Armenian ARMSCII Armenian
Կ-10911-04.09.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «,վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերության «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի եւ 2-րդ մասի «, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: