Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի «ա» կետի առաջին ենթակետը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածները:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ եւ 5-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվում.
ա) առաջին երեխայի ծննդյան համար - 100 000 դրամը
բ) երկրորդ երեխայի ծննդյան համար - 150 000 դրամը
գ) երրորդ երեխայի ծննդյան համար - 250 000 դրամը
դ) չորրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար - 400 000 դրամը
5. Ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքներում երեխայի (երեխաների) ծննդյան դեպքում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ այդ ընտանիքը ընտանեկան նպաստի իրավունք է ձեռք բերում երեխայի ծննդով, սույն հոդվածով սահմանված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կրկնապատկվում է:»:
Հոդված 5. Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կապակցությամբ Օրենքի 14-րդ եւ 27-րդ հոդվածները համապատասխանաբար համարել 12-րդ եւ 25-րդ հոդվածներ:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծննդաբերությունը խթանելու, ծննդաբերության նկատմամբ պետական հոգածություն դրսեւորելու եւ երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու միտումներով: Նախագիծը մշակվել է ԱՊՀ եւ արեւելյան եվրոպայի երկրների առաջադեմ փորձի հաշվառմամբ: