Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2006 թվականի, ՀՕ-51-Ն) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» եւ «է» կետերով՝
«զ) ներդրումային ընկերության.
է) ապահովագրական ընկերության:».
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը ««բանկ»» բառից հետո լրացնել «,«ապահովագրական ընկերություն», «ներդրումային ընկերություն»» բառերով, իսկ «բանկը» բառից հետո` «, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը» բառերով.
3) 2-րդ մասի «արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը փոխարինել «ներդրումային ընկերությունների» բառերով, իսկ «եւ այդ անձանց՝ Կենտրոնական դեպոզիտարիա կամ ֆոնդային բորսա հանդիսացող ինքնակարգավորվող կազմակերպությունների» բառերը՝ «կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝
«5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: