Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1096-04.09.2007-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, N ՀՕ-186) 16-րդ հոդվածի՝

1) 16-րդ կետում «արժեթղթեր» բառը փոխարինել «արժեթղթերի ազդագիր» բառով՝ իր համապատասխան հոլովումներով

2) 19-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի՝

1) 19-րդ հոդվածի 4.2 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ներդրումային ծառայությունների մատուցման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»:

2) 19-րդ հոդվածը լրացնել 4.3 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4.3. Կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: