Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում.
1) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, ներդրումային ընկերությանը վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»:
2) «լա» կետը՝ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«լա) իրականացնում է «Ապահովագրության եւ պահովագրական գործունեության մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունները:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը «պարունակում» բառի եւ «կամ ապահովագրական» բառեռի միջեւ լրացնել ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հետ կապված հարցեր» բառերով:
Հոդված 3. Օրենքի 391 -րդ հոդվածի՝
1) 5-րդ կետը «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ընկերություններում ծառայողական եւ ներքին տեղեկություններ» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, ներդրումային ընկերություններում uտուգումների ընթացքում հաuտատապեu հայտնի նախապատրաuտվող կամ արդեն իuկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մաuին հայտնում է համապատաuխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով կամ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով uահմանված կարգով:».
3) 7-րդ կետը «Բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 395 -րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «ժե» ենթակետում «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների եւ » բառերով.
2) 6-րդ կետը «բանկը», «բանկի» եւ «բանկում» բառերից հետո լրացնել
«, ներդրումային ընկերությունը» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
Հոդված 5. Օրենքի 3910 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «բանկի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերության» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
Հոդված 6. Օրենքի 3912 -րդ, 3913 -րդ, 3914 -րդ հոդվածների տեքստերը «բանկը» եւ «բանկի» բառերից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
«Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդված 2-րդ կետի «գ» ենթակետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների եւ» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: