Հոդված 1. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը շարադրել ` հետեւյալ բովանդակությամբ`
1. կենասաապահովման նվազագույն զամբյուղ` մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սույն օրենքով սահմանված պարենային եւ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ամբողջություն,
2. երկրորդ մասից հանել «միջազգայնորեն ընդունված» բառերը, իսկ «դրամական արժեք» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական արժեքը» բառերով,
3. երրորդ մասում «աշխատող բնակչություն» բառերից հետո լրացնել «(16- ից 63 տարեկան գործունակ ֆիզիկական անձինք)», «թոշակառուներ» բառից հետո ավելացնել «(63 տարեկանից բարձր ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ ստացողներ, բացառությամբ միայն կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստացող անձանց)» բառերով, իսկ «երեխաներ» բառից հետո լրացնել «(0-ից մինչեւ 16 տարեկան ֆիզիկական անձինք)» բառերով:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 5-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը, իսկ երրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«3. Կեսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը սահամանվում են սույն օրենքի հավելվածով»:
Հոդված 3. Նույն օրենքի 6-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«1. Հայաստանի Հանարպետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, հաշվարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, կենասաապահովման նվազագույն զամբյուղում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների միջինացված գների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ֆինասական տարվա համար կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվարկման հիմք է ընդունվում տվյալ տարվա առաջին կիսամյակում եւ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում դիտարկված գների եւ միջինացված մեծությունը: Սույն օրենքի հավելվածով սահմանված յուրաքանչյուր ապրանքնատեսակի (ծառայության) միջինացված գների եւ մեծությունների արտա դրյալների հանրագումարը մեծացվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվող գնաճի հաշվառմամբ:
2. Մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հավասար է աշխատող բնակչության համար հաշվարկված կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին»:
Հոդված 4. Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ`
« 2011 թվականից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների եւ սոցիալական վճարների չափը չի կարող պակաս լինել կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունից»:
Հոդված 5. Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության» բառերը փոխարինել «Կենսաապահովման նվազագույն բյուջեի ամսական եւ տարեկան չափերը` ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի եւ մեկ շնչի հաշվով, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վճարների» բառերով:
Հոդված 6. Նույն օրենքը լրացնել հավելվածով` հետեւյալ բովանդակությամբ`
բնակչության |
|||||
Հացամթերք (հաց, ալյուր, մակարոնեղեն, ձավարեղեն, ընդեղեն) | |||||
Մսամթերք (տավարի միս) | |||||
Կաթեւկաթնամթերք | |||||
Կարտոֆիլ | |||||
Բանջարեղեն | |||||
Միրգ | |||||
Շաքարավազ | |||||
Ձու | |||||
Մարգարին | |||||
Ձեթ | |||||
Կարագ | |||||
Ձուկ |
2) Ոչ պարենային ապրանքներ
Տաք հագուստների խումբ | |||||
Հագուստեղեն | |||||
Ներքնահագուստ | |||||
Դպրոցական իրեր | |||||
Սպիտակեղեն | |||||
Գուլպեղեն | |||||
Կոշկեղեն | |||||
Հիգենայի եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ դեղորայք |
3) Ծառայություններ
Ջրամատակարարման եւ ջրահեռացում | |||||
Գազամատակարարում | |||||
Էլեկտրաէներգիա | |||||
Տրանսպորտային ծառայություններ | |||||
Այլ ծառայություններ |
Հոդված 7.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտություն վերաբերյալ
ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես, «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ գործող օրենքի հոդված 5-ի 3-րդ մասով ՀՀ Կառավարությանը 3 տարի ժամկետով վերապահված էր կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի եւ կառուցվածքի սահմանումը, մինչեւ համապատասախան օրենքի ընդունումը:
Այս տարի լրանում է այդ լիազորությունը ՀՀ Կառավարությանը վերապահելու ժամկետը, ինչի կապակցությամբ առաջացել է համապատասախան օրենքի ընդունման անհրաժեշտություն:
Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմին եւ կառուցվածքին վերաբերող օրենսդրական ձեւակերպումները լիովին տեղավորվում են «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի տրամաբանության մեջ, նպատակահարմար ենք համարել վերոնշյալ օրենսդրական խնդրի լուծումը ոչ թե առանձին օրենքի տեսքով, այլ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով:
Օրինագծում առաջարկվող մոտեցումները հիմնված են մի շարք երկրների նմանատիպ նորմերի փորձի կիրառման վրա: