չի բավարարում սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով շուկայի կազմակերպման համար սահմանված պահանջներին,
4) օպերատորի կանոնադրությունը հակասում է օրենքին,
5) շուկայի կանոնները հակասում են սույն օրենքին եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին, կամ կանոնների դրույթները ճշգրիտ եւ բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող է վտանգվել շուկայի բնականոն գործունեությունը կամ ներդրողների շահերը,
6) Կենտրոնական բանկը մերժել է կամ մերժում է օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզեւ մեկը,
7) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է կամ գործելով ծրագրին համապատասխան օպերատորը չի կարող ապահովել շուկայի բնականոն գործունեությունը,
9) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օպերատորի հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել ներդրողների շահերը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը,
10) չի վճարվել Կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը:
Հոդված 107. Պետական տուրքը
Սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 108. Օպերատորի գործարար ծրագիրը
1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար եւ պետք է պարունակի օպրատորի կողմից ներդրվող առեւտրային, տեղեկատվական եւ այլ համակարգերի, դիմորդի կազմակերպական կառուցվածքի, նրա կողմից կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ դրանց տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Գործունեության ընթացքում օպերատորը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման եւ լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
3. Օպերատոըը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահ՟մանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը եւ դրանում կատարվող փոփոխությունները:
Հոդված 109. Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելը օպերատորի լուծարման, վերակազմակերպման, սնանկացման եւ օրենքով սահմանված այլ դեպքերում
Կենտրոնական բանկի խորհուրդը օպերատորի լիցենզիան ոչ որպես պատժամիջոց ուժը կորցրած է ճանաչում լուծարման, վերակազմակերպման, սնանկացման եւ օրենքով սահմանված այլ հիմքերով:
Հոդված 110. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը եւ դրա իրավական հետեւանքները
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած է ճանաչվել, եթե.
1) օպերատորը լիցենզիա ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ չի իրականացնում շուկայի կազմակերպման գործունեություն.
2) ի հայտ են եկել սույն օրենքի 106-րդ հոդվածով սահմանված հիմքերը.
3) օպերատորը լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
4) օպերատորը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.
5) օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ շուկայի կանոնների պահանջների պարբերական (երկու եւ ավելի) կամ էական խախտումներ.
6) օպերատորը չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները սահմանված ժամկետում կամ չափով.
7) խախտվել են սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի սահմանաչափերը՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալու դեպքում Կենտրոնական բանկն կարող է օպերատորին հանձնարարել որոշակի ժամկետում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը:
3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել օպերատորի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Կենտրոնական բանկը կարող է մերժել օպերատորի լիցենզիայի գործողության կամավոր դադարեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած չճանաչել, եթե.
1) լիցենզիայի գործողության դադարեցումը կզրկի արժեթղթերի շուկան կենսական նշանակության միակ ծառայությունից, կամ
2) լիցենզիայի գործողության դադարեցմամբ կարող է առաջանալ շուկայի ծավալուն ցնցում, ճգնաժամ, շուկայի կանոնավոր գործունեության նշանակալից խափանումներ կամ դրա իրական սպառնալիք:
5. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դիմումը ստանալու պահից 30 օրվա ընթացքում որոշում է կայացնում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ:
7. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու oրվանից օպերատորը զրկվում է շուկայի կազմակերպման իրավունքից: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից օպերատորը ենթակա է լուծարման` oրենքով uահմանված կարգով:
8. Uույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապեu հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
9. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը այն ընդունվելուց հետո եռoրյա ժամկետում տրամադրվում է օպերատորին: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կաuեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
Հոդված 111. Գործառնական ռիսկերի կառավարումը
1. Գործարքների կատարման եւ դրանց վերաբերյալ տեղեկատվության գրանցման համար օպերատորի կողմից գործածվող տեղեկատվական եւ այլ համակարգերը պետք է լինեն հուսալի եւ առավելագույնս նվազեցնեն շուկայական եւ շուկայի մասնակիցների գործառնական ռիսկերը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել սույն հոդվածի 1-ին մասում նշված համակարգերի նվազագույն տեխնիկական պահանջներ եւ հուսալիության չափանիշներ:
3. Գործառնական եւ կառավարչական ռիսկերը կառավարելու համար օպերատորը պարտավոր է ձեռնարկել ներքին հսկողության բավարար միջոցներ:
Հոդված 112. Օպերատորի կանոնադրական կապիտալը եւ ընդհանուր կապիտալը
1. Օպերատորի կանոնադրական կապիտալի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
2.Օպերատորի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) եւ լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են՝ կանոնա՟դրա՟կան կապիտալը, չբաշխված շահույթը եւ Կենտրոնական բան՟կի կողմից սահմանված այլ տարրերը:
4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նորմատիվների հաշվարկման նպա՟՟տակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրա՟ցուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշ՟վարկում:
Հոդված 113. Նշանակալից մասնակցությունը
1. Օպերատորում նշանակալից մասնակցություն կարող են ձեռք բերել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, ապահովագրական ընկերությունները, Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունը, այլ կարգավորվող շուկայի օպերատորը:
2. Օպերատորում նշանակալից մասնակցության ձեռքբերման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 54-ից 57-րդ հոդվածների դրույթները:
ԳԼՈՒԽ 12. ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 114. Օպերատորի կառավարումը
1. Օպերատորը պարտավոր է ձեւավորել դիտորդ (տնօրենների) խորհուրդ, որի բացառիկ իրավասությանն է պատկանում շուկայի կանոնների, դրանցում փոփոխությունների եւ/կամ լրացումների հաստատումը: Դիտորդ խորհրդի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում են օպերատորի կանոնադրությամբ:
2. Օպերատորի գործադիր մարմնի անդամը, ինչպես նաեւ օպերատորի ցանկացած այլ պաշտոնատար անձ կամ աշխատակից (բացառությամբ դիտորդ խորհրդի անդամից կամ նախագահից) իրավունք չունեն լինել ներդրումային ծառայություններ մատուցող որեւէ անձի ղեկավար, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից:
3.Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ հանդիսանալ օպերատորի գործադիր մարմնի անդամ: Օպերատորի գործադիր մարմնի եւ դիտորդ խորհրդի անդամ, վերահսկող ծառայության ղեկավար, կարգապահական հանձնաժողովի նախագահ կամ նման այլ մարմինների ղեկավար (այսուհետ նաեւ՝ օպերատորի ղեկավար) կարող է լինել միայն բարի գործարար համբավ, կարգավորվող շուկայի օպերատորի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ ունեցող անձը, ով՝
1) ունի սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում.
2) դատավճռով զրկված չէ ֆինանuական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
3) ճանաչված չէ uնանկ եւ չունի չմարված (չներված) պարտավորություններ,
4) անցյալում չի կատարել այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիu եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպեu օպերատորի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել օպերատորի գործունեության համապատաuխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել օպերատորի uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.
5) քրեական գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ կամ ամ՟բաս՟տան՟յալ:
4. Օպերատորը պարտավոր է ձեւավորել օպերատորի, նրա ղեկավար մարմինների, շուկայի մասնակիցների գործունեությունը, ինչպես նաեւ շուկայում կազմակերպվող առեւտուրը վերահսկող ծառայություն, որի ձեւավորման կարգը եւ իրավասությունները սահմանվում են շուկայի կանոններով: Վերահսկող ծառայության անդամը եւ աշխատակիցը պետք է ունենա սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում:
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանել պահանջներ, որոնք անհրաժեշտ են օպերատորի կառավարման մարմինների եւ ղեկավարների իրավասությունները հստակ տարանջատելու համար:
6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է օպերատորի վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով:
Հոդված 115. Շուկայի կանոնները
1. Շուկայի բնականոն եւ իրավաչափ գործունեությունը ապահովելու համար օպերատորը պարտավոր է սահմանել շուկայի կանոններ:
2. Շուկայի կանոնները պետք է ներառեն առնվազն՝
1) շուկայի կազմակերպական կառուցվածքը (կազմակերպվող շուկաների, ենթաշուկաների կամ հարթակների նկարագրությունը), ինչպես նաեւ օպերատորի կազմակերպական կառուցվածքը այնքանով, որքանով այն սահմանված չէ օպերատորի կանոնադրությամբ.
2) շուկայում առեւտրին արժեթղթերի թույլատվության, թույլտվության կասեցման եւ դադարեցման պայմանները, ընթացակարգը եւ ժամկետները.
3) առեւտրի կարգը.
4) օպերատորին տեղեկատվության ներկայացման կարգը եւ պայմանները.
5) շուկայի մասնակիցների (անդամների) առեւտրին մասնակցելու թուլտվության տրամադրման, դրա կասեցման եւ դադարեցման կարգը եւ պայմանները.
6) արժեթղթերի գների, կնքված գործարքների վերաբերյալ տեղեկատվության եւ արժեթղթերի առեւտրի հետ կապված այլ տեղեկատվության բացահայտման, գրանցման եւ փոխանակման կարգը.
7) հաշվետու թողարկողների եւ շուկայի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, շուկայի այլ մասնակիցների եւ օպերատորի նկատմամբ.
8) շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվության տրամադրման, կասեցման, դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն ունեցող անձանց, օպերատորի կառավարման մարմնի կամ այդ մարմնի անդամների իրավունքները, պարտականությունները, ընտրության կամ նշանակման եւ պաշտոնից ազատելու կարգը եւ պայմանները.
9) օպերատորի կողմից սահմանված՝ շուկայի կանոնների խախտման համար պատասխանատվությունը.
10) արժեթղթերով գործարքների շուրջ առաջացող վեճերի լուծման կարգը.
11) սակագները, այդ թվում` շուկայում առեւտրին մասնակցության եւ շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվության վճարները.
12) էթիկայի եւ վարվելակերպի կանոնները.
13) երաշխիքային հիմնադրամի ձեւավորումը եւ օգտագործումը կարգավորվող դրույթներ, եթե այդպիսին ձեւավորված է:
3. Շուկայի կանոնները պետք է սահմանեն շուկայում առեւտրին մասնակցելու իրավունքի տրամադրման պայմանագրերի, ինչպես նաեւ այն թողարկողների հետ կնքվող պայմանագրերի ստանդարտ պայմանները, որոնց արժեթղթերը պետք է թույլատրվեն շուկայում առեւտրին:
4. Օպերատորի եւ շուկայի մասնակցի կամ թողարկողի միջեւ կնքված` շուկային մասնակցելու, թողարկողի արժեթղթերի՝ շուկայում առեւտրին թույլատրելու, շուկայում արժեթղթերով գործարքներ կնքելու կամ այլ ծառայությունների համար վճարումների վերաբերյալ պայմանագիրը շուկայի կանոնների մաս չի համարվում:
Հոդված 116. Շուկայի կանոնների գրանցումը
1. Օպերատորի դիտորդ խորհրդի կողմից հաստատված շուկայի կանոնները, դրանցում փոփոխությունները եւ լրացումները (այսուհետ նաեւ՝ շուկայի կանոններ) պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկի գրանցմանը:
2. Շուկայի կանոնները գրանցելու համար օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում միջնորդագիր (հայտ), որի ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից: Միջնորդագրին կից ներկայացվում է առաջարկվող կանոնների նախագծերը, ինչպես նաեւ դրանց ներդրման անհրաժեշտության հիմնավորումը:
3. Կենտրոնական բանկը կարող է սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի ճշգրտությունը եւ արժանահավատությունը գնահատելու նպատակով օպերատորից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթեր: Օպերատորը սույն մասում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրավոր ձեւով Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները եւ փաստաթղթերը:
4. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից 45 օրվա ընթացքում:
5. Կենտրոնական բանկը կարող է մերժել կանոնների գրանցումը, եթե միջնորդագրին կից ներկայացվել են ապակողմնորոշիչ, ոչ լիարժեք, հակասական տվյալներ կամ առաջարկվող կանոնները հակասում են սույն օրենքին եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով վտանգում են ներդրողների կամ այն անձանց օրինական շահերը, որոնց վրա տարածվում են ներկայացված կանոնները:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ կարգադրել օպերատորին իր կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում որոշակի կանոն (կանոններ) կամ դրա իրավասության շրջանակներում որոշակի որոշում ընդունել կամ այլ գործողություն ձեռնարկել՝ նշելով նման որոշման (կարգադրության) հիմքերը, եթե պարզի, որ օպերատորը չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները, կամ չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը, կամ նման կանոնները կամ գործողություններն անհրաժեշտ են ներդրողների պաշտպանության համար:
7. Օպերատորի դիտորդ խորհրդի կողմից հաստատված շուկայի կանոններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից: Օպերատորը պարտավոր է շուկայի կանոնները Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում: Կանոնները օպերատորի կողմից կարող են հրապարակվել միայն Կենտրոնական բանկի կողմից դրանց գրանցումից հետո:
ԳԼՈՒԽ 13. ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 117. Օպերատորի ընդհանուր պարտականությունները
1. Օպերատորը պարտավոր է ընդունել եւ կիրառել այնպիսի կանոններ, որոնք կապահովեն շուկայի թափանցիկ եւ արդյունավետ գործունեությունը:
2. Սույն բաժնի իմաստով շուկայի գործունեությունը համարվում է արդյունավետ եւ թափանցիկ, եթե.
- շուկայում մասնակիցների կողմից առաջարկների եւ գործարքների իրականացումը կազմակերպված է այնպես, որ դրանց մասին տեղեկատվությունը անմիջապես հասանելի է դառնում մասնակիցներին եւ դրանք իրականացվում են սահմանված պահանջներին համապատասխան, եւ
- շուկայի բոլոր մասնակիցները միաժամանակ եւ հավասարապես ստանում են թողարկողների եւ արժեթղթերի առեւտրի վերաբերյալ տեղեկատվություն եւ այդ տեղեկատվությունը մատչելի է հանրությանը:
Հոդված 118. Մասնակիցների հավասարությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը իրավունք ունի դառնալ շուկայի մասնակից, եթե նա համապատասխանում է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով եւ տվյալ շուկայի կանոններով սահմանված պահանջներին: Օպերատորն իրավունք ունի իր կանոնադրությամբ եւ շուկայի կանոններով սահմանել, որ միայն շուկայի մասնակիցները կարող են մասնակցել շուկայում առեւտրին:
2. Թողարկողը կամ շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը կարող է դիմել շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվության համար, եթե տվյալ արժեթղթերը, թողարկողը եւ արժեթղթերով առեւտուրը համապատասխանում են սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով եւ տվյալ շուկայի կանոններով սահմանված պահանջներին:
3. Օպերատորը թույլ է տալիս տվյալ արժեթղթերով առեւտուրը կամ անձանց թույլ է տալիս մասնակցել առեւտրին միայն այն դեպքում, եթե տվյալ արժեթղթերի թողարկողը եւ շուկային մասնակցելու համար դիմող անձը համապատասխանում են շուկայի կանոններով սահմանված պահանջներին եւ վճարում են օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների համար:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վճարները պետք է հավասար լինեն շուկայի բոլոր մասնակիցների եւ շուկայում վաճառվող արժեթղթերի բոլոր թողարկողների կամ դրանց խմբերի համար:
Հոդված 119. Առեւտրի ազդագրի հրապարակման պահանջը արժեթղթերի` շուկայում առեւտրին թույլտվության դեպքում
1. Առանց սույն օրենքի պահանջներին բավարարող առեւտրի ազդագրի հրապարակման, արժեթղթերի թույլտվությունը կարգավորվող շուկայում առեւտրին արգելվում է:
2. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, սույն օրենքի 8-ից 11-րդ, 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ եւ 23-րդ հոդվածներով սահմանված ազդագրի եւ դրա լրացումների գրանցմանն ու հրապարակմանը վերաբերող դրույթները կիրառվում են առեւտրի ազդագրի եւ դրա լրացումների նկատմամբ:
3. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, սույն օրենքի 18-րդ, 19-րդ եւ 23-րդ հոդվածներով սահմանված հրապարակային առաջարկներին, տեղաբաշխողներին եւ թողարկողներին վերաբերող դրույթները կիրառվում են շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվության, շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձանց եւ հաշվետու թողարկողների նկատմամբ:
4. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածները կիրառվում են առեւտրի ազդագրի նկատմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վնաս պատճառած անձն իրավունք ունի վնասը փոխհատուցել շուկայում վաճառվող արժեթղթերը վնասը կրած անձից գնելով՝ այն գնով, որը նախկինում վճարվել է արժեթղթի համար կամ դրանց վաճառքի գնով՝ շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվությունից անմիջապես հետո:
5. Սույն բաժնի 11-ից 14-րդ գլուխների արժեթղթերին վերաբերող դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի վրա: Նշված արժեթղթերը թույլատրվում են շուկայում առեւտրին եւ վաճառվում են շուկայում տվյալ շուկայի կանոններին համապատասխան:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի` շուկայում առեւտրին թույլտվության, դրանց առեւտրի եւ դրանցով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) քլիրինգի եւ վերջնահաշվարկի հատուկ պայմաններ եւ կարգ:
Հոդված 120. Առեւտրի ազդագրի հրապարակումը եւ արժեթղթերի թույլտվությունը շուկայում առեւտրին
1. Առեւտրի ազդագիրը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արժեթղթերը շուկայում առեւտրին թույլատրելու նախորդ աշխատանքային օրը առնվազն էլեկտրոնային եղանակով` թողարկողի, արժեթղթերի վաճառքն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձի (այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձի) կամ տվյալ շուկայի օպերատորի ինտերնետային կայքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք պարտավոր են առեւտրի ազդագրի տպագիր տարբերակը ցանկացած անձի պահանջով տրամադրել վերջինիս` գանձելով միայն ազդագրի պատճենահանման ծախսերը: Ամփոփաթերթի տպագիր տարբերակը ցանկացած անձի պահանջով պետք է տրամադրվի վերջինիս անվճար: Ազդագրի տպագիր տարբերակը անձին պետք է տրամադրվի ոչ ուշ, քան նման պահանջը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը:
3. Կենտրոնական բանկը պարտավոր է իր կողմից գրանցված առեւտրի ազդագիրը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում` ազդագրի գրանցման օրվանից 12 ամիս ժամկետով:
4. Սույն օրենքով սահմանված առեւտրի ազդագրի փոխարեն կարող է հրապարակվել տվյալ արժեթղթերի հրապարակային առաջարկի համար կազմված ազդագիրը, եթե թողարկողը կամ տեղաբաշխողը դիմում է շուկայում առեւտրին թույլտվության համար տվյալ արժեթղթերի տեղաբաշխման ավարտից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով իրավունք ունի որոշակի պայմանների եւ չափանիշների համապատասխանող թողարկողների կամ արժեթղթերի համար սահմանել կարգավորվող շուկայում առեւտրին արժեթղթերի պարտադիր թույլտվության պահանջ:
Հոդված 121. Առեւտրի ազդագրի հրապարակման պահանջից բացառությունները
1. Սույն օրենքի 119-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ առեւտրի ազդագրի հրապարակման պահանջը չի տարածվում հետեւյալ արժեթղթերի վրա.
1) բաժնետոմսեր, որոնց ընդհանուր քանակը 12 ամսվա ընթացքում կազմում է տվյալ կարգավորվող շուկայում արդեն իսկ առեւտրին թույլատրված նույն դասի բաժնետոմսերի ընդհանուր քանակի ոչ ավել, քան 10 տոկոսը.
2) բաժնետոմսեր, որոնք թողարկվել են տվյալ կարգավորվող շուկայում արդեն իսկ առեւտրին թույլատրված տվյալ թողարկողի նույն դասի բաժնետոմսերով փոխանակման համար, եթե դա չի հանգեցնում թողարկողի կանոնադրական կապիտալի ավելացմանը.
3) արժեթղթեր, որոնք փոխանակման միջոցով առաջարկվում են թողարկողի կողմից այլ ընկերության ձեռքբերման (կլանման) կապակցությամբ, եւ առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է առեւտրի ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն.
4) արժեթղթերը, որոնք թողարկողի կողմից առաջարկվում են միացող ընկերության բաժնետերերին՝ թողարկողին այլ ընկերության միացման կապակցությամբ, եւ առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը Կենտրոնական բանկի կարծիքով պարունակում է առեւտրի ազդագրով պահանջվող տեղեկատվությանը համարժեք տեղեկատվություն.
5) տվյալ շուկայում առեւտրին արդեն իսկ թույլատրված բաժնետոմսերի դիմաց որպես շահաբաժին վճարվող նույն դասի բաժնետոմսեր, եթե առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն բաժնետոմսերի քանակի եւ տեսակի, ինչպես նաեւ առաջարկի նպատակի եւ պայմանների վերաբերյալ.
6) արժեթղթերը, որոնք առաջարկվում են թողարկողի կամ թողարկողի խմբին պատկանող անձի կողմից տվյալ թողարկողի գործող կամ նախկին ղեկավարներին կամ աշխատակիցներին, եթե նույն դասի արժեթղթերն արդեն իսկ թույլատրված են տվյալ շուկայում առեւտրին եւ առկա է շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն բաժնետոմսերի քանակի եւ տեսակի, ինչպես նաեւ առաջարկի նպատակի եւ պայմանների վերաբերյալ.
7) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով կանոնադրական կապիտալի ավելացման դեպքի վրա.
8) բաժնետոմսերը, որոնք պատկանում են տվյալ կարգավորվող շուկայում արդեն իսկ առեւտրին թույլատրված բաժնետոմսերի նույն դասին եւ որոնք թողարկվել են այլ արժեթղթերի հետ փոխանակման կամ դրանցից բխող իրավունքների իրականացման նպատակով.
9) արժեթղթեր, որոնք թողարկվել են շուկայում առեւտրին արդեն իսկ թույլատրված բաժնետոմսերի թողարկողի կողմից, եթե առաջարկվող արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը 12 ամսվա ընթացքում չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված փաստաթղթի հիման վրա թողարկողը կամ շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը կարող է դիմել արժեթղթերի՝ շուկայում առեւտրին թույլտվության համար միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար թողարկողը կամ արժեթղթերի՝ շուկայում առեւտրին թույլտվությունը հայցող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում, որի ձեւը եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը նախնական համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Սույն հոդվածի 1-րդ մասի 3-ից 6-րդ կետերի իմաստով փաստաթուղթը համարվում է շահագրգիռ ներդրողներին հասանելի, եթե այն պատշաճ ձեւով առաքվել է բոլոր շահագրգիռ ներդրողներին կամ հրապարակվել է թողարկողի կամ արժեթղթերի՝ շուկայում առեւտրին թույլտվությունը հայցող անձի պաշտոնական ինտերներտային կայքում եւ տպագիր եղանակով մատչելի է բոլոր շահագրգիռ ներդրողների համար թողարկողի կամ արժեթղթերի՝ շուկայում առեւտրին թույլտվությունը հայցող անձի գլխամասային գրասենյակում: Սույն հոդվածի 1-րդ մասի 3-ից 6-րդ կետերի իմաստով շահագրգիռ ներդրողն այն անձն է, որին հասցեագրված է տվյալ արժեթղթերի առաջարկը:
Հոդված 122. Առեւտրի ազդագրի լրացումները
Առեւտրի ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու պահից մինչեւ արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առեւտրին թույլտվություն տալու օրը առեւտրի ազդագրում ներառվող տեղեկատվության փոփոխության, ցանկացած նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողը կամ շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից կամ այն օրվանից, երբ նա ակնհայտորեն կարող էր տեղեկանալ տվյալ փոփոխության մասին, 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել առեւտրի ազդագրի լրացում: Առեւտրի ազդագրի մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-ից 5-րդ մասերի դրույթները:
Հոդված 123. Վեճերի լուծումը
1. Անձը կարող է դատական կարգով կամ, եթե նրա եւ օպերատորի միջեւ առկա է վեճերը միջնորդ դատարանին հանձնելու գրավոր համաձայնություն, ապա միջնորդ դատարանի միջոցով ճանաչել իր արժեթղթերը շուկայում առեւտրին թույլատրելու իրավունքը եւ պարտավորեցնել օպերատորին թույլատրել իր արժեթղթերը շուկայում առեւտրին:
2. Անձը կարող է դատական կարգով կամ, եթե նրա եւ օպերատորի միջեւ առկա է վեճերը միջնորդ դատարանին հանձնելու գրավոր համաձայնություն, ապա միջնորդ դատարանի միջոցով ճանաչել շուկային մասնակցելու իր իրավունքը եւ պարտավորեցնել օպերատորին իրեն շուկայի մասնակցի կարգավիճակ տրամադրել:
Հոդված 124. Շուկայի մասնակցի պարտավորությունները
Շուկայի մասնակիցը պարտավոր է՝
1) պահպանել շուկայի կանոնների պահանջները.
2) օպերատորին տրամադրել իրավական ակտերով եւ շուկայի կանոններով սահմանված ճշգրիտ եւ լիարժեք տեղեկատվություն.
3) օպերատորի պահանջով կամ շուկայի կանոններով սահմանված դեպքերում օպերատորին տրամադրել շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերով տվյալ շուկայից դուրս կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն.
4) խուսափել շուկայի չարաշահումներից, հետեւել ազնիվ եւ բարեխիղճ առեւտրի սկզբունքներին:
Հոդված 125. Հաշվետու թողարկողի պարտականությունները
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է կատարել սույն օրենքի 124-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պարտավորությունները:
2. Հաշվետու թողարկողի ղեկավարները եւ այլ աշխատակիցները, ինչպես նաեւ թողարկողին հսկող անձինք պարտավոր են հետեւել ազնիվ եւ բարեխիղճ առեւտրի սկզբունքներին՝ տվյալ արժեթղթերով գործարքներ կատարելիս:
3. Հաշվետու թողարկողները, ի հավելումն սույն օրենքի 126-րդ հոդվածով սահմանված պահանջների, պարտավոր են տարեկան հաշվետվությունը հրապարակելուց հետո Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել նախորդ տարվա ընթացքում սույն օրենքով, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված հրապարակված տեղեկատվության մասին հաշվետվություն: Հաշվետվությունը պետք է հղումներ պարունակի ներկայացված տեղեկատվության ձեռքբերման աղբյուրների մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված պահանջը չի կիրառվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների նկատմամբ:
Հոդված 126. Հաշվետու թողարկողների կողմից տեղեկատվության պարբերական բացահայտումը
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել եւ Կենտրոնական բանկ ներկայացնել.
- անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան հաշվետվություններ.
- այլ միջանկյալ հաշվետվություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների բովանդակության, ձեւի եւ պարբերականության նկատմամբ մանրամասն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նշված պահանջների սահմանման ժամանակ հաշվի են առնվում հաշվետու թողարկողի չափերը, դրա կողմից թողարկված արժեթղթերով կատարված գործարքների ծավալները, արժեթղթի տեսակը:
3. Հաշվետու թողարկողը պարտավոր է ցանկացած անձի պահանջով վերջինիս տրամադրել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հաշվետվությունները՝ գանձելով միայն պատճենահանման ծախսերը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում.
- Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համայնքների եւ Կենտրոնական բանկի վրա.
- այն թողարկողների վրա, որոնց կողմից թողարկված արժեթղթերը երաշխավորված են Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի կողմից.
- սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների վրա:
5. Շուկայի օպերատորը կարող է շուկայի կանոններով սահմանել տեղեկությունների բացահայտման լրացուցիչ պահանջներ հաշվետու թողարկողների համար:
6. Սույն հոդվածի եւ սույն օրենքի 127-րդ հոդվածի իմաստով հաշվետու թողարկող է հանդիսանում նաեւ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված դեպոզիտար ստացականի հիմքում ընկած արժեթղթերի թողարկողը:
Հոդված 127. Էական փաստերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտումը
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել իրեն եւ իր կողմից թողարկված արժեթղթերին վերաբերող էական փաստերը եւ տեղեկությունները: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտով սահմանել սույն մասով սահմանված էական փաստերի եւ տեղեկությունների ոչ սպառիչ ցանկը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում սույն օրենքի 126-րդ հոդվածի 4-րդ մասում նշված թողարկողների վրա:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները հաշվետու թողարկողը պարտավոր է ներկայացնել նաեւ Կենտրոնական բանկ եւ այն շուկայի օպերատորին, որտեղ առեւտրին թույլատրված են տվյալ արժեթղթերը:
4. Հաշվետու թողարկողի գրավոր դիմումի հիման վրա Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունների բացահայտման պահանջից բացառություններ, եթե.
- նման տեղեկությունների բացահայտումը հակասում է հանրային շահերին, կամ
- նման տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել հաշվետու թողարկողի օրինական շահերը, պայմանով, որ դրանց չհրապարակումը չի կարող ապակողմնորոշել ներդրողներին՝ հաշվետու թողարկողի արժեթղթերի գնման կամ վաճառքի վերաբերյալ որոշում կայացնելիս:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հաշվետու թողարկողը պարտավոր է էական փաստերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնել միայն Կենտրոնական բանկ՝ դրա չբացահայտման անհրաժեշտության գրավոր հիմնավորման հետ մեկտեղ: Հաշվետու թողարկողը պարտավոր է նշել նաեւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում նշված տեղեկությունները պետք է համարվեն գաղտնի: Նշված ժամկետի ավարտից անմիջապես հետո թողարկողը պարտավոր է բացահայտել այդ տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ինչպես նաեւ ներկայացնել այդ տեղեկությունները այն շուկայի օպերատորին, որտեղ առեւտրին թույլատրված են իր կողմից թողարկված արժեթղթերը:
6. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում տեղեկությունների գաղտնիությունը հարգելու կամ մերժելու մասին: Կենտրոնական բանկը մերժում է դրանց գաղտնիությունը, եթե բավարար հիմնավորումներով գտնում է, որ այդ տեղեկություններն էական են եւ դրանք անմիջապես չհրապարակելը կարող է վտանգել ներդրողների շահերը կամ տվյալ արժեթղթերի արդար գնագոյացումը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի: Տեղեկատվության գաղտնիությունը մերժելու օրվանից 3 օրվա ընթացքում հաշվետու թողարկողը պարտավոր է բացահայտել այդ տեղեկությունները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ինչպես նաեւ ներկայացնել այդ տեղեկությունները այն կարգավորվող շուկայի օպերատորին, որտեղ առեւտրին թույլատրված են իր կողմից թողարկված արժեթղթերը:
7. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել գաղտնի համարվող տեղեկությունները մինչեւ սույն հոդվածի 5-րդ մասում նշված գաղտնիության ժամկետի ավարտը, եթե՝
- այլեւս առկա չեն այդ տեղեկությունները գաղտնի համարելու հիմքերը.
- հաշվետու թողարկողը չի ապահովել այդ տեղեկությունների գաղտնիությունը եւ տեղեկությունները բացահայտվել են երրորդ անձանց:
8. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել այն տեղեկությունների ցանկը եւ նկարագրությունը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում բավարարում է:
9. Եթե հաշվետու թողարկողը չի կատարում իր պարտականությունը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա Կենտրոնական բանկը կարող է ինքնուրույն ուղարկել այդ տեղեկությունները շուկայի օպերատորին եւ հրապարակել, ինչը թողարկողին չի ազատում օրենքով սահմանված պատասխանատվությունից:
10. Գաղտնի տեղեկությունների եւ փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը պարտավոր է ներքին կանոնակարգերով եւ այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման տեղեկությունների եւ փաստաթղթերի հրապարակումը:
11. Շուկայի օպերատորը շուկայի կանոններով կարող է սահմանել էական փաստերի եւ տեղեկությունների բացահայտման լրացուցիչ պահանջներ հաշվետու թողարկողների համար:
Հոդված 128. Հաշվետու թողարկողի աուդիտն իրականացնող անձը եւ հաշվետվությունների աուդիտը
1. Հաշվետու թողարկողի ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտորական ստուգման:
2. Հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու իրավունք ունի այդպիսի թողարկողներին ստուգելու ոլորտում բավարար փորձ եւ մասնագիտական հմտություններ ունեցող անկախ եւ վստահելի աուդիտորական կազմակերպությունը: Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել հաշվետու թողարկղին:
3. Հաշվետու թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված պարբերականությամբ փոփոխել իր աուդիտն իրականացնող անձին:
Հոդված 129. Գործարքները շուկայում
1. Ներդրողների պաշտպանության եւ արժեթղթերի արդար գնագոյացման ապահովման նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել շուկայում առեւտրին արժեթղթի թույլտվության եւ վաճառքի պարտադիր պայմաններ եւ պահանջներ:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է շուկայում արժեթղթով որեւէ գործարք կատարել՝ ի խախտումն սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի եւ դրանց համապատասխան ընդունված` շուկայի կանոնների, իսկ օպերատորին արգելվում է թույլատրել նման գործարքը կամ չհետապնդել նման խախտումը:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով արգելել շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերի վաճառքը տվյալ շուկայից դուրս:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում բացառություն կազմող որեւէ գործարք է կատարվում շուկայից դուրս ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կամ նրա միջոցով, ապա վերջինս պարտավոր է այդ գործարքի գինը եւ նկարագրությունը ներկայացնել օպերատորին՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով եւ կարգով: Այդ տեղեկատվությունը հրապարակվում է օպերատորի կողմից:
5. Շուկայում արժեթղթի առուվաճառքի պայմանագիրը (գործարքը) համարվում է կնքված շուկայում արված առաջարկը շուկայի կանոնների համաձայն ընդունելու պահից:
Հոդված 130. Արժեթղթերի առեւտրի կասեցումը եւ դադարեցումը
1. Ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ կարգադրել օպերատորին՝
1) առավելագույնը 10 աշխատանքային օրով կասեցնել արժեթղթերի առեւտուրը, եթե խախտվել են կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ կարող են խախտվել արժեթղթերով առեւտրի նկատմամբ սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված պահանջները.
2) դադարեցնել շուկայում որոշակի արժեթղթերի առեւտուրը, եթե խախտվել են առեւտրի նկատմամբ սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված պահանջները կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով տվյալ արժեթղթերով առեւտուրը վտանգում է ներդրողների շահերը.
3) փոփոխել կամ ուժը կորցրած ճանաչել սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված օպերատորի որոշումը:
2. Օպերատորն իրավունք ունի կասեցնել շուկայում առեւտրին թույլատրված որեւէ արժեթղթով առեւտուրը, եթե այդ արժեթղթերի թողարկողը խախտել է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված պահանջները կամ չի կատարել օպերատորի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, կամ եթե առկա է շուկայի կանոններով սահմանված այլ հիմք:
3. Օպերատորն իրավունք ունի դադարեցնել որեւէ արժեթղթով առեւտուրը կարգավորվող շուկայում, եթե այդ արժեթղթերի թողարկողը թույլ է տվել սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված պահանջների էական խախտումներ, կամ եթե առկա է շուկայի կանոններով սահմանված այլ հիմք:
4. Հաշվետու թողարկողի դիմումի հիման վրա օպերատորը դադարեցնում է տվյալ թողարկողի արժեթղթերի առեւտուրը կարգավորվող շուկայում, եթե թողարկողը պատշաճ կերպով կատարել է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված՝ օպերատորի նկատմամբ ստանձնած իր բոլոր պարտականությունները:
Հաշվետու թողարկողի որոշումը իր կողմից թողարկված բաժնետոմսերի՝ կարգավորվող շուկայում առեւտրի դադարեցման վերաբերյալ կայացնում է թողարկողի բաժնետերերի ընդհանուր ժողովը՝ դրան մասնակցող քվեարկող բաժ՟նե՟տոմ՟՟սե՟րի սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմ՟՟սե՟րի սեփականատերերի ձայների 2/3-ից:
5. Օպերատորը պարտավոր է շուկայի կանոններով սահմանված կարգով տեղեկացնել այն թողարկողին, որի արժեթղթերով առեւտուրը սույն հոդվածով սահմանված կարգով կասեցվել կամ դադարեցվել է:
Հոդված 131. Գործարքների գրանցումը
1. Օպերատորը պարտավոր է ժամանակագրական կարգով վարել շուկայում կնքված բոլոր գործարքների ամենօրյա հաշվառում:
2. Օպերատորը պարտավոր է գրանցել արժեթղթով կնքված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ առնվազն այն տեղեկությունները, որոնք վերաբերում են գործարքի կնքման պահին, գործարքը կնքած շուկայի մասնակցին, գործարքի առարկա հանդիսացած արժեթղթին՝ ներառյալ դրա տարբերակիչ ծածկագիրը, անվանական արժեքը եւ գինը:
3. Գործարքների վերաբերյալ օպերատորի կողմից գրանցված տեղեկատվությունը պահպանվում է առնվազն 7 տարի:
4. Գործարքների վերաբերյալ տեղեկատվության գրանցման նպատակով օպերատորն իրավունք ունի շուկայի մասնակիցներից պահանջել տեղեկություններ գործարքի էական պայմանների, գործարքը կնքած շուկայի մասնակցի հաճախորդների կամ պարտատերերի,շուկայի մասնակցի՝ իր հաճախորդի կամ պարտատիրոջ նկատմամբ պարտավորություն ստանձնելու կամ կարգադրություն ստանալու ժամանակի եւ այդ պարտավորությունը կամ կարգադրությունը կատարելու վերաբերյալ եւ այլ տեղեկություններ՝ շուկայի կանոնների համաձայն:
Հոդված 132. Սնանկության հատուկ պայմաններ
1. Անվճարունակ հաշվետու թողարկողի կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվճարունակության կառավարիչը կամ լուծարային կառավարիչը շարունակում է ապահովել ընկերության կողմից շուկայի կանոնների պահպանումը:
2. Սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով ձեւավորված երաշխիքային հիմնադրամին ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կատարված հատկացումները չեն ներառվում ներդրումային ծառայություններ մատուցող անձի եւ երաշխիքային հիմնադրամի միջոցները տիրապետող անձի լուծարային միջոցների մեջ:
Հոդված 133. Հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը պահպանելու պարտականությունը
1. Օպերատորը, նրա մարմինները, դրանց ղեկավարները եւ այլ աշխատակիցները պարտավոր են անորոշ ժամկետի ընթացքում պահպանել եւ երրորդ անձանց հասանելի չդարձնել այն տեղեկատվությունը, որը նրանք ձեռք են բերել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման, օպերատորի գործունեության կամ սույն օրենքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կենտրոնական բանկի հետ վերջինիս համագործակցության կապակցությամբ, եթե այն ենթակա չէ հրապարակման օրենքի, այլ իրավական ակտերի կամ շուկայի կանոնների համաձայն:
2. Օպերատորի համապատասխան մարմինը, դրա ղեկավարները եւ այլ աշխատակիցները սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները հայտնում են օպերատորի այլ մարմնին, ղեկավարներին կամ այլ աշխատակիցներին՝ օպերատորի կանոնադրությամբ կամ այլ ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ այդ տեղեկությունները պահպանելու պարտականություն ունեցող երրորդ անձանց՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Հոդված 134. Տեղեկատվությունը փոխանցելու պարտականությունը
Օպերատորին ներկայացվող տեղեկությունները պետք է լինեն ճշգրիտ, հստակ եւ լիարժեք: Եթե սույն օրենքով, այլ իրավական ակտերով եւ շուկայի կանոններով այլ ժամկետ նախատեսված չէ, տեղեկությունները անձի կողմից օպերատորին ներկայացվում են անհապաղ:
Հոդված 135. Օպերատորի կողմից տեղեկատվության հրապարակումը
Արժեթղթերի շուկայի թափանցիկությունն ապահովելու նպատակով օպերատորը պարտավոր է շուկայի մասնակիցներից եւ հաշվետու թողարկողներից ստացված տեղեկությունները հրապարակել սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ շուկայի կանոններով սահմանված ծավալով եւ կարգով:
Հոդված 136. Առեւտրի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը
1. Օպերատորը պարտավոր է ապահովել շուկայում առեւտրին թույլատրված ցանկացած արժեթղթի առքի, վաճառքի, վերջին գործարքի գնի, գնի փոփոխության, առավելագույն եւ նվազագույն գնի եւ տվյալ արժեթղթերով կնքված գործարքների ծավալի եւ քանակի վերաբերյալ տեղեկատվության մշտական մատչելիությունը:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված տեղեկատվության կազմի, ծավալի, բացահայտման հաճախականության, ձեւի նկատմամբ մանրամասն պահանջներ:
3. Կենտրոնական բանկը կարող է իր կողմից սահմանված դեպքերում եւ կարգով նախատեսել շուկայում առեւտրի վերաբերյալ տեղեկատվության բացահայտման պայմաններից բացառություններ:
Հոդված 137. Տեղեկատվության բացահայտման կարգը
1. Սույն օրենքի 135-րդ եւ 136-րդ հոդվածներում նշված տեղեկատվությունը օպերատորը պարտավոր է բացահայտել առնվազն իր ինտերնետային կայքում:
2. Սույն օրենքի 136-րդ հոդվածում նշված տեղեկատվությունը օպերատորի կողմից բացահայտվում է առնվազն հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Հոդված 138. Տեղեկատվության ներկայացման եւ բացահայտման պարտավորությունից ազատելը
1. Օպերատորին տեղեկատվություն ներկայացնելու կամ տեղեկություններ հրապարակելու պարտականություն ունեցող անձը շուկայի կանոններով սահմանված հիմքերով, կարգով եւ օպերատորի թույլտվությամբ կարող է ազատվել այդպիսի պարտականությունից: Օպերատորը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին նման թույլտվություն տալու վերաբերյալ:
2. Կենտրոնական բանկը կարող է իր կարգադրությամբ պարտավորեցնել օպերատորին ուժը կորցրած ճանաչել սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվությունը, եթե Կենտրոնական բանկի կարծիքով այդպիսի թույլտվության տրամադրումը արդարացված չէ ներդրողների շահերի պաշտպանության, շուկայի կամ թողարկողի վիճակի տեսանկյունից:
3. Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվության տրամադրման վերաբերյալ տեղեկացման ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում չի արձակում սույն հոդվածի 2-րդ մասում նշված կարգադրությունը, ապա Կենտրոնական բանկի համաձայնությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված թույլտվության տրամադրմանը համարվում է տրված:
Հոդված 139. Շուկան վերահսկելու օպերատորի պարտականությունը
1. Օպերատորը պարտավոր է վերահսկել շուկայում գնագոյացումը եւ գործարքների կնքումը՝ ներքին տեղեկատվության օգտագործմամբ, գնային չարաշահմամբ եւ իրավական ակտերի խախտումով կնքված գործարքները բացահայտելու եւ կանխարգելելու նպատակով:
2. Օպերատորը շուկայի մասնակիցներին եւ հաշվետու թողարկողներին վերահսկում է օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ շուկայի կանոններով նախատեսված սահմաններում եւ կարգով:
3. Օպերատորն իրավունք ունի ստուգել շուկայի մասնակիցների՝ շուկայում մասնակցելու վերջիններիս իրավունքի հետ կապված փաստաթղթերը, եւ պահանջել նրանցից տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են վերահսկողության իրականացման համար: Օպերատորը ունի նույնպիսի իրավունքներ նաեւ հաշվետու թողարկողների նկատմամբ:
Հոդված 140. Համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ
1. Օպերատորը եւ Կենտրոնական բանկը համագործակցում են՝ Կենտրոնական բանկի կողմից շուկայի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
2. Օպերատորը պարտավոր է օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտման մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
3. Շուկայի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս Կենտրոնական բանկն իրավունք ունի օպերատորին տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է շուկայի նկատմամբ բավարար վերահսկողություն իրականացնելու համար, ներառյալ հրապարակման ոչ ենթակա այնպիսի տեղեկատվություն, որը Կենտրոնական բանկը ձեռք է բերել սույն օրենքով սահմանված իր վերահսկողական գործառույթների իրականացման կապակցությամբ:
4. Օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկի պահանջով Կենտրոնական բանկին տրամադրել ազատ հասանելիություն օպերատորի կողմից շուկայի կազմակերպման, գործարքների միջնորդավորման, տեղեկատվության փոխանցման համար կիրառվող տեղեկատվական, տեխնոլոգիական եւ այլ համակարգերին:
Հոդված 141. Օպերատորի հաշվետվությունները
1. Օպերատորը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ, այդ թվում՝ իր եռամսյակային եւ անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով, կարգով եւ ժամկետներում:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել օպերատորի, առեւտրի մասնակիցների, հաշվետու թողարկողների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:
3. Օպերատորը սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները եւ/կամ փաստաթղթերը:
Հոդված 142. Օպերատորի կողմից կիրառվող տույժերը
1. Օպերատորը շուկայի կանոններով սահմանված կարգով սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի եւ շուկայի կանոնների պահանջների խախտման համար շուկայի մասնակցի եւ հաշվետու թողարկողի նկատմամբ կարող է կիրառել տույժերը` շուկայի կանոններով սահմանված կարգով եւ չափերով:
2. Անձը, որի նկատմամբ կայացվել է տույժ կիրառելու որոշում, իրավունք ունի որոշումն իրեն հանձնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում այն բողոքարկել դատարանում կամ սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով եւ շուկայի կանոններով սահմանված կարգով օպերատորի կողմից ձեւավորված միջնորդ դատարանում:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տույժերի նշանակման վերաբերյալ որոշման բողոքարկումը չի կասեցնում դրանց կիրառումը:
4.Օպերատորն պարտավոր է շուկայի կանոններով սահմանված կարգով հրապարակել տեղեկատվություն տույժի կիրառման փաստի, ժամանակի, խախտման բնույթի եւ խախտումը թույլ տված անձի ինքնության վերաբերյալ, իսկ եթե տույժը բողոքարկվում է դատարանում, ապա նաեւ դատարանի վճիռը:
ԳԼՈՒԽ 14. ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ
Հոդված 143. Ֆոնդային բորսայի հասկացությունը
1. Ֆոնդային բորսան կարգավորվող շուկա է, որը համապատասխանում է սույն գլխով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին:
2. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, սույն օրենքի՝ շուկային եւ դրա օպերատորին վերաբերող դրույթները տարածվում են համապատասխանաբար ֆոնդային բորսայի (այսուհետ՝ բորսա) եւ ֆոնդային բորսայի օպերատորի (այսուհետ՝ բորսայի օպերատոր) վրա:
Հոդված 144. Բորսայի անդամները
1. Բորսայի անդամն այն անձն է, որին բորսայի օպերատորի կողմից տրամադրվել է բորսայական առեւտրին թույլատրված (ցուցակված) բոլոր կամ որոշ արժեթղթերով գործարքներ կնքելու իրավունք եւ որը գործում է բորսայի կանոններին համապատասխան:
2. Բորսայի անդամ կարող են դառնալ միայն ներդրումային ծառայություններ մատուցող այն անձինք, որոնք բավարարում են բորսայի կանոններով սահմանված պահանջներին:
3. Բորսայի օպերատորն իրավունք ունի իր կանոնադրությամբ եւ բորսայի կանոններով սահմանել, որ միայն բորսայի անդամները կարող են մասնակցել բորսայական առեւտրին:
4. Բորսայի անդամները պարտավոր են վճարել բորսայի օպերատորին մատուցված ծառայությունների համար, եթե այլ բան սահմանված չէ բորսայի կանոններով:
5. Սույն օրենքի՝ կարգավորվող շուկայի մասնակիցներին վերաբերող դրույթները տարածվում են բորսայի անդամների վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով:
Հոդված 145. Բորսայի կանոնները
Ի լրումն շուկայի կանոնների, բորսայի կանոնները պետք է սահմանեն.
1) արժեթղթերի ցուցակման, ցուցակման կասեցման եւ ապացուցակման հիմքերը, պայմանները եւ ընթացակարգը.
2) ցուցակված արժեթղթերի թողարկողների պարտականությունները բորսայի օպերատորի նկատմամբ.
3) բորսայի անդամության շնորհման կամ դադարեցման հիմքերը, պայմանները եւ ընթացակարգը.
4) բորսայի անդամների իրավունքներն ու պարտականությունները բորսայի օպերատորի, մյուս անդամների, ինչպես նաեւ հաճախորդների կամ պարտատերերի նկատմամբ.
5) արժեթղթերի ցուցակման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն ունեցող անձանց, օպերատորի կառավարման մարմնի կամ այդ մարմնի անդամների իրավունքները, պարտականությունները, ընտրության կամ նշանակման կարգը եւ պայմանները:
Հոդված 146. Ցուցակումը
1. Բորսայի օպերատորը կարող է թույլատրել բորսայում միայն այն արժեթղթերի առեւտուրը, որոնք ցուցակվել են բորսայում սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ բորսայի կանոնների համաձայն:
2. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, շուկայում առեւտրին արժեթղթերի թույլտվությանը, թույլտվության կասեցմանը եւ դադարեցմանը վերաբերող դրույթները տարածվում են բորսայում արժեթղթերի ցուցակման, ցուցակման կասեցման եւ ապացուցակման վրա:
Հոդված 147. Ցուցակման պայմանները
1. Բորսայում կարող են ցուցակվել միայն այն արժեթղթերը, որոնք եւ որոնց թողարկողները բավարարում են սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ բորսայի կանոններով սահմանված պահանջներին:
2. Ցուցակման դեպքում արժեթուղթը եւ դրա թողարկողը պետք է բավարարեն առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնք պետք է սահմանեն.
1) թողարկողի նկատմամբ պահանջները, ներառյալ՝ պահանջներ թողարկողի իրավական վիճակի, կապիտալի եւ ֆինանսական դրության, թողարկողի կառավարման մարմինների, թողարկողի գործունեության եւ դրա պայմանների նկատմամբ.
2) արժեթղթերի նկատմամբ պահանջները, ներառյալ՝ դրանց իրավական վիճակի, ազատ շրջանառության հատուկ կանոնների, հրապարակային առաջարկի, նույն դասի արժեթղթերի ցուցակման եւ արժեթղթի ձեւի նկատմամբ.
3) օտարերկրյա թողարկողների կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ պահանջները.
4) այլ պահանջներ, ներառյալ՝ պահանջներ ցուցակված պարտքային արժեթղթերի նվազագույն արժեքի եւ փոխարկելի պարտատոմսերի ցուցակման պայմանների նկատմամբ:
ԳԼՈՒԽ 15. ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ
Հոդված 148. Արժեթղթերը հանձնելու առաջարկը
1. Սույն գլուխը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բաժնետիրական ընկերությունների բաժնային արժեթղթերը հանձնելու առաջարկի վրա, որոնք թույլատրված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առեւտրին:
Թողարկողի կողմից իր թողարկած բաժնային արժեթղթերը գնելու առաջարկը արժեթղթերը հանձնելու առաջարկ չի համարվում:
2. Արժեթղթերը հանձնելու (տենդերի) առաջարկը նույն դասի բոլոր բաժնային արժեթղթերի կամ դրանց որեւէ մասի գնման հրապարակային առաջարկն է, ըստ որի առաջարկ անող անձը կամ անձինք (գնորդը) առաջարկում են տվյալ արժեթղթերի սեփականատերերին տվյալ դասի արժեթղթերի 10 եւ ավելի տոկոսն օտարել (հանձնել) գնորդին: Արժեթղթերը հանձնելու առաջարկը կարող է արվել առնվազն տվյալ արժեթղթերի շուկայական գնով, որի հաշվարկման կարգը եւ պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
3. Մինչեւ արժեթղթերը հանձնելու առաջարկը հրապարակելը անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու համար արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագիր (այսուհետ սույն գլխում՝ հայտարարագիր), որի մեջ ներառվող տեղեկատվության նկատմամբ պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Կենտրոնական բանկը նախնական համաձայնությունը տալու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտարարագիրը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնության տրամադրումը, եթե հայտարարագիրը կամ առաջարկի պայմանները հակասում սույն օրենքին, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին, կամ հայտարարագրում էական փաստ է բացթողնված կամ խեղաթյուրված:
5. Արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես եկող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել արժեթղթերը հանձնելու առաջարկը: Առաջարկին զուգահեռ հրապարակվող կամ արժեթղթերի սեփականատերերին տրամադրվող բոլոր գովազդային եւ այլ նյութերը պետք է պարունակեն հայտարարագրում ներառված տեղեկությունները:
6. Կենտրոնական բանկը կարող է արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձից պահանջել տվյալ առաջարկի համար օգտագործվող ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկություն:
7. Սույն հոդվածով նախատեսված առաջարկությունները, հայտարարությունները, հայտարարագրերը եւ դրանց լրացումները, տեղեկությունները, գովազդային եւ այլ նյութերը (այսուհետ՝ հայտարարություններ) պետք է ներկայացվեն նաեւ տվյալ արժեթղթերի թողարկողին՝ ոչ ուշ, քան դրանց հրապարակման օրը:
8. Արժեթղթերի հանձնման առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկություն կամ խորհուրդ պետք է կատարվի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
9. Արգելվում է արժեթղթերը հանձնելու առաջարկի կապակցությամբ սույն հոդվածի համաձայն հրապարակված կամ տրամադրված հայտարարության մեջ ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ էական որեւէ փաստ խեղաթյուրելը (բաց թողնելը):
10. Արժեթղթերը հանձնելու առաջարկի ընթացքում առաջարկը ներկայացրած անձանց արգելվում է՝
1) առաջարկով նախատեսված արժեթուղթը (կամ դրա հետ փոխանակման ենթակա արժեթուղթը) գնել կամ այն գնելու առաջարկ անել այլ կերպ կամ միջոցով, քան նախատեսված է արժեթղթերը հանձնելու առաջարկով.
2) վաճառել թողարկողի ցանկացած արժեթուղթ, որը նախատեսված է արժեթղթերը հանձնելու տվյալ առաջարկով, կամ որը կարող է փոխարկվել դրանով: Սույն կետը չի սահմանափակում արժեթղթերը հանձնելու առաջարկում տվյալ արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցումը կամ դրա մի մասը սույն հոդվածի 11-րդ մասին համապատասխան այլ արժեթղթերով նախատեսելու հնարավորությունը:
11. Արժեթղթերը հանձնելու առաջարկում տվյալ արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցումը կարող է լինել դրամական միջոցներով եւ/կամ այլ թողարկողի կամ տվյալ թողարկողի՝ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերով, բացառությամբ սույն օրենքի 152-րդ հոդվածի համաձայն արվող արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի, որի դեպքում նշված հատուցումը կարող է լինել միայն դրամական միջոցներով:
Հոդված 149. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները եւ դրանց փոփոխումը
1. Արժեթղթերը հանձնելու առաջարկի ժամկետը չի կարող պակաս լինել 15 օրից եւ ավել` 60 օրից:
2. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները պետք է նույնը լինեն տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերի համար: Այդ առաջարկի կապակցությամբ արժեթղթերի սեփականատերերին հայտարարություններ տրամադրելու դեպքում տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերին պետք է տրամադրվեն նույն հայտարարությունները:
3. Արժեթուղթը հանձնելու առաջարկն ընդունած անձն իրավունք ունի հետ կանչել իր ակցեպտը՝ հանձնելու առաջարկի (դրանում փոփոխության) հրապարակման օրվանից հետո ցանկացած պահին՝ մինչեւ առաջարկի ժամկետի ավարտը:
4. Արժեթղթերը հանձնելու առաջարկը ներկայացրած անձը կարող է փոփոխել արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները մինչեւ դրա ժամկետի ավարտը՝ մեծացնելով արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցման չափը կամ երկարաձգելով առաջարկի ժամկետը: Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները փոփոխելու համար արժեթղթերը հանձնելու առաջարկ ներկայացրած անձը պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով հայտարարագրի լրացում: Կենտրոնական բանկը առաջարկի պայմանների փոփոխության նախնական համաձայնությունը տալու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշումը ընդունում է հայտարարագրի լրացումը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնության տրամադրումը, եթե լրացմամբ ներկայացված փոփոխությունները վատթարացնում են արժեթղթերի սեփականատերերի դիրքերը՝ առաջարկի սկզբնական պայմանների համեմատությամբ: Արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես եկող անձը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել արժեթղթերը հանձնելու առաջարկի փոփոխությունները:
5. Եթե արժեթղթերը հանձնելու առաջարկը ներկայացրած անձը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով փոփոխում է արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները մինչեւ դրա ժամկետի ավարտը՝ մեծացնելով արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցման չափը, ապա նա պարտավոր է հատուցման մեծացված չափը վճարել հանձնված բոլոր արժեթղթերի դիմաց (իսկ եթե հատուցման նախկին չափն արդեն վճարված է, ապա վճարել դրանց տարբերությունը)՝ անկախ այն հանգամանքից, որ այդ արժեթղթերը հանձնվել եւ ընդունվել են մինչեւ տվյալ փոփոխության հրապարակումը:
Հոդված 150. Արժեթղթերը հանձնելու առաջարկով նախատեսվածից ավելի ներկայացված արժեթղթերի ընդունումը
1. Եթե արժեթղթերը հանձնելու առաջարկն արվել է տվյալ դասի արժեթղթերի մի մասի համար, եւ այդ առաջարկի գործողության ժամկետում (առաջարկը հրապարակելու կամ տրամադրելու օրվանից մինչեւ դրա ժամկետի ավարտը) փաստացի թվով ավելի շատ արժեթղթեր են հանձնվել, քան նախատեսված էր առաջարկով, ապա արժեթղթերը պետք է ընդունվեն համամասնորեն՝ ըստ յուրաքանչյուր հանձնած սեփականատիրոջ արժեթղթերի քանակի:
2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջները կիրառվում են նաեւ այն արժեթղթերի նկատմամբ, որոնք հանձնվել են սույն օրենքի 149-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փոփոխության գործողության ժամկետում:
Հոդված 151. Անձանց միավորման կարգը
Սույն օրենքի 148-րդ, 149-րդ, 150-րդ եւ 152-րդ հոդվածների իմաստով՝ թողարկողի արժեթուղթը ձեռք բերելու, տիրապետելու կամ օտարելու նպատակով համատեղ գործելու համաձայնությամբ (գրավոր կամ բանավոր) հանդես եկող անձինք սույն գլխի նպատակների համար համարվում են մեկ անձ, եւ նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած նույն դասի արժեթղթերը միավորվում են՝ դրանց տոկոսային հարաբերությունը տվյալ դասի բոլոր արժեթղթերում որոշելու համար:
Հոդված 152. Արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկը
1. Յուրաքանչյուր անձ, որը թողարկողի բաժնային արժեթղթով մեկ կամ ավելի գործարքի հետեւանքով դառնում է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր, պարտավոր է սույն գլխի պահանջներին համապատասխան տվյալ դասի բոլոր արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում անձը պարտավոր է արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագիրը Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան գործարքի կատարմանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքում անձը դարձել է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը տարածվում է նաեւ սույն օրենքի 130-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով բաժնետոմսերի՝ կարգավորվող շուկայում առեւտրի թույլտվության դադարեցման դեպքի վրա, որի իրականացման կարգը եւ պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում հետեւյալ դեպքերի վրա.
1) անձը դարձել է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր տվյալ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման արդյունքում.
2) անձը դարձել է տվյալ դասի արժեթղթերի ավելի քան 75 տոկոսի սեփականատեր՝ սույն գլխով սահմանված կարգով իր կողմից տվյալ դասի բոլոր արժեթղթերի համար արժեթղթերը հանձնելու ոչ պարտադիր առաջարկի արդյունքում.
3) արժեթղթերը ձեռք են բերվել ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից տեղաբաշխման նպատակով.
4) անձը տվյալ դասի արժեթղթերի 75 տոկոսը գերազանցող մասը դրանց ձեռքբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում օտարում է այն անձին, որը սույն օրենքի 151-րդ հոդվածի համաձայն չի համարվում համատեղ գործելու համաձայնությամբ հանդես եկող անձ, եւ պայմանով, որ այդ ժամկետի ընթացքում տվյալ արժեթղթերի թողարկողի բաժնետերերի ընդհանուր ժողով չի գումարվում:
ԳԼՈՒԽ 16. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Հոդված 153. Սույն գլխի կիրառման շրջանակները
Սույն գլուխը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված բաժնետիրական ընկերություններում մասնակցության ձեռքբերման վրա, որոնց կողմից թողարկված բաժնետոմսերը թույլատրված են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում առեւտրին:
Հոդված 154. Տեղեկացման պարտավորությունը
1. Յուրաքանչյուր անձ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով ձեռք է բերում ընկերությունում այնպիսի մասնակցություն, որի արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալում նրա ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է 5, 10, 20, 50 կամ 75 եւ ավելի տոկոս, պարտավոր է այդ մասին անմիջապես, սակայն 4 աշխատանքային օրվանից ոչ ուշ, տեղեկացնել թողարկողին եւ Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով եւ կարգով:
2. Եթե թողարկողի կանոնադրական կապիտալում անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է սույն հոդվածի 1-ին մասում նշված որեւէ սահմանից, ապա տվյալ անձը պարտավոր է այդ մասին անմիջապես, սակայն 4 աշխատանքային օրվանից ոչ ուշ, տեղեկացնել թողարկողին եւ Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով եւ կարգով:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ անձը տեղյակ էր կամ ողջամիտ ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էր տեղյակ լինել նման մասնակցության ձեռքբերման, ավելացման կամ նվազման մասին:
Հոդված 155. Մասնակցության ձեռքբերման կամ օտարման հաստատումը
Կենտրոնական բանկի կամ ընկերության պահանջով անձը, որը սույն օրենքի 154-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն ներկայացրել է տեղեկացում, պարտավոր է հաստատել ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրեն պատկանող մասնակցության, դրա ձեռքբերման կամ օտարման չափը:
Հոդված 156. Բացահայտման պարտավորությունը
Թողարկողը պարտավոր է կազմակերպել սույն օրենքի 154-րդ հոդվածի համաձայն ստացված տեղեկատվության բացահայտումը՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 157. Տեղեկացման պահանջից բացառություններ
1. Անձի կողմից ներկայացված հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմումը ներկայացրած անձի համար սահմանել 154-րդ հոդվածով սահմանված տեղեկացման պարտավորությունից բացառություններ, եթե վերջինս բավարարում է հետեւյալ պահանջներին.
1) դիմումը ներկայացրած անձը մատուցում է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները,
2) դիմումը ներկայացրած անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայի մասնակից,
3) բացառությունը հայցվել է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունների մատուցման ընթացքում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ օտարման կապակցությամբ, եւ
4) դիմումը ներկայացրած անձը չի օգտագործում մասնակցությունը ընկերության կառավարմանը խոչընդոտելու նպատակով:
2. Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ստանալու պահից հետո 7 օրվա ընթացքում բացառության սահմանման մասին որոշում չի կայացնում, ապա դիմումը համարվում է մերժված: Անձի պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է հիմնավորել բացառության սահմանման դիմումի մերժումը:
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել տեղեկատվության ցանկը, որն անհրաժեշտ է բացառության սահմանման վերաբերյալ որոշման ընդունման եւ դիմումի քննման համար:
ԳԼՈՒԽ 17. ՇՈՒԿԱՅԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
Հոդված 158. Շուկայի չարաշահումը
Սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահում է համարվում ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը շուկայում գործարքներ կնքելու համար, ինչպես նաեւ գնային չարաշահումները:
Հոդված 159. Շուկայի չարաշահմանը վերաբերող դրույթների կիրառումը
1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, սույն գլխի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված ցանկացած արժեթղթի, ինչպես նաեւ այն արժեթղթերի եւ դրանց հետ կապված հարաբերությունների վրա, որոնց համար հայցվում է թույլտվությունը կարգավորվող շուկայում առեւտրին:
2. Ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի, սույն օրենքի 162-րդ հոդվածով սահմանված արգելքը կիրառվում է նաեւ այն արժեթղթերի նկատմամբ, որոնք թույլատրված չեն կարգավորվող շուկայում առեւտրին, սակայն որոնց գինը կախված է նման շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերի գնից:
3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի կամ նրանց անունից հանդես եկող անձանց կողմից դրամավարկային, արժութային քաղաքականության իրականացման եւ պետական պարտքի կառավարման շրջանակներում կնքվող գործարքների վրա:
Հոդված 160. Ներքին տեղեկությունները
1. Ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում ցանկացած չհրապարակված որոշակի տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի արժեթղթերին կամ դրանց թողարկողներին, եւ որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված արժեթղթերի եւ/կամ դրանց հետ կապված ածանցյալ գործիքների գների վրա:
2. Արժեթղթերի հետ կապված պատվերներ կատարող անձանց համար ներքին տեղեկություն է համարվում հաճախորդի կողմից տրամադրված չհրապարակված որոշակի տեղեկությունը, որը կապված է հաճախորդի կողմից տրված պատվերների հետ եւ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է մեկ կամ մի քանի թողարկողներին կամ նրանց արժեթղթերին, որի հրապարակումը կարող է էական ազդեցություն ունենալ նշված արժեթղթերի եւ/կամ դրանց հետ կապված ածանցյալ գործիքների գների վրա:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված որոշակի տեղեկությունը տեղի ունեցած, տեղի ունեցող կամ ի հայտ գալու իրական հավանականություն ունեցող փաստի կամ իրադարձության վերաբերյալ տեղեկությունն է, որը բավարար է արժեթղթերի եւ/կամ դրանց հետ կապված ածանցյալ գործիքների գների վրա նշված փաստերի կամ իրադարձությունների հնարավոր ազդեցության մասին հիմնավորված եզրակացություն կազմելու համար:
4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված տեղեկությունը, որը հրապարակվելու դեպքում կունենար էական ազդեցություն արժեթղթի կամ դրա հետ կապված ածանցյալ գործիքի գնի վրա, այն էական տեղեկությունն է, որը ողջամիտ ներդրողը կկարեւորեր տվյալ արժեթուղթը գնելու կամ վաճառելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
5. Հանրությանը հասանելի (հրապարակային) տեղեկությունների հիման վրա կատարված հետազոտությունները եւ գնահատականները չեն համարվում ներքին տեղեկություններ, նույնիսկ եթե դրանք կարող են էական ազդեցություն ունենալ արժեթղթերի եւ/կամ դրանց հետ կապված ածանցյալ գործիքների գների վրա:
Հոդված 161. Ինսայդեր
1. Ինսայդեր է համարվում յուրաքանչյուր անձ, որը թողարկողի կապիտալում իր մասնակցության, թողարկողի կառավարման որեւէ մարմնում իր անդամության, պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում է ներքին տեղեկությունների:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը իրավաբանական անձ է, ապա ֆիզիկական անձը, որը մասնակցում է նշված իրավաբանական անձի համար գործարքների կնքման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին, նույնպես հանդիսանում է ինսայդեր:
3. Ինսայդեր է համարվում նաեւ ներքին տեղեկության տիրապետող ցանկացած այլ անձը, որը ողջամիտ ուշադրություն գործադրելու դեպքում կարող էր տեղյակ լինել, որ այդ տեղեկատվությունը հանդիսանում է ներքին տեղեկություն:
4. Յուրաքանչյուր անձ, որը ծանոթանում է ներքին տեղեկությանը, որի աղբյուրն ակնհայտորեն մեկ կամ ավելի ինսայդեր է, նույնպես համարվում է ինսայդեր:
Հոդված 162. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը
1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն արգելվում է:
2. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա է, եթե ինսայդերը.
1) ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում կամ վաճառում է կամ փորձում է գնել կամ վաճառել արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք.
2) բացահայտում է ներքին տեղեկությունը երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բացահայտումը կապված է ընթացիկ գործառույթների իրականացման կամ պաշտոնական պարտականությունների կատարման հետ.
3) ներքին տեղեկության հիման վրա խորհուրդ է տալիս կամ այլ կերպ դրդում է երրորդ անձանց գնել կամ վաճառել արժեթղթեր կամ դրանց հետ կապված ածանցյալ գործիքներ:
3. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա չէ, եթե տեղեկությունը համարվում է ներքին՝ արժեթղթի գնման կամ վաճառքի գործարքի կնքման համար եւ այդ տեղեկությանը տիրապետող անձը, որը հանդիսանում է տվյալ գործարքի կողմ, գործարքը կնքել է մինչեւ ինսայդեր համարվելը:
Հոդված 163. Ներքին տեղեկությունների բացահայտումը
1. Արժեթղթերի թողարկողը պարտավոր է անհապաղ բացահայտել ուղղակիորեն թողարկողին վերաբերող ներքին տեղեկությունները: Ներքին տեղեկությունները պետք է բացահայտվեն այնպիսի եղանակով, որը կապահովի դրա արագ հասանելիությունը եւ հանրության կողմից այդ տեղեկությունների ամբողջական, ճշգրիտ եւ ժամանակին գնահատումը:
2. Ներքին տեղեկությունների բացահայտումը չպետք է հետաձգվի: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել ներքին տեղեկությունների բացահայտման ձեւի եւ կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ:
3. Ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասի պահանջների, արժեթղթի թողարկողը պարտավոր է անհապաղ բացահայտել ներքին տեղեկությունները իր ինտերնետային կայքում:
4. Հրապարակված ներքին տեղեկությունների մեջ ցանկացած էական փոփոխություն պետք է անհապաղ բացահայտվի նույն կարգով եւ միջոցներով, որոնցով բացահայտվել է սկզբնական ներքին տեղեկությունները՝ սույն գլխով սահմանված պահանջների պահպանմամբ:
5. Արժեթղթերի թողարկողը պարտավոր է ապահովել թողարկողին ուղղակիորեն վերաբերող ներքին տեղեկությունների բացահայտումը հավասարապես ներդրողների բոլոր խմբերի համար:
Հոդված 164. Ներքին տեղեկությունների բացահայտման հետաձգումը
1. Եթե ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է էապես վնասել թողարկողի օրինական շահերը, թողարկողը կարող է իր պատասխանատվությամբ հետաձգել ներքին տեղեկությունների բացահայտումը, պայմանով, որ նման հետաձգումը չի հանգեցնի հանրության ապակողմնորոշմանը եւ թողարկողը կապահովի ներքին տեղեկությունների գաղտնիությունը:
2. Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել այն իրավիճակների ոչ սպառիչ ցանկը, որոնց դեպքում ներքին տեղեկությունների բացահայտումը կարող է վնասել թողարկողի օրինական շահերը, ինչպես նաեւ ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման նկատմամբ պահանջները:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում թողարկողի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 127-րդ հոդվածի 4-ից 9-րդ մասերը:
Հոդված 165. Ներքին տեղեկությունների բացահայտումը դրանց արտահոսքի դեպքում
1. Եթե թողարկողը կամ նրա անունից կամ հաշվին գործող անձը տրամադրում է տեղեկություններ երրորդ անձանց՝ իր աշխատանքի, մասնագիտության պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ, ապա նա պարտավոր է հրապարակայնորեն բացահայտել դրանք նույն չափով՝
- երրորդ անձին տեղեկությունները տրամադրելու հետ միաժամանակ, եթե տեղեկությունները տրամադրվել են դիտավորյալ, կամ
- երրորդ անձին տեղեկությունների տրամադրումից անմիջապես հետո, եթե տեղեկությունները տրամադրվել են ոչ դիտավորյալ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երրորդ անձը, որին տրամադրվել է ներքին տեղեկությունը, կրում է օրենսդրությամբ, կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ այդ տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը:
Հոդված 166. Վնասների փոխհատուցումը
1. Անձն իրավունք ունի թողարկողից պահանջել թողարկողին ուղղակիորեն վերաբերող ներքին տեղեկությունների չբացահայտման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման արդյունքում կրած վնասների փոխհատուցում, եթե`
1) անձը արժեթուղթը ձեռք է բերել ներքին տեղեկությունների ապօրինի չբացահայտումից կամ ոչ ճշգրիտ բացահայտումից հետո եւ ներքին տեղեկությունների բացահայտման կամ ներքին տեղեկությունների ոչ ճշգրիտ լինելու մասին տեղեկանալու պահին հանդիսանում է դրանց սեփականատեր.
2) անձը ապօրինի չբացայտումից կամ ոչ ճշգրիտ բացահայտումից առաջ ձեռք բերված արժեթուղթը վաճառել է այդպիսի չբացահայտման կամ ոչ ճշգրիտ բացահայտման փաստի մասին տեղեկանալուց հետո:
2. Թողարկողը չի կրում սույն հոդվածի 1-ին մասում սահմանված վնասը հատուցելու պարտականությունը, եթե վնաս կրած անձը արժեթուղթ ձեռք բերելիս կամ վաճառելիս ծանոթ էր ներքին տեղեկություններին կամ տեղյակ էր դրանց ոչ ճշգրիտ լինելու փաստի վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված վնասը հատուցելու համար հայցային վաղեմության ժամկետը ներքին տեղեկությունները ապօրինաբար չբացահայտելու կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ բացահայտելու փաստի մասին ներդրողի տեղեկանալու պահից մեկ տարի է, բայց ոչ ավել, քան ներքին տեղեկությունները ապօրինաբար չբացահայտելու կամ ոչ ճշգրիտ տեղեկություններ բացահայտելու պահից երեք տարին:
Հոդված 167. Ներքին տեղեկությունների կապակցությամբ թողարկողի ընդհանուր պարտականությունները
1. Ներքին տեղեկությունները սահմանված կարգով չհրապարակելու դեպքում թողարկողը պարտավոր է ապահովել ներքին տեղեկությունների գաղտնիությունը եւ վերահսկել անձանց դրանց հասանելիությունը: Թողարկողը պարտավոր է արգելափակել ներքին տեղեկությունների հասանելիությունը այն անձանց համար, որոնք թողարկողի գործունեության հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս այդպիսի տեղեկությունների տիրապետելու անհրաժեշտություն չունեն:
2. Թողարկողը պարտավոր է ապահովել ներքին տեղեկությունների հետ կապված պարտականությունների եւ ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման համար սահմանված պատասխանատվության վերաբերյալ ինսայդերների տեղեկացվածությունը:
3. Թողարկողը պարտավոր է ձեռնարկել իրավական, կազմակերպչական եւ տեխնիկական բավարար միջոցներ սույն օրենքի 165-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունները կատարելու համար:
Հոդված 168. Ինսայդերների ցուցակը
1. Թողարկողը եւ նրա անունից հանդես եկող անձը (այսուհետ սույն հոդվածում՝ ցուցակը վարող անձ) պարտավոր է վարել այն անձանց ցուցակը, որոնք իրենց պարտականությունները իրականացնելիս կամ այլ հիմքերով առնչվում են ներքին տեղեկությունների հետ (այսուհետ՝ ինսայդերների ցուցակ): Ցուցակը վարող անձը պարտավոր է ինսայդերների ցուցակում հստակորեն սահմանազատել ներքին տեղեկություններին մշտապես հասանելիություն ունեցող եւ այդ տեղեկությունների հետ առնչվող այլ անձանց:
2. Ինսայդերների ցուցակի վարումը պետք է թույլ տա թողարկողին ստուգել եւ վերահսկել ներքին տեղեկությունների շարժը՝ ըստ այդ տեղեկությունների առանձին մասերի:
3. Ցուցակը վարող անձը պարտավոր է պարբերաբար նորացնել ինսայդերների ցուցակը եւ ապահովել տվյալ պահին ներքին տեղեկությունների տիրապետող անձանց ընդգրկումը դրա մեջ:
4. Ցուցակը վարող անձը պարտավոր է նշանակել ինսայդերների ցուցակի վարման, դրա ճշգրտության ապահովման եւ դրանում պարունակվող տվյալների պարբերական նորացման համար պատասխանատու անձ:
5. Ինսայդերների ցուցակը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:
6. Ցուցակը վարող անձը պարտավոր է ապահովել ինսայդերների ցուցակում ներառված տեղեկությունների պահպանումը առնվազն 5 տարվա ընթացքում՝ տվյալ տեղեկության ինսայդերների ցուցակում ներառման օրվանից սկսած:
7. Ցուցակը վարող անձը պարտավոր է ինսայդերների ցուցակը ներկայացնել Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 169. Գործարքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը եւ բացահայտումը
1. Հաշվետու թողարկողի ղեկավարը, նրա եւ թողարկողի հետ փոխկապակցված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հաշվետվություն ներկայացնել՝ իրենց հաշվին՝ թողարկողի բաժնետոմսերով, ածանցյալ գործիքներով կամ այդպիսի ածանցյալների հետ կապված այլ արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ՝ դրանց կնքմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունների ներառվող տեղեկությունների կազմը, հաշվետվությունների ձեւը եւ ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունները իր պաշտոնական ինտերնետային կայքում: Կենտրոնական բանկը կարող է թույլատրել երրորդ անձին նրա կողմից կառավարվող ինտերնետային կայքում սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունները հրապարակելու համար:
4. Սույն հոդվածի իմաստով ղեկավար է համարվում հաշվետու թողարկողի գործադիր մարմնի, դիտորդ (տնօրենների) խորհրդի անդամները, ինչպես նաեւ թողարկողի աշխատակիցները, որոնք ունեն մշտական հասանելիություն թողարկողին վերաբերող ներքին տեղեկություններին եւ թողարկողի գործունեության կառավարման եւ զարգացման հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն:
5. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջից բացառություններ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների համար:
Հոդված 170. Ներքին կանոններ սահմանելու պարտականությունը
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է սահմանել ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման եւ դրանց բացահայտման գործընթացը կարգավորող ներքին կանոններ:
2.Հաշվետու թողարկողը պարտավոր է սահմանել թողարկողի ղեկավար անձանց, այլ աշխատակիցների եւ նշանակալից մասնակիցների կողմից թողարկողի արժեթղթերով գործարքներ կնքելու գործընթացը կարգավորող ներքին կանոններ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ներքին կանոններ սահմանելու պարտականությունը տարածվում է նաեւ այլ անձանց վրա, որոնք իրենց գործառույթների իրականացման, պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում են ներքին տեղեկությունների:
4. Սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերում նշված անձինք պարտավոր են սույն հոդվածով սահմանված ներքին կանոնները Կենտրոնական բանկի պահանջով ներկայացնել Կենտրոնական բանկ՝ այդ պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հոդված 171. Գնային չարաշահումները
1. Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումն արգելվում է:
2. Սույն օրենքի իմաստով գնային չարաշահում է համարվում.
1) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել շուկայում արժեթղթի գնի, դրա նկատմամբ պահանջարկի կամ առաջարկի ծավալի վերաբերյալ սխալ կամ ապակողմնորոշիչ պատկերի ստեղծմանը կամ ազդակների հաղորդմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձը գործել է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշման համապատասխան.
2) այնպիսի գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որոնք հանգեցնում են արժեթղթի գնի ոչ օրինաչափ շեղումների կամ արժեթղթի գնի արհեստական մակարդակի սահմանմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարք կնքող կամ գործարքի կնքման պատվեր տված անձը գործել է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշման համապատասխան.
3) գործարքների կնքումը կամ դրանց կնքման պատվեր տալը, որն իրականացվում է կեղծ, անբարեխիղճ կամ թյուրիմացություն առաջացնող եւ/կամ ապակողմնորոշիչ մեխանիզմների գործադրմամբ.
4) այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք սխալ կամ ապակողմնորոշիչ ազդակներ են հաղորդում շուկայի մասնակիցներին արժեթղթերի գների վերաբերյալ, այդ թվում՝ տվյալ արժեթղթի մասին խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունների տարածող անձը գիտեր կամ բավարար ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էր իմանալ դրանց՝ իրականությանը չհամապատասխանելու փաստի մասին.
5) սույն հոդվածի 1-ին մասի 1-ից 4-րդ կետերում նշված գործողություններ չհանդիսացող, սակայն նույնաբնույթ գործողությունները:
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է.
1) սույն հոդվածի 2-րդ մասում նշված գնային չարաշահման դեպքերի առկայության չափանիշները եւ դրանց արձանագրման համար հիմք հանդիսացող հանգամանքների առավել մանրամասն նկարագրությունը.
2) այն դեպքերը, երբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված կամ դրանց նման գործողությունները գնային չարաշահում չեն համարվում:
4. Գնային չարաշահում չի համարվում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով՝
1) կարգավորվող շուկայում մեկ կամ ավելի անձանցով արժեթուղթը գնելու եւ (կամ) վաճառելու մի շարք գործարքներ կատարելը՝ տվյալ արժեթղթի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով.
2) թողարկողի կողմից իր թողարկած արժեթղթերը հետ գնելը՝ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, բաժնային արժեթղթերի փոխարկվող պարտքային արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու կամ աշխատակիցների բաժնետոմսերի տրամադրման ծրագրեր իրականացնելու նպատակով:
5. Լրագրողների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս խեղաթյուրված տեղեկությունների հրապարակումը որպես սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված գործողություն որակելիս հաշվի են առնվում լրագրողների գործունեությունը կարգավորող կանոնները, բացառությամբ այն դեպքերի, երբ լրագրողը գործել է շահադիտական նպատակներով:
Հոդված 172. Ներդրումային առաջարկություններ
1. Սույն օրենքի իմաստով ներդրումային առաջարկություն է համարվում արժեթղթերում ներդրումների որոշակի ռազմավարություն ընտրելու խորհուրդ կամ առաջարկ պարունակող գրավոր կամ բանավոր հետազոտությունը կամ այլ տեղեկատվությունը, որն իրականացվում է հրապարակման կամ այլ միջոցներով հանրությանը կամ անձանց անորոշ կամ լայն շրջանակին հայտնի դարձնելու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հետազոտությունը կամ այլ տեղեկատվությունը ներառում է.
1) անկախ վերլուծաբանի, ներդրումային ծառայություններ մատուցող անձի եւ որպես հիմնական գործունեություն ներդրումային առաջարկություններ տրամադրող անձանց, ինչպես նաեւ դրանց աշխատակիցների կամ լիազորված անձանց կողմից կազմվող տեղեկատվությունը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարունակում է ներդրումային առաջարկություն՝ կոնկրետ արժեթղթի կամ դրա թողարկողի վերաբերյալ.
2) սույն մասի 1-ին կետում նշված անձանց կողմից կազմվող տեղեկատվությունը, որը պարունակում է կոնկրետ արժեթղթի գծով ներդրումային որոշում կայացնելու խորհուրդ եւ արտահայտվում է, մասնավորապես, «գնել», «վաճառել», «պահել» կամ նույնաբովանդակ այլ բառերով եւ դրանց հոլովումներով:
3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել մանրամասն պահանջներ ներդրումային առաջարկություններ կազմող եւ տարածող անձանց, ներդրումային առաջարկությունների կազմման եւ տարածման, ներդրումային առաջարկություններում ներառվող տեղեկությունների նկատմամբ:
Հոդված 173. Տեղեկատվության ներկայացումը
1. Ցանկացած անձ, ում հայտնի է դարձել գնային չարաշահումների վերաբերյալ կասկած հարուցող ցանկացած տեղեկատվություն, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել այդ տեղեկատվությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը տարածվում է նաեւ իրավաբանական անձանց կազմում կամ անունից գործող այն ֆիզիկական անձանց վրա, որոնց հասանելի են ներքին տեղեկություններ:
3. Կենտրոնական բանկը հավաքագրում, պահպանում եւ օգտագործում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները եւ փաստաթղթերը բացառապես սույն գլխով սահմանված պարտականությունների եւ սահմանափակումների խախտումները հայտնաբերելու, սույն գլխով նախատեսված իր պարտականությունները կատարելու եւ այլ երկրների իրավասու մարմինների հետ համագործակցության նպատակներից ելնելով:
4. Եթե սույն հոդվածում նշված տեղեկությունները դադարում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված նպատակներին ծառայելուց, ապա դրանք ենթակա են անհապաղ ոչնչացման:
Հոդված 174. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու պարտականությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին գնային չարաշահումների վերաբերյալ իր ունեցած ցանկացած հիմնավոր կասկածի մասին՝ բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր կերպով տեղեկացնելու դեպքում Կենտրոնական բանկի պահանջով ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ոչ ուշ, քան բանավոր տեղեկացմանը հաջորդող օրվա ավարտը բանավոր հաղորդված տեղեկատվությունը ներկայացնել գրավոր ձեւով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածը պետք է հիմնավորվի ապացույցներով:
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը որեւէ անձի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածները Կենտրոնական բանկին հաղորդելիս պարտավոր է ապահովել կասկածների վերաբերյալ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու փաստի գաղտնիությունը:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի.
1) կասկածելի գործարքի նկարագրությունը, ներառյալ՝ արժեթուղթը, գործարքի եւ հանձնարարականի տեսակը,
2) կասկածի հիմնավորումը.
3) գործարքի կողմերի ինքնությունը պարզելու միջոցները.
4) կասկածը հայտնողի գործունեության վերաբերյալ տեղեկություններ,
5) կասկած հայտնող անձի կարծիքով էական համարվող այլ տեղեկություններ:
5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասում նշված ողջ տեղեկատվությունը հասանելի չէ կասկածը հայտնող անձի համար, ապա կասկածի վերաբերյալ տեղեկացումը պետք է պարունակի առնվազն կասկածի հիմնավորումը: Սույն հոդվածի 4-րդ մասում նշված մնացած տեղեկությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն դրանց հասանելի դառնալուց անմիջապես հետո:
ԲԱԺԻՆ 5. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԳԼՈՒԽ 18. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ
Հոդված 175. Կենտրոնական դեպոզիտարիա
1. Կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրացված ռեեստրավարի եւ արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթները:
2. Կենտրոնական դեպոզիտարիան, կարգավորվող շուկայի օպերատորի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնել տվյալ կարգավորվող շուկայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման եւ հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով Կենտրոնական դեպոզիտարիային թույլատրել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված լրացուցիչ գործունեության տեսակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
4. Կենտրոնական դեպոզիտարիային արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որեւէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով:
5. Կենտրոնական դեպոզիտարիայի վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները, եթե սույն օրենքով այլ առանձնահատկություններ սահմանված չեն:
6. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի վրա, եթե Կենտրոնական բանկն իրականացնում է կենտրոնացված պահառուի եւ (կամ) հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով:
Հոդված 176. Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները
1. Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) որպես կենտրոնացված պահառու՝
- մատուցում է պահառության ծառայություններ ենթապահառուներին եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձանց.
- ապանյութականացնում է արժեթղթերը եւ վարում դրանց հաշիվները.
- շնորհում է արժեթղթերի տարբերակիչ ծածկագրեր.
2) որպես կենտրոնացված ռեեստրավար իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), նրանց պատկանող (անվամբ գրանցված) արժեթղթերի քանակի, տեսակի եւ դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը՝ թողարկողի հետ կնքված պայմանագրի հիման վրա.
3) որպես արժեթղթերի հաշվարկային համակարգի (այսուհետ նաեւ` հաշվարկային համակարգ) օպերատոր՝
- որոշում եւ հաշվանցում է արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները եւ պահանջները (քլիրինգ).
- արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխանցում է արժեթղթերը համապատասխան հաշիվներում եւ կատարում վերջնահաշվարկ (վերջնահաշվարկ).
- «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա կազմակերպում է արժեթղթերի վերջնահաշվարկի արդյունքում ծագած դրամական պարտավորությունների կատարումը հաշվարկային համակարգի անդամների միջեւ.
- անհրաժեշտ հարցումներ է կատարում արժեթղթերի եւ դրամական միջոցների քլիրինգի եւ վերջնահաշվարկի իրականացման համար՝ օրենքով, այլ իրավական ակտերով, հաշվարկային համակարգի կանոններով եւ կնքված պայմանագրերով սահմանված կարգով.
- հաշվարկային համակարգի անդամների փոխադարձ պարտավորությունների կատարումը երաշխավորելու եւ հաշվարկային համակարգի գործունեության հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով ստեղծում եւ կառավարում է երաշխիքային հիմնադրամներ.
- արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները եւ պահանջները բավարարելիս հանդես է գալիս որպես բոլոր գործարքների կողմ (կողմերի կենտրոնական գործակալ)՝ հաշվարկային համակարգի կանոններով սահմանված կարգով:
2. Կենտրոնական դեպոզիտարիան իր կանոններին համապատասխան իրավունք ունի իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաեւ դրանց առնչվող այլ ծառայություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ պայմաններով:
Հոդված 177. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալը եւ ընդհանուր կապիտալը
1. Կենտրոնական բանկը սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնա՟դրական կապիտալի եւ ընդհանուր կապիտալի նվազագույն չա՟փե՟րը՝ որոշակի գումարների ձեւով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալի կամ ընդհա՟նուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տա՟րին մեկ անգամ:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) եւ լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են՝ կանոնա՟դրա՟կան կապիտալը, չբաշխված շահույթը եւ Կենտրոնական բան՟կի կողմից սահմանված այլ տարրերը:
4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերի հաշվարկման նպա՟՟տակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրա՟ցուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշ՟վարկում:
Հոդված 178. Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերը եւ բաժնետերերը
1. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրության փոփոխության, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի նվազեցման, վերակազմակերպման եւ լուծարման համար պահանջվում է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:
2. Կենտրոնական դեպոզիտարիան չի կարող թողարկել արտոնյալ բաժնետոմսեր:
3. Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի գրավադրումն արգելվում է:
4. Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն կարող են ձեռք բերել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, կարգավորվող շուկայի օպերատորը, ապահովագրական ընկերությունները, Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ օտարերկրյա արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները: Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցության ձեռքբերման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 54-ից 57-րդ հոդվածների դրույթները:
5. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն լինել Կենտրոնական դեպոզիտարիայի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոսից ավելի սեփականատեր կամ Կենտրոնական դեպոզիտարայի վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունենալ:
Հոդված 179. Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարումը
1. Կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ հանդիսանալ Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի անդամ: Կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի, գործադիր մարմնի կամ վերստուգող հանձնաժողովի ղեկավար կամ անդամ կամ նման այլ մարմինների ղեկավար կամ անդամ (այսուհետ՝ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար) կարող է լինել միայն բարի գործարար համբավ, Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձ ունեցող այն անձը, ով՝
1) ունի սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում.
2) դատավճռով զրկված չէ ֆինանuական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
3) ճանաչված չէ uնանկ եւ չունի չմարված (չներված) պարտավորություններ,
4) անցյալում չի կատարել այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիu եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպեu Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համապատաuխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Կենտրոնական դեպոզիտարիայի uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.
5) քրեական գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ կամ ամ՟բաս՟տան՟յալ:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարը կամ աշխատակիցը (բացառությամբ դիտորդ խորհրդի անդամից կամ նախագահից) իրավունք չունեն լինել ներդրումային ծառայություններ մատուցող որեւէ անձի ղեկավար, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից:
3. Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի սահմանել պահանջներ, որոնք անհրաժեշտ են Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների եւ ղեկավարների իրավասությունները հստակ տարանջատելու համար:
Հոդված 180. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները եւ դրանց գրանցումը
1. Կենտրոնական դեպոզիտարիան իր գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու համար պարտավոր է ընդունել կանոններ, որոնք պետք է ներառեն առնվազն.
1) արժեթղթերի պահառության կարգը, արժեթղթերի հաշիվների բացման եւ վարման կարգը.
2) արժեթղթերից բխող իրավունքների իրականացման եւ պարտավորությունների կատարման հետ կապված ծառայությունների մատուցման կարգը.
3) արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերի շնորհման կարգը.
4) հաշվարկային համակարգի նկատմամբ պահանջները.
5) հաշվարկային համակարգի անդամների նկատմամբ պահանջները.
6) հաշվարկային համակարգին անդամակցության, անդամության կասեցման եւ դադարեցման, անդամությունից զրկման կարգը եւ պայմանները.
7) փոխանցման հանձնարարականների կատարման համար օգտագործվող միջոցների նկարագիրը.
8) արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխադարձ պահանջների եւ պարտավորությունների կատարման ընթացակարգը, հաշվարկային համակարգի տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում Կենտրոնական դեպոզիտարիայի գործողությունների նկարագիրը.
9) փոխանցման հանձնարարականների կատարումը երաշխավորող մեթոդների, երաշխիքային հիմնադրամների ձեւավորման եւ օգտագործման ընթացակարգերը.
10) վերջնահաշվարկի անվերադարձելիության պայմանները՝ ներառյալ փոխանցման հանձնարարականների ընդունման պահը եւ այն պահը, որից հետո դրանց հետ կանչումն անհնարին է դառնում.
11) Կենտրոնական դեպոզիտարիայի եւ հաշվարկային համակարգի անդամների իրավունքներն ու պարտականությունները.
12) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններում փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ դրանց բողոքարկման ընթացակարգերը
13) Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների սակագները.
14) էթիկայի եւ վարվելակերպի կանոնները:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները, դրանցում փոփոխությունները կամ լրացումները (այսուհետ նաեւ՝ կանոններ) պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկի գրանցմանը:
3. Կանոնները գրանցելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկ է ներկայացնում միջնորդագիր (հայտ), որի ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից: Միջնորդագրին կից ներկայացվում է առաջարկվող կանոնների նախագծերը, դրանց ներդրման անհրաժեշտության հիմնավորումը:
4. Կենտրոնական բանկը կարող է սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերի ճշգրտությունը եւ արժանահավատությունը գնահատելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն եւ փաստաթղթեր: Կենտրոնական դեպոզիտարիան սույն մասում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները եւ փաստաթղթերը:
5. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում կանոնները գրանցելու կամ գրանցումը մերժելու վերաբերյալ միջնորդագիրը ստանալուց հետո 45 օրվա ընթացքում:
6. Կենտրոնական բանկը մերժում է կանոնների գրանցումը, եթե ներկայացված կանոնները, տեղեկությունները կամ փաստաթղթերը հակասում են օրենքին եւ այլ նորմատիվ իրավական ակտերին, ապակողմնորոշիչ, ոչ լիարժեք կամ հակասական տվյալներ են պարունակում կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով առաջարկվող կանոնները չեն ապահովում Կենտրոնական դեպոզիտարիայի արդյունավետ գործունեությունը:
7. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ կարգադրել Կենտրոնական դեպոզիտարիային իր կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում որոշակի կանոն (կանոններ) կամ դրա իրավասության շրջանակներում որոշակի որոշում ընդունել կամ այլ գործողություն ձեռնարկել՝ նշելով նման որոշման (կարգադրության) հիմքերը, եթե պարզի, որ Կենտրոնական դեպոզիտարիան չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները, կամ չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը, կամ նման կանոնները կամ գործողություններն անհրաժեշտ են ներդրողների պաշտպանության համար:
8. Կանոններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից, եթե ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ սահմանված չէ կանոններով: Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է կանոնները Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում: Կանոնները կարող են հրապարակվել միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո:
Հոդված 181. Կենտրոնական դեպոզիտարիայում առկա տեղեկատվության պահպանումը եւ պաշտպանությունը
Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով պարտավոր է կիրառել վարչական, տեխնիկական եւ ծրագրային ապահովման համապատասխան միջոցառումներ՝ Կենտրոնական դեպոզիտարայում առկա տեղեկատվության պահպանումը եւ չլիազորված օգտագործումը, ոչնչացումը կամ փոփոխությունը բացառելու նպատակով:
Հոդված 182. Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունները
1.Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ, այդ թվում՝ իր եռամսյակային եւ անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձեւով, կարգով եւ ժամկետներում:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է հրապարակել տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել Կենտրոնական դեպոզիտարիայի, հաշվարկային համակարգի անդամների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:
4. Կենտրոնական դեպոզիտարիան սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները եւ/կամ փաստաթղթերը:
Հոդված 183. Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողական իրավասությունը
1. Կենտրոնական դեպոզիտարիան վերահսկում է արժեթղթերով գործարքների քլիրինգի եւ վերջնահաշվարկի, ինչպես նաեւ արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունների մատուցման գործընթացը՝ պահառուների եւ հաշվարկային համակարգի անդամների կողմից խախտումների բացահայտման նպատակով:
2. Կենտրոնական դեպոզիտարիան վերահսկողություն է իրականացնում հաշվարկային համակարգի անդամների վճարունակության նկատմամբ՝ վերջիններիս կողմից իրենց պարտավորությունների չկատարման ռիսկերը կառավարելու նպատակով:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված վերահսկողության իրականացման մեթոդները սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:
Հոդված 184. Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումը եւ լիցենզավորումը
1. Կենտրոնական դեպոզիտարիայի պետական գրանցման եւ լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի կողմից uահմանված ձեւով եւ կարգով, բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝
1) գրանցման եւ լիցենզավորման դիմում.
2) Կենտրոնական դեպոզիտարիայի գործարար ծրագիրը.
3) Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրների ժողովի կողմից հաuտատված Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրությունը՝ 6 օրինակից.
4) տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ.
5) Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրների ժողովի որոշումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարներ նշանակելու մաuին.
6) տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները.
7) Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մաuնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը.
8) Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակացություն ունեցող իրավաբանական անձանց համար՝ նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված անկախ աուդիտորական եզրակացությամբ.
9) տեղեկություններ Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ.
10) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների նախագծերը.
11) Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ չփոխկապակցված եւ Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող որեւէ բանկում բացված կուտակային հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը.
12) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ եւ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդված 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների եւ ղեկավարների համար:
3. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով եւ դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմորդը պարտավոր է ներկայացնել նաեւ փոփոխված տեղեկությունները՝ մինչեւ Կենտրոնական բանկի կողմից գրանցելու եւ լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը եւ լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները եւ փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:
4. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման եւ լիցենզիա տրամադրելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը եւ տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին եւ իրավական ակտերին, եւ առկա չեն Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումը եւ լիցենզիայի տրամադրումը մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը:
5. Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցման եւ լիցենզիայի տրամադրման մասին որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում գրանցման վկայականը եւ լիցենզիան հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային:
6. Կենտրոնական բանկը գրանցում եւ լիցենզավորում է Կենտրոնական դեպոզիտարիային կամ մերժում է գրանցումը եւ լիցենզավորումը սույն հոդվածի 1-ից 3-րդ մասերով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից երկու ամսվա ընթացքում:
7. Կենտրոնական բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո հինգoրյա ժամկետում այդ մաuին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիu կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:
8. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից Կենտրոնական դեպոզիտարիան ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Հոդված 185. Գրանցման եւ լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը
Կենտրոնական բանկը կարող է մերժել Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումը եւ լիցենզավորումը, եթե՝
ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,
Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
Կենտրոնական դեպոզիտարիան չի բավարարում սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրությունը հակասում է օրենքին,
Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները հակասում են սույն օրենքին եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին, կամ կանոնների դրույթները ճշգրիտ եւ բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող է վտանգվել շուկայի եւ/կամ հաշվարկային համակարգի բնականոն գործունեությունը կամ ներդրողների շահերը,
Կենտրոնական բանկը մերժել է կամ մերժում է Կենտրոնական դեպոզիտարիայում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզեւ մեկը,
ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին,
Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է կամ գործելով ծրագրին համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիան չի կարող ապահովել հաշվարկային համակարգի բնականոն գործունեությունը,
Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով Կենտրոնական դեպոզիտարիայի հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական դրությունը, հեղինակությունը կամ փորձառությունը կարող է վտանգել ներդրողների շահերը կամ խոչընդոտել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից հաշվարկային համակարգի բնականոն գործունեության կազմակերպումը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը,
չի վճարվել Կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը:
Հոդված 186. Պետական տուրքը
Կենտրոնական դեպոզիտարիայի լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 187. Գործարար ծրագիրը
1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար եւ պետք է պարունակի քլիրինգի եւ վերջնահաշվարկի իրականացման համակարգերի, Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին կազմակերպական կառուցվածքի, գործունեության վայրերի, կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ իր տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Գործունեության ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման եւ լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
3. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահ՟մանված կարգով, ձեւով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը եւ դրանում կատարվող փոփոխությունները:
Հոդված 188. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը Կենտրոնական դեպոզիտարիայի լուծարման, վերակազմակերպման, սնանկացման եւ օրենքով սահմանված այլ դեպքերում
Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական դեպոզիտարիայի լիցենզիան ոչ որպես պատժամիջոց ուժը կորցրած է ճանաչում լուծարման, վերակազմակերպման, սնանկացման եւ օրենքով սահմանված այլ հիմքերով:
Հոդված 189. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը եւ դրա իրավական հետեւանքները
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած է ճանաչվել, եթե.
1) Կենտրոնական դեպոզիտարիան լիցենզիա ստանալուց հետո 12 ամիս անընդմեջ գործունեություն չի իրականացնում ,
2) Կենտրոնական դեպոզիտարիայի գործողությունների կամ անգործության արդյունքում վտանգվում է արժեթղթերի շուկայի բնականոն եւ իրավաչափ գործունեությունը.
3) Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությունը կամ անգործությունը հանգեցրել են սահմանված կարգով հրապարակման կամ տրամադրման ոչ ենթակա տեղեկատվության արտահոսքի.
4) ի հայտ են եկել սույն օրենքի 185-րդ հոդվածով սահմանված հիմքերը.
5) Կենտրոնական դեպոզիտարիան լիցենզիա ստանալու համար դիմելիս Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,
6) Կենտրոնական դեպոզիտարիան հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,
7) Կենտրոնական դեպոզիտարիան կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների պահանջների պարբերական (երկու եւ ավելի) կամ էական խախտումներ,
8) Կենտրոնական դեպոզիտարիան չի իրականացնել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները սահմանված ժամկետում կամ չափով,
9) խախտվել են սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի սահմանաչափերը՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալու դեպքում Կենտրոնական բանկն կարող է Կենտրոնական դեպոզիտարիային հանձնարարել որոշակի ժամկետում վերացնել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերը:
3. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական դեպոզիտարիայի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Կենտրոնական բանկը կարող է մերժել Կենտրոնական դեպոզիտարիայի լիցենզիայի գործողության կամավոր դադարեցումը կամ լիցենզիան ուժը կորցրած չճանաչել, եթե.
1) լիցենզիայի գործողության դադարեցումը կզրկի արժեթղթերի շուկան կենսական նշանակության միակ ծառայությունից, կամ
2) լիցենզիայի գործողության դադարեցմամբ կարող է նշանակալի չափով խափանվել արժեթղթերով կատարվող գործարքների հաշվարկային համակարգի անվտանգ եւ արդյունավետ գործողությունը կամ ստեղծվել դրա ակնհայտ սպառնալիք:
5. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դիմումը ստանալու պահից 30 օրվա ընթացքում որոշում է կայացնում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում այն պետք է եռօրյա ժամկետում վերադարձվի Կենտրոնական բանկ:
7. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու oրվանից Կենտրոնական դեպոզիտարիան զրկվում է լիցենզիայով նախատեսված գործառույթների իրականացման իրավունքից: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից Կենտրոնական դեպոզիտարիան ենթակա է լուծարման` oրենքով uահմանված կարգով:
8. Uույն հոդվածով սահմանված հիմքերով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապեu հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
9. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը այն ընդունվելուց հետո եռoրյա ժամկետում տրամադրվում է Կենտրոնական դեպոզիտարիային: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մաuին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կաuեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
Հոդված 190. Ծառայությունների գների կարգավորումը
1. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գները կարգավորվում են Կենտրոնական բանկի կողմից: Կենտրոնական բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի կամ իր նախաձեռնությամբ սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գների առավելագույն չափերը:
2. Կենտրոնական բանկի կողմից սահմանված գների առավելագույն չափերը պետք է հնարավորություն ընձեռեն ծածկել մատուցվող ծառայության ողջամիտ ինքնարժեքը եւ թույլատրել շահութաբերության այնպիսի տոկոս, որը կապահովի քլիրինգի եւ վերջնահաշվարկների համակարգի զարգացումը:
3. Ծառայությունների գները եւ պայմանները հրապարակային են: Զեղչված գներից օգտվելու հնարավորությունը, որը համապատասխանում է նման գներից օգտվելու իրավունք ունեցող անձանց համար սահմանված չափանիշներին, պետք է հավասարաչափ ընձեռվի ցանկացած անձի:
ԳԼՈՒԽ 19. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 191. Արժեթղթերի պահառությունը
1. Արժեթղթերի պահառությունը (այսուհետ նաեւ՝ պահառություն) արժեթղթերի պահպանության եւ արժեթղթերի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքների հաշվառման եւ փոխանցման գործունեությունն է:
2. Եթե արժեթղթերի պահպանությունը (ի պահ հանձնումը) միաժամանակ չի իրականացվում այդ արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառմամբ, ապա սույն օրենքի իմաստով այն չի համարվում պահառություն:
3. Արժեթղթերի պահառու (այսուհետ նաեւ՝ պահառու) է համարվում պահառություն իրականացնող անձը: Սույն բաժնի՝ պահառուներին եւ պահառությանը վերաբերող դրույթները կիրառվում են նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի եւ նրա կողմից պահառության իրականացման նկատմամբ:
Հոդված 192. Արժեթղթերի պահառության համակարգը
1. Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի պահառության համակարգը երկմակարդակ է: Որպես առաջին մակարդակ (կենտրոնակացված պահառու) հանդես է գալիս Կենտրոնական դեպոզիտարիան, իսկ որպես երկրորդ մակարդակ՝ պահառուները:
2. Յուրաքանչյուր պահառու համարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված բացառություններով: Ենթապահառուի գործառույթներն իրականացվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան ենթապահառուի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:
Հոդված 193. Պահառուներին ներկայացվող պահանջները
1. Պահառուն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան պարտավոր է պայմանագրով իր հաճախորդին առաջարկել հետեւյալ ծառայությունները՝
1) հաճախորդի արժեթղթերի հաշիվ բացելը եւ վարելը՝ գրանցելով այդ հաշվի հետ կապված յուրաքանչյուր գործարքի ժամկետն ու էական պայմանները.
2) հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցում.
3) հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
4) արժեթղթերից բխող իրավունքների իրականացման նպատակով թողարկողի կամ այլ պահառուի կողմից հաճախորդին, ինչպես նաեւ հաճախորդի կողմից թողարկողին կամ այլ պահառուին տեղեկությունների եւ փաստաթղթերի փոխանցումը.
5) արժեթղթերի նկատմամբ եւ արժեթղթերից բխող սեփականության եւ այլ գույքային իրավունքները հաշվառելու, այդ իրավունքներն ամրագրելու, փոխանցելու, դադարեցնելու եւ այլ գործառնությունները գրանցելու հետ կապված այլ ծառայություններ:
2. Պահառուն իրավունք ունի իր հաճախորդներին մատուցել լրացուցիչ այլ ծառայություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
3. Պահառության պայմանագիրը հաճախորդի կողմից կարող է միակողմանիորեն լուծվել՝ պահառուին առնվազն 20 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պահառուն պարտավոր է հաճախորդին փոխանցել նրա արժեթղթերը եւ դրամական միջոցները: Սույն դրույթով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:
4. Պահառուն պարտավոր է բարեխղճորեն կատարել հաճախորդի հանձնարարականները եւ, նրա շահերից ելնելով, իրականացնել արժեթղթերից բխող այն իրավունքները, որոնց կատարման կամ իրականացման պարտավորությունը ստանձնել է պայմանագրով:
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով պահառուների համար սահմանել տեխնիկական հագեցվածության պահանջներ:
Հոդված 194. Արժեթղթերի հաշիվները
1. Արժեթղթերի պահառությունն իրականացվում է արժեթղթերի պահառուների կողմից բացվող եւ վարվող արժեթղթերի հաշիվների միջոցով՝ սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով:
2. Արժեթղթերի հաշիվը պահառու կողմից վարվող էլեկտրոնային գրառումների ամբողջություն է հաշվետիրոջ, հաշվում հաշվառվող արժեթղթերի, այդ արժեթղթերի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների, արժեթղթերի հաշվառման ընդունման եւ գրառումների կատարման ժամկետների եւ պահառուի կողմից Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկությունների վերաբերյալ:
3. Արժեթղթերի հաշիվ կարող է ունենալ ցանկացած անձ:
4. Անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ (որպես արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ) կարող են ունենալ միայն պահառուները, ինչպես նաեւ օտարերկրյա այն անձինք, որոնք իրենց երկրի օրենքների համաձայն իրավասու են իրենց անունով այլ անձանց պատկանող արժեթղթերի հաշիվներ ունենալ: Անվանատերն այն անձն է, որի անունով՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետեւել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին: Պահառուի մոտ անվանատիրոջ հաշիվը առանձնանում է հատուկ նշումով: Կենտրոնական բանկը կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ անվանատիրոջ հաշիվների վարման նկատմամբ:
Հոդված 195. Պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման ենթակա արժեթղթերը
1. Կենտրոնական դեպոզիտարայում պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման են ենթակա հետեւյալ արժեթղթերը.
1) կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արժեթղթերի եւ Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված դեպքերի.
2) սույն մասի 1-ին կետում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու իրավունքները, որոնք հրապարակայնորեն առաջարկվել են հանրությանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջն ապահովելու նպատակով թողարկողը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքում է կենտրոնացված ռեեստրի վարման պայմանագիր:
3. Մինչեւ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման սկիզբը թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիր: Եթե արժեթղթերը պետք է թույլատրվեն կարգավորվող շուկայում առեւտրին, որոնք նախկինում հրապարակայնորեն չեն առաջարկվել հանրությանը, ապա թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիրը կնքել մինչեւ նշված արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առեւտրին թույլտվության համար դիմելը:
Հոդված 196. Սեփականության իրավունքի փոխանցման պահը
Արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում այն պահից, երբ Կենտրոնական դեպոզիտարիայում կամ այլ պահառուի մոտ այն գրանցվում է գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով:
Հոդված 197. Սեփականատերերի ցուցակի տրամադրումը
1. Թողարկողն իրավունք ունի ցանկացած ժամանակ Կենտրոնական դեպոզիտարիայից պահանջել իր կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի ցուցակը:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում թողարկողին տրամադրել վերջինիս կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի ցուցակը:
3. Յուրաքանչյուր պահառու պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի պահանջով նրան տրամադրել իր կողմից հաշվառվող արժեթղթերի սեփականատերերի ցուցակը նման պահանջը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 20. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 198. Արժեթղթերի հաշվարկային համակարգը
1. Արժեթղթերի հաշվարկային համակարգը արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում փոխադարձ պարտավորությունների կատարման եւ այդ պարտավորությունների կատարումը երաշխավորող վարչական, տեխնիկական եւ իրավական միջոցների ամբողջություն է:
2. Սույն բաժնի իմաստով փոխանցման հանձնարարական է համարվում արժեթղթերով գործարքների արդյունքում պարտավորությունների կատարման համար տրված վճարման հանձնարարականները կամ արժեթղթերի փոխանցման նպատակով տրված հրահանգները կամ կարգադրությունները:
Հոդված 199. Գործառնական ռիսկերի կառավարումը
1. Կենտրոնական դեպոզիտարիան պետք է այնպես կազմակերպի հաշվարկային համակարգի գործունեությունը, որպեսզի փոխանցման հանձնարարականների կատարման ժամանակ տվյալների հավաքագրումը, մշակումը եւ փոխանցումը եւ այլ անհրաժեշտ գործընթացները ապահովեն փոխանցման հանձնարարականների կատարումը՝ դրանցում նշված պայմաններին եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան:
2. Գործառնական ռիսկերի կառավարման նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան պետք է ներդնի արդյունավետ ներքին հսկողության ընթացակարգեր:
3. Կենտրոնական դեպոզիտարիան, նրա մարմինները, դրանց ղեկավարները եւ աշխատակիցները պարտավոր են պահպանել եւ երրորդ անձանց հասանելի չդարձնել այն տեղեկատվությունը, որը նրանք ձեռք են բերել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման կամ Կենտրոնական բանկի հետ վերջինիս համագործակցության կապակցությամբ, եթե այն ենթակա չէ հրապարակման կամ այլ անձանց տրամադրման օրենքի, այլ իրավական ակտերի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների համաձայն:
Հոդված 200. Հաշվարկային համակարգի անդամները
1. Հաշվարկային համակարգի անդամ է հանդիսանում այն անձը, որը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքել է պայմանագիր՝ հաշվարկային համակարգի միջոցով եւ դրա կանոնների համաձայն փոխանցման հանձնարարականները կատարելու համար: Հաշվարկային համակարգը պետք է ունենա առնվազն երեք անդամ:
2. Հաշվարկային համակարգի անդամ կարող են լինել հետեւյալ անձինք.
1) արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները.
2) Կենտրոնական բանկը.
3) օտարերկրյա հաշվարկային համակարգի օպերատորը, օտարերկրյա արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձինք:
3. Հաշվարկային համակարգի անդամները պետք է բավարարեն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նրանց ներկայացվող պահանջներին:
4. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով հաշվարկային համակարգի անդամը հաշվարկային համակարգի ծառայությունների մատուցման հետ կապված կարող է գործել որպես միջնորդ հաշվարկային համակարգի եւ երրորդ անձանց միջեւ:
5. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով հաշվարկային համակարգի անդամը պետք է տեղեկացնի շահագրգիռ անձանց համակարգում իր անդամության եւ հաշվարկային համակարգի կանոնների մասին:
Հոդված 201. Փոխանցման հանձնարարականների անվերադարձելիությունը
Հաշվարկային համակարգի կանոններին համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիային տրված փոխանցման հանձնարարականը չի կարող փոփոխվել կամ հետ կանչվել այն պահից, որը սահմանված է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով: Այդ պահից հետո կատարված բոլոր գործողությունները, որոնք ուղղված են փոխանցման հանձնարարականը փոփոխելուն կամ չեղյալ ճանաչելուն, առոչինչ են:
Հոդված 202. Վերջնահաշվարկ
Հաշվարկային համակարգի անդամների միջեւ, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի եւ հաշվարկային համակարգի անդամների միջեւ պահանջների եւ պարտավորությունների վերջնահաշվարկն իրականացվում է հաշիվներում փոխանցումների միջոցով: Այս դեպքում վերջնահաշվարկն իրականցվում է միեւնույն տեսակի պահանջների եւ պարտավորությունների գծով զուտ դիրքերի որոշման արդյունքում համապատասխան հաշիվներում փոխանցումներ կատարելով:
Հոդված 203. Վերջնահաշվարկի կատարման ապահովումը
1. Վերջնահաշվարկը երաշխավորելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան ձեւավորում է երաշխիքային միջոցների հիմնադրամ (այսուհետ՝ երաշխիքային հիմնադրամ), որի կազմը, ձեւավորման հիմքերը եւ կարգը սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով երաշխիքային հիմնադրամի միջոցներն օգտագործվում են արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած պարտավորությունների կատարման համար, եթե հաշվարկային համակարգի անդամի հաշվում չկան գործարքից բխող պարտավորությունները ժամանակին կատարելու համար բավարար դրամական միջոցներ կամ եթե հաշվարկային համակարգի անդամի երաշխիքային այլ միջոցները բավարար չեն պարտավորությունները կատարելու համար:
3. Վերջնահաշվարկը երաշխավորելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով հաշվարկային համակարգի անդամները կարող են նախատեսել պահառության համակարգում հաշվառվող իրենց պատկանող արժեթղթերի կամ դրանց մի մասի գրավադրման հնարավորություն` ի օգուտ Կենտրոնական դեպոզիտարիայի կամ այլ անդամների, պայմանով, որ այդ արժեթղթերը ծանրաբեռնված չեն երրորդ անձանց իրավունքերով կամ այդ արժեթղթերը թողարկողի կանոնադրությունից բխող այլ սահմանափակումներով:
4. Արժեթղթերով գործարքների արդյունքում պարտավորությունների չկատարման դեպքում սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գրավադրված արժեթղթերը Կենտրոնական դեպոզիտարիան կամ հաշվարկային համակարգի այն անդամը, որի օգտին գրավադրված են արժեթղթերը, կարող են փոխանցել այդ արժեթղթերը իրենց հաշվին ի կատարումն գրավատուի պարտավորության, եթե Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով գրավի իրացման այլ կարգ նախատեսված չէ: Այն անձը, որի օգտին գրավադրված են նման արժեթղթեր, ունի նման իրավունք, եթե պարտավորությունը չկատարող անդամի նկատմամբ հարուցվել է սնանկության վարույթ:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գրավադրված արժեթղթերը չեն ներառվում գրավատուի լուծարային միջոցների մեջ:
Հոդված 204. Հաշվարկային համակարգի անդամի սնանկության հատուկ կանոնները
1. Եթե հաշվարկային համակարգի անդամը ճանաչվել է անվճարունակ, ապա Կենտրոնական դեպոզիտարիան շարունակում է այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը: Եթե ժամանակավոր ադմինիստրացիայի գործունեության ընթացքում սառեցվում է հաշվարկային համակարգի անդամի պարտատերերի պահանջների բավարարումը (հաստատվում է մորատորիում), ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ կասեցնել այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով: Հաշվարկային համակարգի անդամին սնանկ ճանաչելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ դադարեցնել այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է հաշվարկային անդամին անվճարունակ ճանաչելու, մորատորում հաստատելու կամ նրան սնանկ ճանաչելու մասին որոշման կայացման պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական դեպոզիտարիային:
3. Հաշվարկային համակարգի անդամի կողմից վերջինիս սնանկ ճանաչվելու, մորատորիում հաստատելու պահից մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումը ստանալու պահը Կենտրոնական դեպոզիտարիային տրված փոխանցման հանձնարարականը կարող է կատարվել, եթե Կենտրոնական դեպոզիտարիան չգիտեր եւ չէր կարող իմանալ հաշվարկային համակարգի անդամի սնանկ ճանաչվելու կամ մորատորում հաստատելու փաստի մասին:
4. Հաշվարկային համակարգի անդամի սնանկ ճանաչվելու դեպքում երաշխիքային հիմնադրամին կատարված վճարումները չեն ներառվում հաշվարկային համակարգի անդամի լուծարային միջոցների մեջ:
Հոդված 205. Կենտրոնական դեպոզիտարիայի սնանկության հետեւանքները
1. Կենտրոնական դեպոզիտարիային սնանկ ճանաչելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ դադարեցնել փոխանցման հանձնարարականների ընդունումը:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքի մասին:
ԲԱԺԻՆ 6. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ԳԼՈՒԽ 21. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 206. Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության իրականացման եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասության ընդհանուր հիմքերը
1. Սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված եւ արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման եւ պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:
2. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձանց, հաշվետու թողարկողներին, կարգավորվող շուկայի օպերատոր հանդիսացող անձանց, Կենտրոնական դեպոզիտարիային, ինչպես նաեւ դրանց տնօրեններին եւ այլ ղեկավարներին, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, ինչպես նաեւ արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված անձանց:
3. Կենտրոնական բանկը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրավասու է սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ:
4.Վերահսկողության իր իրավասությունը Կենտրոնական բանկն իրականացնում է հեռակա վերահսկողության եւ ստուգումների միջոցով:
5.Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը եւ ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եւ պայմաններով:
Հոդված 207. Կենտրոնական բանկի հեռակա վերահսկողությունը
1. Հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է սույն օրենքով եւ իր նորմատիվ իրավական ակտերով նախատեսված հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրագրերի եւ նման այլ փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները: Սույն կետով նախատեսված փաստաթղթերի համար կարող է սահմանվել ներկայացման էլեկտրոնային եղանակ:
2. Հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները եւ նման այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով մատչելի են դարձվում հասարակության համար, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Կենտրոնական բանկն իրավասու է սույն կանոնից բացառություններ սահմանել, եթե գտնում է, որ այդ փաստաթղթերի հրապարակայնությունը կարող է վտանգել ներդրողների օրինական շահերը կամ հանգեցնել պետական, բանկային, առեւտրային գաղտնիքի կամ ծառայողական տեղեկությունների բացահայտմանը:
3. Սույն օրենքի 206-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու, ուշացումով, սահմանված կարգի էական այլ խախտումներով կամ ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում՝ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու եւ/կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական:
Հոդված 208. Կենտրոնական բանկի կողմից ստուգումների իրականացումը
1. Կենտրոնական բանկն իրականացնում է ստուգումներ՝ ըստ անհրաժեշտության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ հաճախականությամբ: Կենտրոնական բանկն իրավունք ունի կազմել ստուգումների ծրագիր (ծրագրավորված ստուգումներ) եւ/կամ ստուգումներն իրականացնել ըստ անհրաժեշտության:
2. Սույն օրենքի 206-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից ստուգումներին խոչընդոտելու կամ դրանց ընթացքում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը նախազգուշացնում է այդ անձին կամ անձանց՝ հանձնարարելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնել եւ/կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել:
Հոդված 209. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
1. Սույն օրենքը եւ արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝
1) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու եւ/կամ հետա՟գայում բացառելու հանձնարարականով (այ՟սուհետ նաեւ՝ նախազգուշացում).
2) տուգանք.
3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
4) որակավորումից զրկում:
Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքան՟չյուր խախտման համար նախա՟զգուշացման հետ միաժամանակ կիրառել նաեւ տուգանք:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 210. Նախազգուշացումը
1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, դրան հիման վրա ընդունված եւ արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի խախտ՟ման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է տալ նախազգուշացում:
2. Նախազգուշացում տալու որոշումն ուժի մեջ է մտնում դրա հասցեատիրոջ գործունեության կամ բնակության (ֆիզիկական անձանց համար) վայրում մուտքագրվելու, հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից եւ ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից: Նախազգուշացումը կարող է ներառել նախազգուշացվող անձի գործունեությունն օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ցուցումներ:
3. Նախազգուշացումը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում՝ նաեւ այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Կենտրոնական բանկի որոշման համար: Կենտրոնական բանկի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաեւ նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտմանը:
Հոդված 211. Տուգանքի կիրառումը
1. Որեւէ անձի կողմից սույն օրենքի, դրան հիման վրա ընդունված եւ արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի խախտ՟ման, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառել սույն հոդվածով նախատեսված տուգանքները:
2. Եթե սույն գլխով կամ այլ օրենքով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ, ապա դրա չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի՝
1) հազարապատիկը՝ ֆիզիկական անձանց համար.
2) երկուհազարապատիկը՝ իրավաբանական անձանց համար:
3. Շարունակական խախտումների համար գանձվում է լրացուցիչ տուգանք՝ յուրաքանչյուր խախտման յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի՝
1) հարյուրապատիկը՝ ֆիզիկական անձանց համար.
2) երկուհարյուրապատիկը՝ իրավաբանական անձանց համար:
4. Տուգանքի չափը որոշելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում՝
1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը).
2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը եւ դրա չափը.
3) անհիմն հարստացման աստիճանը՝ հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.
4) նախկինում նույն անձի կողմից նույն կամ որեւէ այլ խախտում թույլ տալը եւ դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաեւ նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.
5) նույն եւ այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը եւ այլն:
5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են պետական բյուջե: Չվճարելու դեպքում դրանք գանձվում են դատական կարգով՝ Կենտրոնական բանկի հայցի հիման վրա:
Միջոցների փաստացի կամ հնարավոր անբավարարության դեպքում տուգանքերը գանձվում են քաղաքացիական հայցերով պահանջների բավարարումից, ինչպես նաեւ այլ օրենքներով սահմանված տուգանքները կամ այլ տույժերը վճարելուց հետո:
Հոդված 212. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը
Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն լիցենզավորվող անձանց գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 213. Մասնագիտական որակավորումից զրկելը
Սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով մասնագիտական որակավորում ստացած անձինք զրկվում են մասնագիտական որակավորումից Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 214. Լրացուցիչ պատասխանատվությունը
Սույն գլխով նախատեսված պատասխանատվությունը կիրառվում է օրենքով սահմանված պատասխանատվության ցանկացած այլ ձեւի (քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ) հետ մեկտեղ՝ որպես հիմնական կամ լրացուցիչ պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 22.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 215. Պատասխանատվությունը տեղեկությունների խեղաթյուրման համար
1. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված եւ ներկայացված որեւէ դիմումում, ազդագրում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որեւէ դրույթում (հայտարարության կամ տեղեկության մեջ) էական փաստ է խեղաթյուրում (բաց թողնում) կամ այլ կերպ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձին պատճառված վնասների համար, որը, չգիտենալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին եւ դրա վրա հիմնվելով, արժեթուղթ է գնել կամ վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցության արդյունքում ձեւավորված գնով:
2. Գնորդի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով գնորդի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ գործելով բարեխղճորեն, նա տեղյակ չէր այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին:
3. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքի համաձայն պաշտպանված համարվող տեղեկություն է հրապարակում կամ չի կատարում նման տեղեկության պահպանման պարտականությունը, պատասխանատվություն է կրում հաճախորդին նման խախտմամբ պատճառված վնասի համար: Ընդ որում, ներդրումային ընկերության կողմից պաշտպանված տեղեկությունների պատշաճ պահպանության համար ձեռնարկված անհրաժեշտ տեխնիկական միջոցների կամ սահմանված կազմակերպչական կանոնների անբավարարությունն ինքնին սույն մասով սահմանված գույքային պատասխանատվության հիմք լինել չի կարող:
4. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է՝ հիշյալ խեղաթյուրումը (բացթողումը) բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի՝ նման դրույթ ներառող փաստաթուղթը ներկայացնելու օրվանից:
Հոդված 216. Ղեկավարների պատասխանատվությունը
1. Հաշվետու թողարկողի տնօրենների խորհրդի անդամը (նման այլ մարմնի անդամը), գործադիր տնօրենը (գործադիր մարմնի անդամը), վերստուգիչ մարմնի անդամը կամ այլ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու) պարտավոր են իրենց իրավունքներն ու պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն եւ բավարար ուշադրությամբ, որը կգործադրվեր համարժեք պաշտոն զբաղեցնող անձի կողմից համարժեք հանգամանքներում սեփական գործը ղեկավարելիս, ինչպես նաեւ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով բխում են նախ եւ առաջ թողարկողի եւ նրա արժեթղթերի սեփականատերերի շահերից:
2. Հաշվետու թողարկողի խորհրդի (նման այլ մարմնի) կամ գործադիր մարմնի անդամը (եթե այդ մարմինը որոշումներ է ընդունում քվեարկությամբ) քվեարկելով որեւէ որոշման կողմ՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, կամ հաշվետու թողարկողի որեւէ տնօրեն (գործադիր մարմնի անդամ) կամ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու), որոշում կայացնելով կամ գրավոր խորհուրդ տալով՝ ի խախտումն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունների, համապարտ պատասխանատվություն են կրում (նման որոշման օգտին քվեարկած կամ նման որոշում կայացրած կամ խորհուրդ տված այլ անձանց հետ) թողարկողին այդ որոշմամբ կամ խորհրդով պատճառած վնասների համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Այդ վնասի հատուցումը դատական կարգով կարող է պահանջել թողարկողը, իսկ եթե վերջինս հրաժարվում է վնասների հատուցում պահանջելուց, ապա տվյալ թողարկողի՝ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթի ցանկացած սեփականատեր:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձը (սույն մասում այսուհետ՝ պատասխանատու անձ) ազատվում է նույն մասով սահմանված պատասխանատվությունից, եթե՝
1) պատասխանատու անձը (բացառությամբ որոշումը միանձնյա կայացրած անձի՝ իր որոշման մասով եւ խորհրդատուի՝ իր տված խորհրդի մասով)՝
ա) իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում հրաժարվել է տվյալ որոշման պահանջների կատարումից, եւ
բ) որոշման ընդունման օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական բանկին ու խորհրդի (նման այլ մարմնի) անդամներին՝ հայտարարելով, որ պատասխանատվություն չի ստանձնում որոշման կամ դրա համապատասխան մասի հետեւանքների համար, կամ
2) ապացուցում է, որ նման որոշումը կամ խորհուրդը պարտադրված է օրենքով կամ իրավական այլ ակտերով, կամ
3) ապացուցում է, որ որոշմանը կողմ քվեարկելիս, որոշումը կայացնելիս, խորհուրդ տալիս կամ իր պաշտոնեական այլ պարտականությունները կատարելիս չի իմացել, որ այն կարող էր վնաս պատճառել, եւ հիմնվել է այնպիսի տեղեկատվության, մասնագիտական կարծիքի, հաշվետվությունների կամ ձեռնարկների (փաստաթղթերի) վրա, որոնք պատրաստվել կամ առաջարկվել են՝
ա) թողարկողի մեկ կամ ավելի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կողմից` իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակներում, կամ
բ) թողարկողի աշխատակցի կամ պայմանագրով ծառայություններ մատուցող իրավախորհրդատուի, հաշվապահի, աուդիտորի, ֆինանսական հարցերով խորհրդատուի կամ այլ մասնագիտական կարծիք տալու իրավունք ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
4.Պատասխանատու անձը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հիմքով պատասխանատվությունից չի ազատվում, եթե ապացուցվի, որ՝
1) նա տեղյակ էր սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալի կամ անբարեխղճության մասին, որի հետեւանքով առաջացել է վնասը, կամ
2) նրա պաշտոնն ու տվյալ առարկայի իմացությունը թույլ էին տալիս ողջամիտ ուսումնասիրության արդյունքում բացահայտել սխալը կամ անբարեխղճությունը կամ վնասի անխուսափելիությունը, եւ նա բարեխիղճ ուսումնասիրություն չի իրականացրել:
5. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է խախտումը բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի՝ խախտումը կատարելու օրվանից:
Հոդված 217. Պատասխանատվությունը գնային չարաշահումների համար
1. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 171-րդ հոդվածով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետեւանքով խեղաթյուրված գնով արժեթուղթ է գնել կամ վաճառել:
2. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է խախտումը բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի՝ խախտումը կատարելու օրվանից:
Հոդված 218. Հսկող անձանց պատասխանատվությունը
1. Յուրաքանչյուր անձ, որը բաժնետոմսերի սեփականության, պայմանագրի կամ համաձայնության ուժով (միջոցով) կամ այլ կերպ (ինքնուրույն կամ այլ անձանց հետ համատեղ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է (հսկող անձ) սույն օրենքի համաձայն քաղաքացիական պատասխանատվություն կրող որեւէ անձի (հսկվող անձ), նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատասխանատվություն է կրում հսկվող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող անձը գործել է բարեխղճորեն եւ տեղյակ չի եղել այդ խախտման փաստին, իսկ տեղեկանալու դեպքում անմիջապես հայտնել է Կենտրոնական բանկին եւ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկել խախտումը կամ դրա ընթացքը կանխելու համար:
2. Անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի հիմքով քաղաքացիական պատասխանատվություն կրող որեւէ անձի գործատուն լինելու հանգամանքով, բացառությամբ հսկող անձանց, որոնք պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն:
Հոդված 219. Լրացուցիչ պատասխանատվությունը
Սույն գլխի դրույթներով սահմանված իրավունքները եւ պատասխանատվությունը չեն սահմանափակում այլ օրենքներով սահմանված իրավունքների իրագործումն ու պատասխանատվության կիրառումը:
ԲԱԺԻՆ 7.
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 220. Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը
1. Սույն օրենքով սահմանված գրանցելու եւ լիցենզիա տալու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, գրանցելու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջ՟վող որոշակի փաuտեր պարզաբանելու նպատակով կարող են Կենտրոնական բանկի կողմից կաuեցվել, բայց ոչ ավել քան 6 ամիս ժամկետով:
2. Գրանցելու եւ լիցենզիա տալու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, գրանցելու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից անձի դիմումը, միջնորդագիրը, հայտը կամ ցանկացած այլ միջնորդությունը չմերժելու կամ սահմանված ժամկետը կաuեցնելու մաuին անձին չտեղեկացնելու դեպքում օրենքով սահմանված իրավական ակտերն համարվում են Կենտրոնական բանկի կողմից ընդունված:
Հոդված 221. Փոփոխությունների գրանցումը
1. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, oտարերկրյա ներդրումային ընկերությունների մաuնաճյուղերն ու ներկայացուցչությունները, կարգավորվող շուկայի օպերատորը եւ Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետեւյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո տասնօրյա ժամկետում.
1) կանոնադրության փոփոխությունները եւ/կամ լրացումները.
2) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային uտորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
3) oրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված այլ փոփոխություններ:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված փաuտաթղթերը uտանալու պահից 30-օրյա ժամկետում գրանցել նշված փոփոխությունները կամ մերժել դրանց գրանցումը:
3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակաuում oրենքներին կամ այլ իրավական ակտերին եւ ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
4. Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը եւ ձեւը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Uույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեuված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:
6.Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան կանոնադրական կապիտալի չափի ավելացման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ տվյալ անձի հետ չփոխկապակցված որեւէ առեւտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները uառեցվում են Կենտրոնական բանկի կամ առեւտրային բանկի կողմից եւ անձը չի կարող տիրապետել, տնoրինել եւ oգտագործել այդ միջոցները՝ մինչեւ uույն հոդվածով uահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:
ԲԱԺԻՆ 8.
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ: ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 222. Օրենքի եւ դրա առանձին նորմերի ուժի մեջ մտնելը եւ կիրառությունը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից չորս ամիս հետո, բացառությամբ սույն բաժնի եւ սույն բաժնով նախատեսված սույն օրենքի դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից չորս ամսվա ընթացքում 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացած լիցենզիայի հիման վրա գործող մասնագիտացված անձինք պետք է գրանցվեն եւ լիցենզավորվեն որպես ներդրումային ընկերություններ սույն օրենքով սահմանված կարգով: Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից չորս ամuվա ընթացքում սույն օրենքի համաձայն որպես ներդրումային ընկերություններ չգրանցված եւ չլիցենզավորված մասնագիտացված անձանց լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցած: Սույն մասով նախատեսված դեպքերում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնում է Կենտրոնական բանկը, իսկ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում մասնագիտացված անձի՝ որպես իրավաբանական անձի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի կողմից նրա՝ որպես ներդրումային ընկերություն գրանցմամբ:
3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը բրոքերային գործունեության լիցենզիա ստացած անձինք իրավունք ունեն իրականացնել սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված ներդրումային ծառայությունները, արժեթղթերի հավատարմագրային կառավարման լիցենզիա ստացած անձինք՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունը, դիլերային գործունեության լիցենզիա ստացած անձինք` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված ներդրումային ծառայությունները:
4. Սույն օրենքի 152-րդ հոդվածի կանոնները չեն կիրառվում այն գործարքների նկատմամբ, որոնց հետեւանքով որեւէ անձ դարձել է թողարկողի որեւէ դասի բաժնային արժեթղթերի 75 եւ ավելի տոկոսի սեփականատեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
5. Սույն օրենքի 130-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը կիրառվում է սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արժեթղթերի թողարկողների վրա:
6. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ֆոնդային բորսայում ցուցակված արժեթուղթը համարվում է թույլատրված ֆոնդային բորսայում կամ կարգավորվող շուկայում առեւտրին՝ շուկայի կանոնների համաձայն, եթե տվյալ արժեթղթի թողարկողը սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆոնդային բորսային է ներկայացնում ցուցակման պահպանման դիմում: Սույն մասով սահմանված ժամկետում ցուցակման պահպանման դիմում չներկայացնելու դեպքում տվյալ արժեթղթերը համարվում են ապացուցակված:
7. Սույն գլխի ուժի մեջ մտնելու օրվանից 14 օրվա ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը պարտավոր է որոշում ընդունել Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության՝ բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու մասին:
8. Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությունը եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր են սույն օրենքի հրապարակման պահից 45 օրվա ընթացքում դիմել Կենտրոնական բանկ՝ որպես բաժնետիրական ընկերություն վերագրանցվելու համար՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
- սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված որոշումը.
- վերագրանցման դիմում:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված փաստաթղթերի հիման վրա, դրանց ստացման օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը պարզեցված կարգով վերագրանցում է Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ որպես բաժնետիրական ընկերություններ (այսուհետ` նաեւ վերագրանցված ընկերություններ): Կենտրոնական բանկի կողմից սույն մասի համաձայն Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության վերագրանցելու օրվանից իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում նրանց գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում:
10. Վերագրանցված ընկերությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամսվա ընթացքում դիմել Կենտրոնական բանկ սույն օրենքով սահմանված կարգով գրանցման եւ լիցենզավորման համար: Մինչեւ սույն օրենքի համաձայն գրանցվելը եւ լիցենզավորվելը վերագրանցված ընկերությունները շարունակում են իրականացնել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ դրա ուժը կորցնելու օրվանից սկսած` սույն օրենքով սահմանված իրենց գործառույթները: Մինչեւ սույն օրենքի համաձայն գրանցվելը եւ լիցենզավորվելը վերագրանցված ընկերությունները շարունակում են գործել գործող ներքին կանոնների համաձայն, որքանով որ դրանք չեն հակասում սույն օրենքի դրույթներին:
11. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման տասներորդ օրն ուժի մեջ են մտնում եւ վերագրանցված ընկերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 112-րդ, 113-րդ, 114-րդ, 177-րդ, 178-րդ եւ 179-րդ հոդվածների դրույթները:
12. Վերագրանցված ընկերությունների բաժնետոմսերը տեղաբաշխվում են վերակազմավորման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ համապատասխանաբար Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող անձանց միջեւ հավասարաչափ: Տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքների ընդհանուր գումարը պետք է հավասար լինի վերակազմավորմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ ինքնակարգավորվող կազմակերպության սեփական կապիտալի չափին:
13. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում վերակազմավորման մասին որոշում չընդունելու կամ սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկը դիմում է դատարան՝ Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության եւ(կամ) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության լուծարման պահանջով:
14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության եւ(կամ) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության լուծարման գործընթացի (այդ թվում՝ նրա լուծարման դեպքում նրա գույքի տնoրինման) նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց միությունների լուծարման գործընթացի համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջները: Սույն օրենքի հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-82) 92-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետի 2-րդ նախադասությունը:
15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-82):
16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել սույն օրենքի նորմերին չհակասող մասով` մինչեւ դրանց ուժը կորցրած ճանաչելը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կենտրոնական բանկի կողմից AEPLAC-ի հետ համատեղ մշակվել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետեւ՝ Նախագիծ): Նախագծի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ի եւ Եվրոպական համայնքների միջեւ ստորագրված «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ-ը պարտավորվում է ֆինանսական ծառայությունների վերաբերյալ իր օրենսդրությունը մերձեցնել Եվրամիության օրենսդրությանը: Բացի այդ գործող «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը համապարփակ եւ բավարար ձեւով չի կարգավորում արժեթղթերի շուկայի ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, առկա են բազմաթիվ բացեր եւ ներքին հակասություններ օրենքի տարբեր դրույթների միջեւ: Դժվարություններ են առաջանում նաեւ գործող օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում:
Նախագծում նախատեսվել են մի շարք նոր դրույթներ, որոնց շնորհիվ ՀՀ արժեթղթերի շուկայի ոլորտի կարգավորումը կդառնա առավել արդյունավետ:
Մասնավորապես,
Նախագծում նախատեսվել է ազդագրի պարտադիր գրանցման պահանջը միայն արժեթղթերի հրապարակային առաջարկի կամ կազմակերպված շուկայում առեւտրի թույլտվության դեպքերում, իսկ հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցման պահանջը՝ կախված թողարկողի զուտ ակտիվների մեծությունից եւ գրանցված սեփականատերերի թվից, բացակայում է: Հստակեցվել են ազդագրի գրանցման եւ հրապարակման ընթացակարգերը:
Ընդլայնվել են ազդագրի գրանցման պահանջից բացառությունները, մասնավորապես սահմանվել են բացառություններ՝ կախված արժեթղթերի առաջարկի չափից, առաջարկվող արժեթղթերի անվանական արժեքից, ձեռքբերվող արժեթղթերի ծավալից: Կարճաժամկետ պարտքային արժեթղթերի հրապարակային առաջարկի դեպքում ազդագրի պահանջից բացառությունը սահմանված է ցանկացած թողարկողի համար:
Նախատեսված է ծրագրային (շարունակական) թողարկումների հնարավորություն մեկ ազդագրի հիման վրա, մասնավորապես, եթե թողարկողը 1 տարվա ընթացքում նախատեսում է 2 եւ ավելի թողարկումներ, ապա դա կարող է իրականացնել մեկ ծրագրային ազդագրի հիման վրա: Սա հատկապես կարեւոր է հիփոթեքային պարտատոմսերի համար:
Նախագիծը հնարավորություն է տալիս սահմանել ազդագրի ձեւի եւ բովանդակության նկատմամբ տարբեր պահանջներ՝ կախված արժեթղթերի տեսակից, ինչպես նաեւ սահմանված է ազդագրի ամփոփաթերթի կազմման եւ հրապարակման պարտադիր պահանջ:
Թողարկողը պարտավոր է հրապարակել ազդագիրը առնվազն էլեկտրոնային եղանակով:
Բանկերը եւ վարկային կազմակերպություները առանց լրացուցիչ լիցենզիայի կարող են մատուցել բոլոր ներդրումային ծառայությունները՝ Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելու պայմանով:
Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությունները մասնատվել են, մասնավորապես՝ առանձին լիցենզավորման ենթակա են դարձել ներդրումային խորհրդատվությունը, արժեթղթերի տեղաբաշխումը, արժե՟թղթե՟րով գործարքների հանձնարարականների ստացումը եւ փոխանցումը եւ այլն: Ներդրումային ծառայությունների ձեւակերպումները համապատաս՟խանեցվել են ԵՄ դիրեկտիվների պահանջներին:
Սահմանվել են արժեթղթերի շուկա մուտքի խիստ պահանջներ ներդրումային ընկերությունների համար: Ներդրումային ընկերությունները գրանցվում եւ լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից:
Նախատեսված է բորսայական եւ ոչ բորսայական կազմակերպված շուկաների ստեղծման հնարավորություն, որոնց օպերատորը Նախագծի համաձայն կարող է լինել միայն բաժնետիրական ընկերությունը:
Սահմանվել են արժեթղթերին եւ դրանց թողարկողներին վերաբերող ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման եւ դրանց բացահայտման կանոններ, ինչպես նաեւ գնային չարաշահումների որակման առավել հստակ չափանիշներ:
Կենտրոնական դեպոզիտարիան ըստ Նախագծի ստեղծվում է միայն բաժնետիրական ընկերության տեսքով:
Կարգավորվում է ներդրումային ընկերությունների, բորսայի եւ այլ կազմակերպված շուկաների օպերատորի, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի կապիտալում նշանակալից մասնակցությունը:
Օրենքի ընդունումը նախատեսում է լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ օրենքներում: Դրանք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, Սնանկության մասին» ՀՀ օրենքը եւ «Վարկային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը: