Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-112-04.09.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 164-րդ հոդվածի`

1) 1-ին մասի սանկցիայում «հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայում «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 164-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.

«3. Նույն արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: