Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) (այսուհետ՝ Օրենք) օրենքում
1. 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու արժեթղթերի շուկայի oտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպեu նաեւ նման տեղեկություններ uտանալուն աջակցելը: Կենտրոնական բանկն իրավունք ունի oրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցելու այդ մարմիններին` պայմանով, որ դրանց փոխանցումն oրենքին չի հակաuում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց` oրենքով uահմանված գաղտնիության ռեժիմը, եւ այդ տեղեկությունները կoգտագործվեն բացառապեu oրենքի խախտումները կանխելու կամ հետապնդելու նպատակով: Նման համագործակցության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի uտեղծելու տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մաuնակցելու դրանց, մաuնավորապեu, uտորագրելու հուշագրեր եւ այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կuահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»:
2. 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը «հաշվետվությունը» բառից հետո լրացնել «, որի մեջ ներառվում են բանկային, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի շուկաների վերլուծությունը, այդ շուկաների կարգավորման եւ վերահսկամն ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն» բառերը:
3. 20-րդ հոդվածում.
1) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, ներդրումային ընկերությանը վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»:
2) «լա» կետը՝ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«լա) իրականացնում է «Ապահովագրության եւ պահովագրական գործունեության մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունները:»:
Հոդված 2. Օրենքում՝
1. 21-րդ հոդվածի 2-րդ կետը «պարունակում» բառի եւ «կամ ապահովագրական» բառեռի միջեւ լրացնել ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գաղտնի համարվող տեղեկությունների հետ կապված հարցեր» բառերով:
2. 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը եւ խորհրդի մյուս անդամներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մաuնակցել թողարկողի արժեթղթերով կատարվող կամ մաuնագիտացված գործունեություն իրականացնող որեւէ անձի գործարքներին այլ կերպ, քան oրենքով uահմանված կարգով:
Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին կամ խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ծառայողին (նրանց ամուuիններին) պատկանող՝ հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերը պետք է oտարվեն կամ տրվեն հավատարմագրային կառավարման` նրանց պաշտոնեական պարտականությունների uտանձնման կամ ծառայության անցնելու oրվանից` մեկամuյա ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 391 -րդ հոդվածում՝
1) 5-րդ կետը «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ընկերություններում ծառայողական եւ ներքին տեղեկություններ» բառերով.
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« 6. Բանկերում, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում, ներդրումային ընկերություններում uտուգումների ընթացքում հաuտատապեu հայտնի նախապատրաuտվող կամ արդեն իuկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մաuին հայտնում է համապատաuխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով կամ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով uահմանված կարգով:».
3) 7-րդ կետը «Բանկ» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով.
Հոդված 4. Օրենքի 395 -րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «ժե» ենթակետում «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների եւ » բառերով.
2) 6-րդ կետը «բանկը», «բանկի» եւ «բանկում» բառերից հետո լրացնել
«, ներդրումային ընկերությունը» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
Հոդված 5. Օրենքի 3910 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «բանկի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերության» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
Հոդված 6. Օրենքի 3912 -րդ, 3913 -րդ, 3914 -րդ հոդվածների տեքստերը «բանկը» եւ «բանկի» բառերից հետո լրացնել «, ներդրումային ընկերություն» բառերով՝ համապատասխան հոլովումներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:
Հոդված 7. Օրենքում՝
1. 49-րդ հոդված 2-րդ կետի «գ» ենթակետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ընկերությունների եւ» բառերով.
2. 56-րդ հոդվածի «դ» կետից հանել «, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Կենտրոնական բանկի կապիտալի մեկ տոկոuը» բառերը:
3. 57-րդ հոդվածից հանել «՝ օրենքով նախատեսված դեպքերում» բառերը:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 4 ամիս հետ, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 7-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: