Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում.
1) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, ներդրումային ընկերությանը վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»:
2) «լա» կետը՝ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«լա) իրականացնում է «Ապահովագրության եւ պահովագրական գործունեության մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունները:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը «պարունակում» բառի եւ «կամ ապահովագրական» բառեռի միջեւ լրացնել ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հետ կապված հարցեր» բառերով:
Հոդված 3. Օրենքի 391 -րդ հոդվածի՝
1) 5-րդ կետը «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ընկերություններում ծառայողական եւ ներքին տեղեկություններ» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« 6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, ներդրումային ընկերություններում uտուգումների ընթացքում հաuտատապեu հայտնի նախապատրաuտվող կամ արդեն իuկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մաuին հայտնում է համապատաuխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով կամ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով uահմանված կարգով:».
3) 7-րդ կետը «Բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով.
Հոդված 4. Օրենքի 395 -րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «ժե» ենթակետում «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների եւ » բառերով.
2) 6-րդ կետը «բանկը», «բանկի» եւ «բանկում» բառերից հետո լրացնել
«, ներդրումային ընկերությունը» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
Հոդված 5. Օրենքի 3910 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «բանկի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերության» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
Հոդված 6. Օրենքի 3912 -րդ, 3913 -րդ, 3914 -րդ հոդվածների տեքստերը «բանկը» եւ «բանկի» բառերից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
«Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդված 2-րդ կետի «գ» ենթակետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների եւ» բառերով:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից AEPLAC-ի հետ համատեղ մշակվել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետեւ՝ Նախագիծ): Նախագծի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ի եւ Եվրոպական համայնքների միջեւ ստորագրված «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ-ը պարտավորվում է ֆինանսական ծառայությունների վերաբերյալ իր օրենսդրությունը մերձեցնել Եվրամիության օրենսդրությանը: Բացի այդ գործող «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը համապարփակ եւ բավարար ձեւով չի կարգավորում արժեթղթերի շուկայի ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, առկա են բազմաթիվ բացեր եւ ներքին հակասություններ օրենքի տարբեր դրույթների միջեւ: Դժվարություններ են առաջանում նաեւ գործող օրենքի պրակտիկ կիրառման ընթացքում:
Նախագծում նախատեսվել են մի շարք նոր դրույթներ, որոնց շնորհիվ ՀՀ արժեթղթերի շուկայի ոլորտի կարգավորումը կդառնա առավել արդյունավետ:
Մասնավորապես,
Նախագծում նախատեսվել է ազդագրի պարտադիր գրանցման պահանջը միայն արժեթղթերի հրապարակային առաջարկի կամ կազմակերպված շուկայում առեւտրի թույլտվության դեպքերում, իսկ հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցման պահանջը՝ կախված թողարկողի զուտ ակտիվների մեծությունից եւ գրանցված սեփականատերերի թվից, բացակայում է: Հստակեցվել են ազդագրի գրանցման եւ հրապարակման ընթացակարգերը:
Ընդլայնվել են ազդագրի գրանցման պահանջից բացառությունները, մասնավորապես սահմանվել են բացառություններ՝ կախված արժեթղթերի առաջարկի չափից, առաջարկվող արժեթղթերի անվանական արժեքից, ձեռքբերվող արժեթղթերի ծավալից: Կարճաժամկետ պարտքային արժեթղթերի հրապարակային առաջարկի դեպքում ազդագրի պահանջից բացառությունը սահմանված է ցանկացած թողարկողի համար:
Նախատեսված է ծրագրային (շարունակական) թողարկումների հնարավորություն մեկ ազդագրի հիման վրա, մասնավորապես, եթե թողարկողը 1 տարվա ընթացքում նախատեսում է 2 եւ ավելի թողարկումներ, ապա դա կարող է իրականացնել մեկ ծրագրային ազդագրի հիման վրա: Սա հատկապես կարեւոր է հիփոթեքային պարտատոմսերի համար:
Նախագիծը հնարավորություն է տալիս սահմանել ազդագրի ձեւի եւ բովանդակության նկատմամբ տարբեր պահանջներ՝ կախված արժեթղթերի տեսակից, ինչպես նաեւ սահմանված է ազդագրի ամփոփաթերթի կազմման եւ հրապարակման պարտադիր պահանջ:
Թողարկողը պարտավոր է հրապարակել ազդագիրը առնվազն էլեկտրոնային եղանակով:
Բանկերը եւ վարկային կազմակերպություները առանց լրացուցիչ լիցենզիայի կարող են մատուցել բոլոր ներդրումային ծառայությունները՝ Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելու պայմանով:
Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությունները մասնատվել են, մասնավորապես՝ առանձին լիցենզավորման ենթակա են դարձել ներդրումային խորհրդատվությունը, արժեթղթերի տեղաբաշխումը, արժե՟թղթե՟րով գործարքների հանձնարարականների ստացումը եւ փոխանցումը եւ այլն: Ներդրումային ծառայությունների ձեւակերպումները համապատաս՟խանեցվել են ԵՄ դիրեկտիվների պահանջներին:
Սահմանվել են արժեթղթերի շուկա մուտքի խիստ պահանջներ ներդրումային ընկերությունների համար: Ներդրումային ընկերությունները գրանցվում եւ լիցենզավորվում են Կենտրոնական բանկի կողմից:
Նախատեսված է բորսայական եւ ոչ բորսայական կազմակերպված շուկաների ստեղծման հնարավորություն, որոնց օպերատորը Նախագծի համաձայն կարող է լինել միայն բաժնետիրական ընկերությունը:
Սահմանվել են արժեթղթերին եւ դրանց թողարկողներին վերաբերող ներքին տեղեկությունների գաղտնիության պահպանման եւ դրանց բացահայտման կանոններ, ինչպես նաեւ գնային չարաշահումների որակման առավել հստակ չափանիշներ:
Կենտրոնական դեպոզիտարիան ըստ Նախագծի ստեղծվում է միայն բաժնետիրական ընկերության տեսքով:
Կարգավորվում է ներդրումային ընկերությունների, բորսայի եւ այլ կազմակերպված շուկաների օպերատորի, ինչպես նաեւ Կենտրոնական դեպոզիտարիայի կապիտալում նշանակալից մասնակցությունը:
Օրենքի ընդունումը նախատեսում է լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ օրենքներում: Դրանք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, Սնանկության մասին» ՀՀ օրենքը եւ «Վարկային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը: