Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10913-04.09.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (5 դեկտեմբերի 2006 թվականի, ՀՕ-51-Ն) (այսուհետ՝ Օրենք)՝

2-րդ հոդվածի 1-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել «զ» եւ «է» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«զ) ներդրումային ընկերության.»

«է) ապահովագրական ընկերության.»

2-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «բանկ» բառից հետո լրացնել «, «ապահովագրական ընկերություն, «ներդրումային ընկերություն» » բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «ներդրումային ընկերությունների» բառերով, իսկ «եւ այդ անձանց՝ կենտրոնական դեպոզիտարիա կամ ֆոնդային բորսա հանդիսացող ինքնակարգավորվող կազմակերպությունների» բառերը՝ «կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում ավելացնել նոր 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: