Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1095-04.09.2007-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) (այսուհետ՝ Օրենսգիրք) 159-րդ հոդվածը  լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Սույն գլխի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկվող սուբյեկտների վերաբերյալ կայացված ակտերի վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 26.1 գլխի վերնագրի «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել  «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 163.1 հոդվածի վերնագրի  «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների » բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 163.1 հոդվածի 1-ին մասի  «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: